Ավարտվեց ՀՀ 2025 Մ-18 պատանիների հանդբոլի հանրապետական առաջնությունը:
Առաջնությանը մասնակցեցին ՀԲՄԴ, ՎԱՆԱՁՈՐ,ԳԱՎԱՌ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՔԱՋԱՐԱՆ և ԱԼԱՎԵՐԴԻ թիմերը: Առաջնությունը անցավ Վանաձոր քաղաքում հոկտեմբերի 14-19 ընկած ժամանակահատվածում։
Առաջնության արդյունքների համաձայն, մրցաշարի հաղթող ճանաչվեցին ՇԵՆԳԱՎԻԹ ակումբի պատանիները (մարզիչ՝ Վիգեն Գևորգյան)
Երկրորդ տեղը նվաճեցին ՎԱՆԱՁՈՐ ակումբի պատանիները (մարզիչ՝ Արարատ Բարսեղյան):
Երրորդ տեղը բաժին հասավ ԱԼԱՎԵՐԴԻ ակումբի պատանիներին (մարզիչ՝ Գևորգ Չերկեզյան)
Գեղեցիկ և անզիջում պայքար ընթացավ ՎԱՆԱՁՈՐ - ԱԼԱՎԵՐԴԻ (33-28) և ՎԱՆԱՁՈՐ - ՇԵՆԳԱՎԻԹ (32-35) թիմերի միջև: Անչափ բարդ էր ՎԱՆԱՁՈՐ - ՇԵՆԳԱՎԻԹ հանդիպումը մրցավարական կազմի համար։ Անզիջում պայքար ամբողջ խաղի ընթացքում։ Հարկ է նշել, որ Գոռ Պողոսյան և Ալիկ Միքայելյան մրցավարական զույգը բարձր մակարդակով սպասարկեց այդ խաղը։
Թիմերը պարգևատրվեցին մեդալներով և հավաստագրերով։