Նորություններ

ՀՀ 2023 մեծահասակների հանդբոլի հանրապետական առաջնություն։ Օր առաջին։

ՀՀ 2023 մեծահասակների հանդբոլի հանրապետական առաջնության առաջին օրը տեղի ունեցան երկու հանդիպում։ ԲԿՄԱ - ՀԱՊՀ ակումբների հանդիպումը անցավ անզիջում պայքարում։ Այն հավասար ուժերի պայքար էր։ Այդ պայքարում հաղթանակ տոնեցին ՀԱՊՀ ակումբի տղաները, որոնց խաղաին կարգապահությունը ավելի բարձր էր։

ԲԿՄԱ - ՀԱՊՀ 34 ։ 37

Նույն օրը հանդիպեցին ՎԱՆԱՁՈՐ - ԴԸ ԳՈՒՐՈՒՍ ակումբները։ Այս խաղին ՎԱՆԱՁՈՐ ակումբի տղաները ավելի լավ էին պատրաստված և նրանց հաղթանակը օրինաչափ էր։

ՎԱՆԱՁՈՐ - ԴԸ ԳՈՒՐՈՒՍ 29 ։ 11