Նորություններ

Հանդբոլը ունի նոր «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» կոչում կրողներ

Տասնամյակներ անց հայկական հանբոլը համալրվեց «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» կոչում ստացած մարզիկներով։
Դեկտեմբերի 20-ին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մեր հանդբոլիստներին հանձնեց «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» կոչումները։ Տղաների տարիների քրտնաջան աշխատանքը գնահատվեց արժանիորեն։
ՎԱՆԱՁՈՐ (ԱՌ) ակումբի մարզիչ` Արարատ Բարսեղյանի աշխատանքը տվեց Հայաստանի Հանրապետության հանդբոլին «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» վեց սան։
Հայաստանի Հանդբոլի Ֆեդերացիան սրտանց շնորհավորում է Արարատ Բարսեղյանին և իր սաներին։
  • Դալլաքյան Էրիկ - «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ»
  • Հարությունյան Վահագն - «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ»
  • Աղաբաբյան Միշա - «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ»
  • Հովսեփյան Էդգար - «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ»
  • Պողոսյան Գոռ - «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ»
  • Շևչենկո Բորիս - «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ»