Категория: Թեմաներ
Дата публикации

Հանդբոլի Լոռու մարզի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Վանաձորում անցկացվեցին մինչև 17 տարեկան և մինչև 14 տարեկան պատանիների միջազգային մրցաշարեր: Հարաբերությունները որոշեցին Վրաստանի և Հայաստանի երկուական թիմեր: Ֆինանսական դժվարությունների պատճառով,  մրցումներին չմասնակցեցին Երևանի հավաքականները:

Մինչև 17 տարեկանների մրցաշարում, բոլոր հանդիպումները հաղթանակով ավարտելով, ուժեղագույն ճանաչվեցին Թբիլիսիի հավաքականի (6 միավոր) խաղացողները: Նրանց հաջորդեցին Վանաձորի (4), Բաթումի (2), Ալավերդիի (0) ներկայացուցիչները:

Կրտսեր տարիքի պատանիների մրցաշարում ևս հաջողությունն ուղեկից էր թբիլիսցիներին` 6 միավոր: Ապա տեղեր զբաղեցրին Ալավերդիի (4), Վանաձորի (2), Բաթումի (0) հավաքականները: Ահա, թե ինչպիսի արդյունքներ գրանցվեցին հանդիպումներում.

17 տարեկաններ

Թբիլիսի-Վանաձոր` 35:21

Թբիլիսի-Ալավերդի` 35:16

Թբիլիսի-Բաթում` 30:14

Բաթում-Վանաձոր` 22:30

Բաթում-Ալավերդի` 27:16

Ալավերդի-Վանձոր`30:15

14 տարեկաններ

Թբիլիսի-Ալավերդի` 30:17

Թբիլիսի-Վանաձոր` 32:20

Թբիլիսի-Բաթում` 34:15

Ալավերդի-Վանաձոր` 27:20

Ալավերդի-Բաթում` 22:14

Վանաձոր-Բաթում` 18:11

 

Sunday the 23rd. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am