Նորություններ

Մեծ կորուստ հայկական հանդբոլում

Ցավով հայտնում ենք, որ մահացել է ՀՀ վաստակավոր մարզիչ Մարկ Հակոբի Մելիքյանը (ծն. 1949 թ., ՀԽՍՀ ք.
Երևան):
Մարզական գործունեության հարուստ պատմություն ունեցող մարդ: Նա պաշտպանել և անառիկ է պահել ՀԽՍՀ
հանդբոլի հավաքական թիմի դարպասը ԽՍՀՄ ժողովուրդների երեք սպարտակիադաների և շատ այլ մրցաշարերի
ընթացքում:
1971 թվականին ավարտելով Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, անցել է մարզչական
գործունեության Լենինյան շրջանի (Շենգավիթ վարչական շրջան) թիվ 1 ՄՊՄԴ-ում: Նույն մարզադպրոցում
աշխատել է նաև ուսումնական գծով փոխտնօրեն, հանդիսացել է նաև ՀԽՍՀ հանդբոլի հավաքական թիմի մարզիչ: Իր
աշխատանքային գործունեությունը համատեղել է նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի
մարզախաղերի ամբիոնում, որպես ավագ դասախոս: Երկար տարիներ հանդիսացել է ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի
փոխնախագահ:
Վերջին տարիներին աշխատում էր «Աջափնյակի համալիր ՄՊՄԴ»-ում, որպես ուսումնական գծով փոխտնօրեն:
Մարկ Մելիքյանը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն հանդբոլիստ:
Ցավակցում ենք հարազատներին, ընկերներիև, գործընկերներին և ամբողջ հանդբոլային ընտանիքին:
Հոգիդ լուսավորվի ընկեր Մարկ: