Նորություններ

Ֆրանսիան EHF EURO 2024 տղամարդկանց առաջնության չեմպիոն

Եզրափակչում հանդիպեցին Դանիան և Ֆրանսիան ՝ տղամարդկանց վերջին տարիների լավագույն հավաքականները: Աշխարհի չեմպիոններն ընդդեմ օլիմպիական չեմպիոնների: Դանիացիները անընդհատ հաշվի մեջ առաջ էին երկու-երեք գնդակի տարբերությամբ, իսկ նրանց դարպասապահ Էմիլ Նիլսենը պարզապես անխոցելի էր: Սկանդինավյանները խաղային առումով ավելի լավ տեսք ունեին, բայց ֆրանսիացիները կամքի ուժ դրսեվորեցին անհնարին իրավիճակներում։
Վերջին վայրկյաններին Ֆրանսիայի հավաքականը Լյուդովիկոս Ֆաբրեգասի նետման շնորհիվ խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ ՝ 27: 27: Լրացուցիչ ժամանակում դանիացիները կրկին առաջ անցան հաշվի մեջ, բայց ֆրանսիացիները պայքարում էին։ Երբ Ֆրանսիաի դարպասապահ Սամիր Բելասենը հետ մղեց լեգենդար հանդբոլիստ Միկել Հանսենի նետումը,Ֆրասիան վերջապես առաջ անցավ հաշվի մեջ։
Ամենակարևոր գոլը կրկին խփեց Էլոիմ Պրանդին: Չկարողանալով փոխանցում կատարել ՝ նա անտեսելով դանիացիների պաշտպանությունը նետում կատարեց : Աշխարհի ոչ մի դարպասապահ չէր կարողանա հետ մղել նման նետումը։ ֆրանսիացիները առաջ անցան 32:31, իսկ վերջնամասում ևս մեկ գնդակ խփեցին:
Ֆրանսիան EHF EURO 2024 տղամարդկանց առաջնության չեմպիոն։