Նորություններ

ՀՀ 2023 մեծահասակների հանդբոլի հանրապետական առաջնություն։ Ավարտ։

ՀՀ 2023 մեծահասակների հանդբոլի հանրապետական առաջնությունը անցավ դիտարժան պայքարում։ Հավասար ուժերի, հավասար պայքարի առաջնություն խաղերի մեծ մասի համար։
Սակայն ՎԱՆԱՁՈՐ (ԱՌ) ակումբը այս մրցումներին մոտեցել էր բոլորից պատրաստված։ Առաջին օրվանից հասկանալի էր, որ ՎԱՆԱՁՈՐ (ԱՌ) ակումբը այս տարվա հաղթողը կլինի։ Մնացած երկու տեղերի պայքարը անզիջում էր։ Իր ուժերից լավ հանդես եկավ ԳԱՎԱՌ ակումբը(մարզիչ՝ Վ․Սարգսյան)։ Բոլորի համար անսպասելի մրցանակային տեղերից դուրս մնաց ԲԿՄԱ ակումբը (մարզիչ՝ Վ․Աբրահամյան)։ Հետաքրքիր խաղ ցուցադրեց ԴԸ ԳՈՒՐՈՒՍ ակումբը (մարզիչ՝ Մ․Մարդանյան)։ ԴԸ ԳՈՒՐՈՒՍԸ համառ պայքարի մեջ մտավ ՀԱՊՀ ակումբի հետ (մարզիչ՝ Ա․Անտոնյան) երրորդ հորիզոնականի համար։ Հավասար պայքար էր, բայց առավելության հասան ՀԱՊՀ ակումբի տղաները։ Լավ խաղ ցուցադրեցին ԱԼԱՎԵՐԴԻ ակումբի տղաները (մարզիչ՝ Գ․Չերքեզյան)։ Նրանք առաջին տեղի համար պայքարում էին ՎԱՆԱՁՈՐ (ԱՌ) (մարզիչ՝ Ա․Բարսեղյան)ակումբի հետ, սակայն ուժերը անհավասար էին։

ՎԱՆԱՁՈՐ (ԱՌ) ակումբը՝ ՀՀ 2023 մեծահասակների հանդբոլի հանրապետական առաջնության ՉԵՄՊԻՈՆ։

ԴԸ ԳՈՒՐՈՒՍ - ՀԱՊՀ 14։17 խաղ երրորդ տեղի համար։
ԱԼԱՎԵՐԴԻ -ՎԱՆԱՁՈՐ (ԱՌ) 21։34 խաղ առաջին տեղի համար։