ՀՀ 2025 կանանց հանդբոլի հանրապետական առաջնությունը անցավ դիտարժան պայքարում։ Հավասար ուժերի, հավասար պայքարի առաջնություն։ Այս առաջնությունը սպասված էր, քանի որ Հայաստանը երկար տարիներ չէր անցկսցրել կանանց հանդբոլի առաջնություն։
Առաջնությանը մասնակցեցին ԴԱՎԹԱՇԵՆ(ՎՇ), ԴԸ ԳՈՒՐՈՒՍ, ՀԴՄԴ և ՊՈԼԻՏԵԽՆԻԿ թիմերը։
Առաջին օրվանից պարզ դարձավ, որ բոլոր մասնակից թիմերը օգտագորցելու են իրենց ողջ ռեսուրսը չեմպիոնի կոչմանը արժանանալու համար։ Այդպես ել ստացվեց։ Առաջնության հաղթող թիմը պարզ դարձավ միաայն խաղերի վերջին օրը։ ՀԲՄԴ - ՊՈԼԻՏԵԽՆԻԿ խաղը լի էր դրամայով։ Առաջին խաղակեսից հետո ՀԲՄԴ թիմի աղջիկները (մարզիչ՝ Ռ․Մարդանյան) ունեին 7 գնդակի առավելություն և կարծես առաջնության առաջատարը պետք է պարզ դառնար գնդակների հաշվարկի միջոցով, սակայն ՊՈԼԻՏԵԽՆԻԿ թիմի աղջիկները (մարզիչ՝ Ա․Անտոնյան) հավաքվեցին, դրսեվորեցին մեծ կամք դեպի հաղթանակ և առավելության հասան հաղթելով 1 գնդակի առավելությամբ։ Այդ խաղը որոշեց բոլոր մրցանակային տեղերը։ Հանդբոլային տոնը ստացվեց անչափ գեղեցիկ։
ՊՈԼԻՏԵԽՆԻԿ թիմը՝ ՀՀ 2025 կանանց հանդբոլի հանրապետական առաջնության ՉԵՄՊԻՈՆ։