Երևանի Մ-16 հանդբոլի հավաքականը միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր
Երևանի Մ-16 հանդբոլի պատանիների հավաքական թիմը (գլխավոր մարզիչ՝ Վիգեն Գևորգյան) մասնակցեց հոկտեմբերի 15-21-ը Վրաստանի Ցխալտուբո և Սամտրեդիա քաղաքներում անցկացվող միջազգային մրցաշարին: Մեր տղաները կարողացան նախնական փուլից , որը անց էր կացվում Ցխալտուբո քաղաքում, անցնել մրցաշարի եզրափակիչ փուլ, տոնելով 4 հաղթանակ։ Ապա եզրափակիչ փուլում իրենց ենթախմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը հնարավորուտյուն ստացան խաղալու 1-2 տեղերի համար։ Երևանի հանբոլիստների մրցակիցը Սամտրեդիա քաղաքի հավաքական թիմն էր, որը նաև խաղում էր սեփական հարկի տակ։ Համառ պայքարը տիրում էր ողջ խաղի ընթացքում։ Արդյունքում մեր պատանի հանդբոլիստները պարտվեցին գնդակների չնչին տարբերությամբ։ Խաղը ավարտվեց հոգուտ դաշտի տերերի, իսկ Երևանի պատանի հանդբոլիստները դարձան արծաթե մեդալակիրներ։ Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց Երևանի հանդբոլի հավաքականի դարպասապահ՝ Էդուարդ Օհանյանը Ասենք,որ մրցաշարին մասնակցելու ֆինանսական աջակցությունը տրամադրվել է Երևանի քաղաքապետարանի Սպորտի և երիտասարդության հարցերի վարչության կողմից