Նորություններ

Փոքրիկ աստղերի առաջին մրցաշարը

Հայաստանի հանդբոլի փոքրիկ աստղերը հանդիպեցին ՀՀ 2023 Մ-10 պատանիների հանդբոլի հանրապետական առաջնությունում։ Այս մրցաշարը փոքրիկ հանդբոլիստների առաջինն էր։ Առաջն հաղթանակը, առաջին պարտությունը, առաջին մեդալները, առաջին հավաստագրերը, առաջին լավագույնը։ Մեծ տոն փոքրիկ հանդբոլիստների համար։ Առաջին այս մրցաշարին մասնակցեցին ՇԵՆԳԱՎԻԹ, ԽՄՕՄՄ, ՀԲՄԴ, ԳՅՈՒՄՐԻ, ՎԱՆԱՁՈՐ թիմերը։
Երրորդ պատվավոր տեղը գրավեցին ՀԲՄԴ թիմի (մարզիչ`Թ․Մնասյան ) պատանիները։
Երկրորդ պատվավոր տեղը գրավեցին ՎԱՆԱՁՈՐ թիմի (մարզիչ`Ռ․Հովսեփյան) պատանիները։
Առաջին պատվավոր տեղը գրավեցին ՇԵՆԳԱՎԻԹ թիմի (մարզիչ`Զ․Վանեսյան ) պատանիները։

ՎԱՆԱՁՈՐ - ՇԵՆԳԱՎԻԹ 3 : 18
ԽՄՕՄՄ - ՀԲՄԴ 2 : 7
ՎԱՆԱՁՈՐ - ԳՅՈՒՄՐԻ 13 : 2
ՇԵՆԳԱՎԻԹ - ԽՄՕՄՄ 22 : 3
ՀԲՄԴ - ԳՅՈՒՄՐԻ 12 : 2
ՎԱՆԱՁՈՐ - ՀԲՄԴ 9 : 6
ՇԵՆԳԱՎԻԹ - ԳՅՈՒՄՐԻ 26 : 0
ԽՄՕՄՄ - ՎԱՆԱՁՈՐ 4 : 11
ՇԵՆԳԱՎԻԹ - ՀԲՄԴ 23 : 0
ԽՄՕՄՄ - ԳՅՈՒՄՐԻ 17 : 5