Աջակցություն

Դարձեք հայկական հանդբոլի զարգացման մաս

Ֆինանսական աջակցություն Հայաստանի Հանդբոլի Ֆեդերացիային

Հայաստանի Հանդբոլի Ֆեդերացիան իր գործունեությամբ նպաստում է հանդբոլ մարզաձևի զարգացմանը, երիտասարդների ներգրավմանը և ազգային հավաքականների առաջընթացին ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզում։

Մենք հավատում ենք, որ սպորտը ոչ միայն առողջ ապրելակերպի հիմք է, այլ նաև կարևոր արժեք՝ հասարակության համախմբման և երիտասարդ սերնդի դաստիարակության համար։

Եթե ցանկանում եք աջակցել հայկական հանդբոլի զարգացմանը, կարող եք ձեր ներդրումն ունենալ՝ տրամադրելով ֆինանսական աջակցություն։ Ձեր աջակցությունը կուղղվի՝

  • մանկապատանեկան մարզական ծրագրերի իրականացմանը
  • մարզիկների պատրաստմանը և միջազգային մրցումների մասնակցությանը
  • մարզադպրոցների և ենթակառուցվածքների զարգացմանը
  • մարզչական կազմի վերապատրաստմանը

Յուրաքանչյուր ներդրում կարևոր է և գնահատելի։ Միասին մենք կարող ենք ստեղծել ավելի ուժեղ և մրցունակ հայկական հանդբոլ։

Ինչպես աջակցել

Ֆինանսական աջակցություն տրամադրելու համար խնդրում ենք փողանցում կատարել ստորև նշված հաշվեհամարին։

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ
"Հայաստանի հանդբոլի ֆեդերացիա" ՀԿ
Հաշվեհամար163038103392
Նպատակ - կանոնադրական գործունեության ծախսերի համար
Հարկային կոդ 02508717

Շնորհակալ ենք վստահության և աջակցության համար։