ՀՀ 2023 Մ-17 աղջիկների հանդբոլի հանրապետական առաջնություն: ՀԲՄԴ - ՉԵՄՊԻՈՆ
ՀՀ 2023 Մ-17 աղջիկների հանդբոլի հանրապետական առաջնության երկրորդ շրջանն անցավ շատ հետաքրքիր և լի անակնկալներով: Նախ մրցակից թիմերի աղչիկները գեղեցիկ կերպով շնորհավորեցին ՀԲՄԴ թիմի դարպասապահ Անուշ Դավթյանի ծննդյան օրը, իսկ մրցանակակիր թիմերի պագևատրումը կատարեց աշխարհահռչակ բռնցկամառտիկ, պրոֆեսիոնալ բոքսի երկարամյա չեմպիոն`ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ: Ասենք, որ մրցակցային պայքարում ՀԲՄԴ թիմը (մարզիչ` Ա․Անտոնյան) ակնհայտ առավելություն ուներ մրցակիցների նկատմամբ և օրինաչափ էր ՀԲՄԴ-ի առաջին հորիզոնականը: Չնայած չորորրդ հորիզոնականի, ՎԱՆԱՁՈՐ-ի աղջիկները (մարզիչ`Ռ․Հովսեփյան) ցուցադրեցին բարձր կամային որակներ: Երրորդ հորիզոնականը զբաղեցրեցին ՇԵՆԳԱՎԻԹ-ի աղջիկները (մարզիցչ`Մ․Մարդանյան): Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեցին ԽՄՕՄՄ-ի թիմի աղջիկները (մարզիչ`Ն․Ղազարյան): Դա հնարավոր դարձավ թիմի առաջատար` Անի Պողոսյանի արդյունավետ խաղի շնորհիվ: