Հայաստանի հանդբոլի մարզիչները ստացան միջազգային որակավորում
Հայաստանի Հանդբոլի Ֆեդերացիան, Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեն, Միջազգային Օլիմպիական Կոմիտեն և Միջազգաային Հանդբոլի ֆեդերացիան դեկտեմբերի 3-ից - 7-ը քաղաք Երևանում համատեղ անցկացրեցին Հայաստանի հանբոլի մարզիչների համար որակավորման տեսական և գործնական սեմինար պարապմունքներ։ Սեմինարները անց էին կացնում Միջազգային Հանդբոլի ֆեդերացիայի լեկտոր Acsinte Alexandru և Հայաստանի Հանդբոլի Ֆեդերացիայի փոխնախագահ Արսեն Մխիթարյանը։ Այս տեսակի միջոցառումները շատ կարևոր դերակատարություն ունեն Հայաստանում հադբոլի զարգացման գործում և Հայաստանի Հանդբոլի Ֆեդերացիայի ծրագրերում առաջնային տեղ են զբաղեցնում։ Սեմինար պարապմունքները անցան մարզիչների և լեկտորների հետաքրքիր գործունյա երկխոսության մեջ։ Վերջին օրը Միջազգային Հանդբոլի ֆեդերացիայի լեկտոր Acsinte Alexandru քննություն ընդունեցմեր մարզիչներից, որի արդյունքների համաձայն 19 հայ հանբոլի մարզիչ ստացան Միջազգային Հանդբոլի Ֆեդերացիայի D կատեգորիայի լիցենզիա։ Հայաստանի Հանդբոլի Ֆեդերացիայի, Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի, Միջազգային Օլիմպիական Կոմիտեի և Միջազգային Հանդբոլի Ֆեդերացիայի համատեղ միջոցառումները ունենալու են շարունակական բնույթ, ինչի մասին արդեն կա պայմանավորվածություն։ Հայաստանի Հանդբոլի Ֆեդերացիան առանձին շնորհակալություն է հայտնում Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի սպորտի վարչության պետ Գագիկ Բոլշիկյանին իր կատարած աշխատանքի համար։