Ցավով հայտնում ենք, որ մահացել է ՀՀ վաստակավոր մարզիչ Մարկ Հակոբի Մելիքյանը (ծն. 1949 թ., ՀԽՍՀ ք. Երևան): Մարզական գործունեության հարուստ պատմություն ունեցող մարդ: Նա պաշտպանել և անառիկ է պահել ՀԽՍՀ հանդբոլի հավաքական թիմի դարպասը ԽՍՀՄ ժողովուրդների երեք սպարտակիադաների և շատ այլ մրցաշարերի ընթացքում: 1971 թվականին ավարտելով Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, անցել է մարզչական գործունեության Լենինյան շրջանի (Շենգավիթ վարչական շրջան) թիվ 1 ՄՊՄԴ-ում: Նույն մարզադպրոցում աշխատել է նաև ուսումնական գծով փոխտնօրեն, հանդիսացել է նաև ՀԽՍՀ հանդբոլի հավաքական թիմի մարզիչ: Իր աշխատանքային գործունեությունը համատեղել է նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնում, որպես ավագ դասախոս: Երկար տարիներ հանդիսացել է ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ: Վերջին տարիներին աշխատում էր «Աջափնյակի համալիր ՄՊՄԴ»-ում, որպես ուսումնական գծով փոխտնօրեն: Մարկ Մելիքյանը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն հանդբոլիստ: Ցավակցում ենք հարազատներին, ընկերներիև, գործընկերներին և ամբողջ հանդբոլային ընտանիքին: Հոգիդ լուսավորվի ընկեր Մարկ: