Նորություններ

Հանդբոլը Ստեփանավանում, նոր նախաձեռնություն

Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը և Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Արսեն Խաչատրյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Հուշագրի շրջանակներում իրագործվելու է "Քաղաք- մարզաձև" Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի կողմից առաջարկած ծրագիրը, որի միջոցավ հանդբոլը կդառնա քաղաքում համար առաջին մարզաձևը։ Սա մի փորձ է, որը կողմերի համար նորույթ է և այն իրագործելու համար Հայաստանի հանդբոլի Ֆեդերացիան Ստեփանավանի թիվ 3 դպրոցը և թիվ 4 մանկապարտեզը ընդգրկել են Եվրոպական Հանդբոլի Ֆեդերացիայի հետ համատեղ իրականացվող "Master plan" ծրագրում։