Նորություններ

Հայաստանի հանդբոլի աղջիկների Մ-15 հավաքական թիմը եզրափակիչում է։


Վրաստանի Սամտրեդիա քաղաքում անցնում է 19-րդ Միջազգային մրցաշարը, նվիրված վրացական հանդբոլի վետերաններին։
Ասենք, որ շատ ծանր կիսաեզրափակիչ ունեցան մեր աղջիկները։ Խաղի առաջին իսկ րոպեներից մրցավարական կոպիտ սխալներ ոչ մեր թիմի օգտին։ Սակայն աղջիկները համառորեն պայքարում էին ամեն գնդակի հանար։ Ծանր առաջին խաղակես և 7։7 հաշիվ։ Երկրորդ խաղակեսը անցավ նույն սցենարով։ Կարծես մեր աղջիկները խաղում էին 7ը 9ի դեմ, բայց չէին կոտրվում։ Նաև մրցակից թիմին օգնում էր պայմանական 10րդ խաղացողը (երկրպագուների մեծ քանակը)։ Աղջիկները պայքարում էին ։ Երկրորդ խաղակեսը ավարտվեց 16։16 հաշվով։ Ըստ մրցաշարի կանոնակարգի թիմերը խաղացին ևս երկու խաղակես հինգական րոպեներով։ Խաղը ավարտվեց և մեր թիմը պարտվեց 21։22 հաշվով։ Մեր մարզչական կազմը մեծ դժգոհություն հայտնեց մրցավարությունից, սակայն որոշեց չբողոքարկել խաղի արդյունքները։
Իսկ երեկոյան թիմը ստացավ զանգ։ Մեզ ասացին, որ մրցաշարի մրցավարական կոլեգիան որոշում է ընդունել որակազրկել մրցակից թիմին, քանի որ նրա կազմում խաղում էին երեք մեծահասակ հանդբոլիստուհիներ և մեր աղջիկների թիմը ճանաչվել է այդ խաղի հաղթող։
Վրացական հանդբոլը կարողացավ ընդունել արդար որոշում, ինչը մեր կողմից ողջունելի էր։

Այսպիսով, մեր հավաքականը կպայքարի առաջին տեղի համար։