Նորություններ

ՀՀ 2025 տղամարդկանց հանդբոլի հանրապետական առաջնություն

Առաջնությանը պետք է մասնակցեին ՎԱՆԱՁՈՐ(ԱՌ), ԱԼԱՎԵՐԴԻ, ԲԿՄԱ, ԴԸ ԳՈՒՐՈՒՍ, ՊՈԼԻՏԵԽՆԻԿ և ԳԱՎԱՌ ակումբները։ Առաջնությունը նախատեսված էր քաղաք Երևանում անցկացնել նոյեմբերի 25 ից - 30ը, սակայն նախորոք պայմանավորվածությունը խախտվեց այն պատճառով, որ դահլիճը տրամադրվեց այլ մարզաձևի միջազգային մրցաշարի համար, չգիտես ինչու դա միշտ արվում է վերջին պահին և հանդբոլ մարզաձևի հաշվին։ Հարկ է նշել, որ Հայաստանում ընդհանրապես չկա դահլիճ, որը լիակատար կարելի է օգտագործել Հայաստանի մեծահասակների հանդբոլի հանրապետական առաջնության համար։ Օլիմպիական մարզաձևը զրկված է Հայաստանում լիակատար առաջնություն անցկացնելու հնարավորությունից։ Այս անգամ բացառություն տեղի չունեցավ։ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան ստիպված էր արագ որշում կայացնել և տեղափոխել առաջնությունը քաղաք Վանաձորում գտնվող "ՀԱՅԱՍՏԱՆ" մարզադահլիճ։ Մարզադահլիճը չի ջեռուցվում և ամբողջ առաջնությունը անցավ 0 ջերմաստիճանի պայմաններում։ Առաջնության վայրը փոխելու պատճառով, ֆինանսների բացակայության խնդիր առաջացավ ԳԱՎԱՌ և ՊՈԼԻՏԵԽՆԻԿ ակաումբների համար։ Այդ ակումբները ստիպված եղան առաջնությունից մեկ օր առաջ հրաժարվել առաջնությանը մասնակցելուց։
Չնայած բոլոր բարդությունների առաջնությունը կայացավ և դարձավ դիտարժան հանդբոլի սիրահարների համար։ Համառ պայքար բոլոր խաղերում։ մինչև վերջին օրը դեռ պարզ չէր որ թիմը կզբաղվեցնի, որ մրցանակային տեղը։

ՀՀ 2025 տղամարդկանց հանդբոլի հանրապետական առաջնության չեմպիոն ՎԱՆԱՁՈՐ (ԱՌ) (մարզիչ՝ Ա․Բարսեղյան)։ ՎԱՆԱՁՈՐ (ԱՌ) ակումբը այս մրցումներին մոտեցել էր բոլորից պատրաստված։
ԱԼԱՎԵՐԴԻ (մարզիչ՝ Գ․Չերքեզյան) երկրորդ հորիզոնական։
ԲԿՄԱ (մարզիչ՝ Վ․Աբրամյան) երրորդ հորիզոնական։

Մրցանակակիրները պարգևատրվեցին հավաստագրերով, մեդալներով նաև ստացան ֆինանսական պարգև։ Փոքր գավաթով պարգևատրվեցին բոլոր թիմերի լավագույն մարզիկները։
2025-12-08 10:15