Նորություններ

Հայաստանի հանդբոլի աղջիկների Մ-15 հավաքականը կիսաեզրափակիչում է։

Այս օրերին Վրաստանի Սամտրեդիա քաղաքում անցնում է 19-րդ Միջազգային մրցաշարը, նվիրված վրացական հանդբոլի վետերաններին։ Հայաստանի հանդբոլի աղջիկների Մ-15 հավաքականը խմբային փուլի հաջող ելույթներից հետո դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչում մեր աղջիկների մրցակիցն է լինելու Սամտրեդիաի հավաքական թիմը։
Այդ խաղը կմեկնարկի 16․12․2023թ ժամը է15։00-ին։ Ակնկալում ենք մեր աղջիկներից գեղեցիկ խաղ և հաղթանակ։