International events
- Category: Միջազգային անցուդարձ
- Tuesday, 31 May 2011 12:17
Գերմանիայի Քյոլն քաղաքում ավարտվեց հանդբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի չորս թիմերի մասնակցությամբ կազմակերպված եզրափակիչը: Վճռական խաղն իսպանական էր: «Բարսելոնան» 27:24 (14:10) հաշվով հաղթեց «Սյուդադ Ռեալին»: Ի դեպ, վերջինս քառորդ եզրափակչում երկու խաղի արդյունքով պայքարից դուրս էր թողել 25-ամյա Սամվել Ասլանյանի ռուսական «Չեխովսկիե մեդվեդի» թիմին: Գրանցվել էին 37:37, 38:24 հաշիվները:
- Category: Միջազգային անցուդարձ
- Wednesday, 02 February 2011 15:49
Շվեդիայում անցկացված հանդբոլիստների աշխարհի առաջնությունում ուժեղագույն ճանաչվեց Ֆրանսիայի հավաքականը: Եզրափակչում այն լրացուցիչ խաղաժամանակում հաղթեց Դանիայի ներկայացուցիչներին: Ի դեպ, ֆրանսիացիները կարող էին հանդիպումն իրենց օգտին գրանցել նաև խաղի հիմնականժամանակում: Բայց դանիացիները, պարտվելով 30:31 հաշվով, ճարահատյալ քայլի դիմեցին: Նրանք իրենց դարպասապահին փոխարինեցին խաղահրապարակում հանդես եկող հանդբոլիստով և կարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը:
- Category: Միջազգային անցուդարձ
- Tuesday, 21 December 2010 12:25
Դանիայի Հերնինգ քաղաքի մարզապալատում կայացած հանբոլիստուհիների Եվրոպայի առաջնության եզրափակչում մրցեցին Նորվեգիայի և Շվեդիայի հավաքականները: Ընդմիջումից հետո օլիմպիական խաղերի չեմպիոն նորվեգուհիները տիրեցին նախաձեռնությանը և հանդիպումը գրանցեցին իրենց օգտին` 25:20 (10:11): Բրոնզե մեդալակիր դարձավ Ռումինիայի հավաքականը, որն անսպասելիորեն հաղթեց Դանիայի ներկայացուցիչներին` 16:15 (9:7):