Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Արսեն Խաչատրյանի նախաձեռնությամբ շարունակվում են համագործակցային հանդիպումները Եվրոպական հանդբոլի ֆեդերացիայի (EHF) հետ։ Վերջին նման հանդիպումներից մեկը կայացավ Բուդապեշտում, որտեղ Հայաստանի կողմից բանակցությունները վարում էր ֆեդերացիայի փոխնախագահ Արսեն Մխիթարյանը։
Նա ներկայացրել է Հայաստանի առաջարկներն ու տեսլականը՝ կապված մեր երկրում հանդբոլի զարգացման ուղղությունների հետ, ինչպես նաև խորհրդակցել է տարբեր մասնագիտական խմբերի հետ։
Հունիսի 17-ին Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացավ աշխատանքային հանդիպում մարզադպրոցների մարզիչների հետ՝ EHF MASTER PLAN ծրագրի նախապատրաստական փուլի շրջանակում։ Մարզիչներին ներկայացվել են մինչ այդ կատարված աշխատանքները։ Ֆեդերացիայի ղեկավարության հետ քննարկվել են մարզիչների բարձրացրած հարցերն ու առաջարկները։
Կարելի է վստահ ասել, որ EHF MASTER PLAN ծրագիրը ևս մեկ քայլով մոտեցավ Հայաստանին։