Նորություններ

Երևանի դպրոցականների հանդբոլի ՓԱՌԱՏՈՆ

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության հետ համատեղ անցկացրեց Երևանի դպրոցականների հանդբոլի Փառատոն։ Նման միջոցառումները շատ կարևոր դեր ունեն դպրոցականների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման համար։ Նման միջոցառումները նախատեսված են Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի ամեն տարվա մարզաձևի զարգացման ծրագրում։ Դպրոցականների Փառատոննեը Եվրոպական հանդբոլի ֆեդերացիայի ուշադրության կենտրոնում են և տեղավորվում են Հայաստանի և Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիաների համատեղ իրագործվող Master plan EHF ծրագրում։
Շնորհակալություն ենք հայտնում Փառատոնին մասնակցած դպրոցներին։ Նրանք մոտեցել էին գործին պարտաճանաչ և պատրաստված հանդես եկան։ Շնորհակալություն ենք հայտնում Շենգավիթի մարզադպրոցի տնօրեն` Կարեն Ասմարյանին, որը մեծ սիրով տրամադրեց մեզ այդ միջոցառումն անցկացնելու համար մարզադպրոցի դահլիճը։ Շնորհակալություն ենք հայտնում EasyPay ընկերությանը, որը երեք տարի է անշահախնդիր օգնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիային։ Բոլորս միասին շարժվում ենք առաջ։
2026-03-19 10:26