Smart
Հայաստանում աստիճանաբար նոր թափ է ստանում «Սմարթ» ծրագիրը: Դա Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի ծրագիրն է, որն Հայաստանում հաջողությամբ ներդրվել էր և մեր երկրի հանրակրթական դպրոցներում հիմնված 12 խմբերում ֆուզկուլտուրայի ուսուցիչները հանդբոլի գաղտիքներն են ուսուցանում պատանիներին և աղջիկներին: Եվ ահա, 2010-ի աշնանից Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ կազմակերպությունը միջոցներ և մարզագույք է տրամադրել, մասնագետների հրավիրել Հայաստանում ևս 6 խմբեր հիմնելու համար: Ուրախալի է, որ խմբեր են հիմնվել որ միայն Երևանի, այլ Հայաստանի տարբեր մարզերի, քաղաքների հանրակրթական դպրոցներում:Բոլոր պահանջներն ապահովված են: Միայն մեկ փաստ, հանդբոլի խմբերին վերջին շրջանում հատկացվել է շուրջ երկու հազար հանդբոլի գնդակ: Ի դեպ , 2010-ի դեկտեմբերի վերջին «Սմարթ» ծրագրով կանոնավոր մարզումներ անցկացնող պատանիներն և աղջիկները ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում նորմատիվներ հանձնեցին, միմյանց հետ ստուգողական հանդիպումներ անցկացրին:
Լուսանկարներում` Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում «Սմարթ» ծրագրով կանոնավոր պարապմունքներ անցկացնող խմբերն են.