Veterans
ՀՀ վարչապետի գավաթի խաղարկության հանդբոլի միջազգային ավանդական մրցաշարն այս տարի կանցկացվի Երևանում: Նոյեմբերի 11-14-ին այն կկայանա երրորդ անգամ: Հիշեցնենք, որ առաջին ստուգատեսը անցկացվել էր երկու տարի առաջ Հայաստանի մայրաքաղաքում: 2010-ին Վանաձորն էր հյուրընկալել երկրորդ մրցաշարի մասնակիցներին: Ի դեպ, այդ ստուգատեսում առաջին անգամ մեր երկրի ընտրանին հանդես եկավ Ֆրանսիայից միացած մեր հայրենակից խաղացողներով թիմ կազմած, և Հայաստանի հավաքականը գրավեց երկրորդ տեղը:
Ուշագրավն այն էր, որ տարբեր երկրներից բարձրաստիճան մի շարք հյուրեր էին ժամանել: Առաջին անգամ Հայաստան էր այցելել Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ, դոկտոր Հասան Մուստաֆան: Միջոցառման փակումն էլ վարածվել էր իսկական տնախմբության, իսկ արժանավարներին պարգևներ էր հանձնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Այս տարի ևս ստուգատեսը նախատեսվում է բարձր մակարդակով կազմակերպել: Մասնակցելու պատրաստակամություն են հայտնել հանդբոլիստների Ռուսաստանի, Ուզբեկստանի, Վրաստանի հավաքականները: Այնպես որ, մեր հանդբոլիստների մրցակիցներն ահեղ են: Ի դեպ, Հայաստանի հավաքականի կազմը կրկին կուժեղացնեն Ֆրանսիսյում բնակվող մեր հայրենակիցները: Իսկ միասնությունը մեծ ուժ է, և դրա օգնությամբ շատ բանի կարելի է հասնել: