Категория: Թեմաներ
Дата публикации

Մուշեղ Մամիկոնյան

Հայկական հանդբոլի հիմնադիրը Մուշեղ Մամիկոնյանն է: Ով է նա: Ծնվել է 1904-ի սեպտեմբերի 15-ին Արևմտյան Հայաստանի Մշո գավառի (ներկայումս` Թուրքիա)  Խաթու գյուղում: Փրկվելով թուրքական յաթաղանի զոհը դառնալուց, նա մանկությունն անցկացրելէ Ալեքսանդրապոլի (ներկայումս` Գյումրի) ամերիկյան որբանոցում: 1920-ից  սկսած Մամիկոնյանն աշխատել է ֆիզկուլտուրային կազմակերպություններում` Երևանի քաղաքային խորհրդի ֆիզկուլտուրայի հրահանգչից հասնելով մինչև Հայաստանի լուսավորության նախարարության ռազմաֆիզիկական դաստիարակության վարչության պետի պաշտոնին: Նա, 1948-ին ավարտելով ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, մինչև իր կյանքի ավարտը (1990-ի մայիսի 26-ը) աշխատել է նույն բուհում,որպես դահուկային սպորտի, ապա` մարզախաղերի ամբիոնի վարիչ, ֆիզիկական կուլտուրայի և մեթոդիկայի ամբիոնի դոցենտ: Մամիկոնյանը 1961-ին ստացել էՀայաստանի վաստակավոր մարզչի, իսկ 1967-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի ևսպորտի վաստակավոր գործչի կոչումներ: Նա մի շարք գիտական ուսումնասիրությունների հեղինակ է: Դրանք նվիրված են հայկական ժողովրդական մարզական խաղերին,պատանինիների ֆիզիկական դաստիարակությանն հարցերին: Մամիկոնյանը պարգևատրվելէ ԽՍՀՄ ,Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, կառավարական մի շարք պարգևներով:

1957-ից  Մամիկոնյանի ղեկավարությամբ Հայաստանում հանդբոլն արմատավորելու առաջին փորձերն արվեցին: Եվ ահա, 1958-ին Օդեսայում, 1959-ին էլ Բաքվում մեր երկրի թիմը մասնակցեց ԽՍՀՄ առաջնությունների: 1960-ին էլ Երևանում առաջին անգամ կազմակերպվեց համամաիութենական առաջնության խմբային մրցաշար: Ի դեպ,Հայաստանում սկզբում արմատավորվեց 11x11 հանդբոլը: Յուրաքանչյուր թիմում խաղումէր 11 մարզիկ: Իսկ 1960-ից մեր երկրում առաջին քայլերը կատարեց 7x 7 հանդբոլը: 1960-ին Հայաստանի հավաքականը Խարկովում մասնակցեց համամիութենական ուսանողական խաղերի ծրագրով մրցումների: Իսկ մինչև այդ` 1957-ին, Մամիկոնյանի նախաձեռնությամբ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում ստեղծվել էր հանդբոլի բաժին: Այդպես էլ կադրերի աճեցման հերթափոխը շարունակվում է  ցայսօր:

Սպարտակ Ծառուկյան

1960-ին, երբ Ուկրաինայի Խարկով քաղաքի մարզապալատում մերոնք մասնակցում էին ուսանողական համաիութենական մրցաշարի, Հայաստանի հավաքականի ղեկը վստահվել էր Սպարտակ Ծառուկյանին: Դա նրա համար լուրջ փորձություն էր: Իսկ հետագայում Ծառուկյանը հմտացավ  մարզչական աշխատանքում: Պատահական չէ, որ նրան արժանիորեն համարում են մեր բոլոր մարզիկների, մարզիչների կնքահայրը: Իսկ իրականությունն այն է, որ Ծառուկյանը  տարիներ շարունակ գլխավորել է հանդբոլի Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականները: Այնպես որ, մեր երկրի բոլոր ճանաչված հանդբոլիստները, այդ թվում նաև հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի ներկայիս նախագահ, Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Սարգիս Գրիգորյանը, բոլորն էլ նրա սաներներն են:

Ծառուկյանը ծնվել է 1929-ի նոյեմբերի 7-ին  Սարդարապատում  (Արմավիրի մարզ): 1955-ին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը և աշխատանքի անցել նույն բուհի մարզական խաղերի ամբիոնում` որպես դասախոս, 1995-ից կրում է դոցենտի կոչում: Մարզական բնագավառում նա փառահեղ ուղի է անցել:Նախ, Ծառուկյանն ինքն է եղել առաջատար մարզիկ: Ի դեպ, սկզբում հրապուրվել է բասկետբոլով և 1954-ին դարձել է ԽՍՀՄ առաջնության մրցանակակիր: Ապա,անդավաճան նվիրվելով հանդբոլին, նա  խաղահրապարակում իր թիմակիցների հետ միջազգային մրցաշարերում բարձր է պահել Հայաստանի  պատիվը, հետո էլ  արդեն մեր երկրի հավաքական թիմերի գլխավոր մարզիչն է եղել: 1966-ից Ծառուկյանը Հայաստանի վաստակավոր մարզիչ է: Նրա  մի քանի տասնյակ սաներ ներկայումս մարզչական աշխատանք են կատարում Հայաստանի տարբեր հաստատություններում: Ընդ որում, այդ մասնագետներից շուրջ մեկուկես տասնյակը կրում են Հայաստանի վաստակավոր մարզչի կոչում: Ծառուկյանը մի շարք գիտամեթոդական աշխատությունների հեղինակ է:

Տիգրան Թերզյան

Տիգրան Թերզյանը կանանց հանդբոլի Հայաստանի  հիմնադիրներից է: Նա ծնվել է 1936-ի սեպտեմբերի 3-ին Երևանում: 1976-ին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Այդուհանդերձ, Թերզյանը վաղ է մարզչական աշխատանքի անցել: Լավ մարզիկ լինելով, հետո իր փորձն ու հմտությունները  նա փոխանցում էր սաներին: Թերզյանը 1957-ից գլխավորել է  «Լոկոմոտիվ», 1962-ից` «Աշխատանք» մարզական ընկերությունների հավաքական թիմերը:  Նա մարզել է Հայաստանի լուսավորության նախարարության և ՀՀ սպորտպետկոմի բարձրագույն մարզական վարպետության դպրոցների հավաքականները: Տարիներ շարունակ Թերզյանի գլխավորությամբ հանդբոլիստուհիների Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականները, թիմերը մեր երկրի պատիվն են պաշտպանել ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաներում և առաջնություններում: 1967-ից Թերզյանը Հայաստանի վաստակավոր մարզիչ է, իսկ 2000-ից կրել է Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատողի կոչում: Թերզյանը Հայաստանում առաջիններից մեկն էր, որն արժանացել էր համամիութենական կարգի մրցավարի կոչման: Ի դեպ, նա նաև քորֆբոլի միջազգային մրցավար էր: Թերզյանը 1993-ից մինչև մահը` 2009 թվականը, Երևանի խաղային մարզաձևերի դպրոցի տնօրենն էր:

Saturday the 25th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am