Նորություններ

Ավարտվեց ՀՀ 2023 Մ-15 պատանիների հանդբոլի առաջնությունը

Ավարտվեց ՀՀ 2023 Մ-15 պատանիների հանդբոլի առաջնությունը: Եզրափակիչ փուլում հանդիպեցին ՀԲՄԴ, ՎԱՆԱՁՈՐ,ԳԱՎԱՌ և ՇԵՆԳԱՎԻԹ թիմերը: Առաջին տեղը գրավեցին ՀԲՄԴ թիմի պատանիները (մարզիչ Ա. Գևորգյան), որոնք հաղթեցին բոլոր խաղերում:
Երկրորդ և երրորդ տեղերի համար պայքարը թեժ էր, մրցանակակիրները պարզ դարձան միայն վերջին խաղի ավարտից հետո:
Երկրորդ տեղը գրավեցին ՇԵՆԳԱՎԻԹ-ի պատանիները (մարզիչ Մ․Մարդանյան):
Երրորդ տեղը գրավեցին ՎԱՆԱՁՈՐ-ի պատանիները (մարզիչ Ա․Բարսեղյան):

ՀԲՄԴ - ԳԱՎԱՌ 29 : 7
ՇԵՆԳԱՎԻԹ - ՎԱՆԱՁՈՐ 27:26
ՎԱՆԱՁՈՐ - ԳԱՎԱՌ 29:29
ՇԵՆԳԱՎԻԹ - ՀԲՄԴ 18:32
ՀԲՄԴ - ՎԱՆԱՁՈՐ 35:16
ԳԱՎԱՌ - ՇԵՆԳԱՎԻԹ 23:26