Категория: Թեմաներ
Дата публикации

Աղասի Մխիթարյան

Աղասի Մխիթարյանը 20-րդ դարի Հայաստանի լավագույն հանդբոլիստների ցուցակում է: Նա  ծնվել է 1948-ին Երևանում, 1970-ին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Մխիթարյանը հանդբոլի Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաների: Ակտիվ սպորտին հրաժեշտ  տալուց հետո, նա զբաղվել է մարզչական գործունեությամբ, որպես դասախոս աշխատել  ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական խաղերի ամբիոնում: Երկար տարինր Մխիթարյանը աշխատել է ոստիկանական համակարգում, զբաղեցրել  բարձր պաշտոններ: Նա կրում է գնդապետի կոչում:

Զինա Սարգսյան

Զինա Սարգսյանը  20-րդ դարի Հայաստանի լավագույն հանդբոլիստուհիների ցուցակում է: Նա ծնվել է 1949-ին Երևանում: 1972-ին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Սարգսյանը հանդբոլի Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է ԽՍՀՄ ժողովուրդների  սպարտակիադաների, Հայաստանի թիմերի կազմերում հանդես եկել ԽՍՀՄ առաջնություններում: Նա Հայաստանի բազմակի չեմպիոն և գավաթակիր է, իսկ ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո, տարիներ շարունակ աշխատել է Երևանի Աջափնյակ համայնքի համալիր մարզադպրոցում որպես ուսմասվար: Սարգսյանը մահացել է 2011-ին:

Մարկ Մելիքյան

Մարկ Մելիքյանը 20-րդ դարի Հայաստանի լավագույն հանդբոլիստների ցուցակում է: Նա ծնվել է 1949-ին Երևանում, 1971-ին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Մելիքյանը Հայաստանի հավաքականի կազմում  մասնակցել է ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաների: Ապա  մարզել է մեր երկրի հավաքականը: Նա Հայաստանի վաստակավոր մարզիչ է, եվրոպական կարգի մրցավար: Մելիքյանը երկար տարիներ աշխատել է Հայաստանի սպորտի պետական կոմիտեում, որպես պետական մարզիչ: Նա որպես դասախոս աշխատել է ֆիզկուլտուրայի ինստիտուտի մարզական խաղերի ամբիոնում: Մելիքյանը տարիներ շարունակ կատարել է Հայաստանի հանդբոլի ֆեդերցիայի փոխնախագահի պարտականությունները: Նա ներկայումս որպես ուսմասվար  աշխատում է Երևանի Աջափնյակի համայնքի մարզադպրոցում:

Սերգեյ Գևորգյան

Սերգեյ Գևորգյանը ծնվել է 1948-ին Երևանում, 1972-ին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Նա Հայաստանի հավաքականի կազմում մասնակացել է ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի: Հետագայում Գևորգյանին է վստահվել Հայաստանի հավաքականի ղեկը: Նա որպես դասախոս աշխատել է ֆիզկուլտուրայի ինստիտուտի մարզական խաղերի ամբիոնում: Գևորգյանը ներկայումս  «Սմարթ» ծրագրի իրականացման խնդիրներով է զբաղվում, որի նպատակն է հանդբոլը տարածել Հայաստանի հանրակրթական դպրոցներում, այն մասսայականացնել: Գևորգյանը միջազգային կարգի մրցավար է:

Ալեքսանդր Արևշատյան

Ալեքսանդր Արևշատյանը ծնվել է1954-ին Երևանում, 1974-ին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Հայաստանի հավաքականի կազմում նա մասնակցել է ԽՍՀՄ առաջնությունների: Արևշատյանը որպես դասախոս աշխատել է ֆիզկուլտուրայի ինստիտուտի մարզական խաղերի ամբիոնում: Նա ներկայումս զբաղվում է «Սմարթ» ծրագրի իրականացման խնդիրներով, որի նպատակն է հանդբոլը տարածել Հայաստանի հանրակրթկան դպրոցներում, այն մասսաայականացնել: Արևշատյանը միջազային կարգի մրցավար է:

Արսեն Մխիթարյան

Արսեն Մխիթարյանը որպես Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի տեսուչ սպասարկում է հանդբոլի միջազգային   հանդիպումներ, եվրոպական կարգի մրցավար է: Նա ծնվելէ 1961-ին Երևանում, 1982-ին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Մխիթարյանը խաղացել է Հայաստանի  հավաքականի կազմում, հետագայում աշխատել է մեր երկրի հավաքականի մարզիչ: Նա նախկինում զբաղեցրել է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը:Մխիթարյանը Հայաստանի վաստակավոր մարզիչ է, ներկայումս   Երևանի Աջափնյակ համայնքի համալիր մարզադպրոցի տնօրենն է:

Գայանե Հարությունյան

Գայանե Հարությունյանն ընդգրկվել է ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի կազմում և մասնակցել միջազգային մի շարք մրցաշարերի:  Նա  20-րդ դարի Հայաստանի լավագույն հանդբոլիստուհիների ցուցակում է:  Մարզուհին ծնվել է 1961-ին Լենինականում (ներկայունս Գյումրի), ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Հարությունյանը Հայաստանի բազմակի չեմպիոն և գավաթակիր է, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաների և առաջնությունների մասնակից:

Յուրի Կարապետյան

Յուրի Կարապետյանը հայական հանդբոլի յուրօրինակ ռեկորդակիր է: Նա, տևական խաղալով Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել է ԽՍՀՄ ժողովուրդների չորս սպարտակիադայի: Կարապետյանը Հայաստանի թիմերի կազմերում հանդես է եկել նաև ԽՍՀՄ առաջնություններում: Նա ծնվել է 1949-ին Երևանում, 1971-ին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական  ինստիտուտը:

Բորիս Աճեմյան

Բորիս Աճեմյանը ծնվել է Երևանում 1943-ին: Նա 1963-ին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Աճեմյանը դարձել է Հայաստանի  բազմակի չեմպիոն և գավաթակիր: Նա գլխավորել է հանդբոլի Հայստանի հավաքականը: Մասնագետը երկար տարիներ որպես ավագ դասախոս, դոցենտ ֆասավանդել է Երևանի տնտեսագիտական համալսարանի ֆիզիկական դաստիարակության ամբիոնում: Նա գիտամեթոդական մի շարք աշխատությունների հեղինակ է: Աճեմյանը կրում է հանդբոլի հանրապետական կարգի մրցավարի կոչում:

Գևորգ Չարչօղլյան

Գևորգ Չարչօղլյանը ծնվել է 1940-ին Լենինականում (ներկայունս Գյումրի), 1962-ին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Նա ընդգրկվել է Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել է ԽՍՀՄ առաջնությունների: Չարչօղլյանը երկար տարիներ մարզել է հանդբոլի Հայաստանի կանանց հավաքականը: Նա կրում է Հայաստանի վաստակավոր մարզչի կոչում:

Արսեն Գրիգորյան

Արսեն Գրիգորյանը ծնվել է 1934-ին Երևանում: Նա 1960-ին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Գրիգորյանը երկար տարիներ մարզել է հանդբոլիստուհիների Հայաստանի հավաքականը: Նրա ղեկավարությամբ մեր երկրի մարզուհիները մասնակցել են ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաների և առաջնությունների: Մասնագետը կրում է Հայաստանի վաստակավոր մարզչի կոչում: Գրիգորյանը որպես դասախոս աշխատել է ֆիզկուլտուրայի ինստիտուտի մարզական խաղերի ամբիոնում:

Լիլյա Բոքսյան

Լիլյա Բոքսյանը ծնվել է 1957-ին Երևանում, 1979-ին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Նա Հայաստանի հավաքականի և թիմերի կազմերում մեր երկրի պատիվն է պաշտպանել ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաներում և առաջնություններում: Բոքսյանը Հայաստանի բազմակի չեմպիոնուհի է, հանրապետական կարգի մրցավար: Նա որպես դասախոս աշխատել է ֆիզկուլտուրայի ինստիտուտի մարզական խաղերի ամբիոնում, այնուհետև գիտական կենտրոնում` որպես գիտաշխատող:

 Վարդան Արզումանյան

Վարդան Արզումանյանը ծնվել է 1957-ին Երևանում, 1979-ին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Արզումանյանն ընդգրկվել Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակաիադաների և առաջնությունների: Նա հայստանի բազմակի չեմպիոն է: Արզումանյանը որպես դասխոս աշխատել է ֆիզկուլտուրայի ինստիտուտի մարզական խաղերի ամբիոնում:

Saturday the 25th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am