Հանդբոլի ֆեդերացիայի նախագահ

                         ՍԱՐԳԻՍ ԱԲՐԱՀԱՄԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Ծնվել է 1954 թ. մարտի 16-ին Թբիլիսիում:

1970-ին ավարտել է Երևանի թիվ 78 դպրոցը, իսկ 1974-ին Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:

1974-1990-ին աշխատել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունում և «Պետագրոարդ կոմիտեի» վերահսկողության վարչությունում` որպես գլխավոր վերահսկիչ և վերաստուգիչ:

1992-2003-ին զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ, եղել է ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ, ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի տեղակալ, ՀՀ պետական եկամուտների նախարարի, ՀՀ հարկային պետական կոմիտեի հարկային ծառայության պետի տեղակալ:

2003-ից աշխատում է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ:

Նրան շնորհվել է հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի կոչում:

Ս.Գրիգորյանը երկար տարիներ ղբաղվել է հանդբոլով, եղել է Հայաստանի բազմակի չեմպիոն (1974-1976), ճանաչվել է հանրապետության լավագույն դարպասապահ:

Նա երկար տարիներ հանդես է եկել հանդբոլի Հայաստանի հավաքականի կազմում:

Ս. Գրիգորյանը 2002-ից Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահն է:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 


Sunday the 23rd. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am