Նորություններ

Հայաստանի հանդբոլի աղջիկների Մ-15 հավաքական թիմը միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր։

Հայաստանի հանդբոլի աղջիկների Մ-15 հավաքական թիմը գերազանց ելույթ ցուցադրեց վրացական հանդբոլի վետերաններին նվիրված 19-րդ միջազգային մրցաշարում։ Նշենք, որ սա մեր հավաքականի առաջին միջազգային մրցաշարն էր։ Մեր աղջիկները կարողացան դւրս գալ եզրափակիչ։ Եզրափակիչում մեր թիմը հանդիպեց Բաթումիի հավաքականի հետ։ Հանդիպումը ունեցավ լարված և գեղեցիկ պայքար։ Բաթումիի հավաքական թիմը կարողացավ հաղթել մեր թիմին երկու գնդակի առավելությամբ։ Խաղը ավարտվեց 27։25 հաշվով։ Մեր աղջիկները չկարողացան լիակատար վերականգնվել ծանր կիսաեզրափակիչից հետո, սակայն անվերապահորեն պայքարեցին ողջ խաղի ընթացքում։ Մեր աղջիկները առժանացան արծաթե մեդալների։ Մեր թիմի Անահիտ Չիլինգարյանը ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող, իսկ Մարի Դարբինյանը՝ լավագույն դարպասապահ ։ Չենք կարող չնշել նաև մարզիչներ Ռեգինա Մարդանյանի և Արմինե Անտոնյանի մեծ ծավալի կատարած աշխատանքը։ Նրանք պատրաստել են մրցունակ և գրագետ խաղ ցուցադրող հավաքական։ Եզրափակիչ խաղին ներկա էր նաև Վրաստանի հանդբոլի Ֆեդերացիայի նախագահ՝ Վախտանգ Մեյպարիանին։ Մրցանակաբաշխման ժամանակ նա անրադարձավ մեր թիմի գեղեցիկ խաղին գովեստի խոսքերով և ցանկություն հայտնեց տեսնել մեր աղջիկների թիմին Վրաստանում կազմակերպվող բոլոր միջազգային մրցաշարերում։