Նորություններ

Հայաստանի պատանի հանդբոլիստները լավ հադես եկան Տոլյատիի միջազգային մրցաշարին

Հունիսի 1ից 7ը տեղի ունեցավ Տոլյատիի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին ՀՀ պատանի հանդբոլիստները (Ավագ մարզիչ`Արարատ Բարսեղյան, մարզիչ`Վիգեն Գևորգյան) ։ Մրցաշարին մասնակցում էին Ռուսաստանից, Ուզբեկստանից, Բելոռուսից, Ղազախստանից և Հայաստանից թվով 176 թիմ, երեք տարիքային խմբերում։ Հայաստանի հանդբոլիստները մրցաշարին մասնակցեցին մեկ թիմով "Բ" 2011 խմբում, որում ընդգրկված էին 29 թիմ։
Մեր ենթախումբը - Դոնեցկի Հանրապետությում, Հայաստան, Կորոլյով (Ռուսաստան), Մոսկվա -Տուշինո (Ռուսաստան)։
Դոնեցկի Հանրապետությում - Հայաստան 13։19
Հայաստան - Կորոլյով (Ռուսաստան) 13։18
Մոսկվա -Տուշինո (Ռուսաստան) - Հայաստան 15։11
Բ ենթախմբում մեր պատանի հանդբոլիստները զբաղեցրեցին երրորդ հորիզոնականը և շարունակեցին պայքարը 17ից 29ը տեղերի համար։
Այս պայքարում մեր պատանի հանդոլիստները ցուցադրեցին իրենց լավագույն որակները։,Նախ հաղթեցին Բալաշիխա քաղաքի հավաքական թիմին 23։19 հաշվով, հետո Ուզբեկստանի հավաքական թիմին 23։16 և Մոսկվա քաղաքի հավաքական թիմին 18։17
Այսպիսով մեր պատանի հանդբոլիստների ընտրանին ավարտեց մրցաշարը 17 հորիզոնականում։
Սա շատ լավ արդյունք է մեր պատանի հանդբոլիստների համար, հաշվի առնելով այն փաստը, որ նրանք առաջին անգամ էին ելույթ ունենում միջաղգային մրցաշարի։ Չորս հաղթանակ վեց պաշտոնական հանդիպումներում։
Մրցաշարի շրջանակներում մեր պատանի հանդբոլիստները ունեցան երկու ընկերական հանդիպում։ Առաջին մրցակիցն էր Մոսկվա -Տուշինո (Ռուսաստան), որին մեր տղաները պարտվել էին ենթախմբային խաղում, սակայն այս անգամ մեր պատանիները հաղթանակ տոնեցին 16։9 հաշվով։ Երկրորդ հանդիպումը Բելոռուսի ենտրանու հետ էր։ Մրցակցի խնդրանքով այդ խաղում հաշիվ չի արձանագրվել, բայց խաղի որակով մեր ընտրանին զիջում էր Բելոռուսի հանդբոլիստներին։
Արձանագրենք, որ մեր պատանի հանդբոլիստները վերադառնում են Տոլյատիի միջազգային մրցաշարից ստանալով խաղային մեծ փորձ։