Հանդբոլի Լոռու մարզի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Վանաձորում անցկացվեցին մինչև 17 տարեկան և մինչև 14 տարեկան պատանիների միջազգային մրցաշարեր: Հարաբերությունները որոշեցին Վրաստանի և Հայաստանի երկուական թիմեր: Ֆինանսական դժվարությունների պատճառով, մրցումներին չմասնակցեցին Երևանի հավաքականները:
Մինչև 17 տարեկանների մրցաշարում, բոլոր հանդիպումները հաղթանակով ավարտելով, ուժեղագույն ճանաչվեցին Թբիլիսիի հավաքականի (6 միավոր) խաղացողները: Նրանց հաջորդեցին Վանաձորի (4), Բաթումի (2), Ալավերդիի (0) ներկայացուցիչները:
Կրտսեր տարիքի պատանիների մրցաշարում ևս հաջողությունն ուղեկից էր թբիլիսցիներին` 6 միավոր: Ապա տեղեր զբաղեցրին Ալավերդիի (4), Վանաձորի (2), Բաթումի (0) հավաքականները: Ահա, թե ինչպիսի արդյունքներ գրանցվեցին հանդիպումներում.
17 տարեկաններ
Թբիլիսի-Վանաձոր` 35:21
Թբիլիսի-Ալավերդի` 35:16
Թբիլիսի-Բաթում` 30:14
Բաթում-Վանաձոր` 22:30
Բաթում-Ալավերդի` 27:16
Ալավերդի-Վանձոր`30:15
14 տարեկաններ
Թբիլիսի-Ալավերդի` 30:17
Թբիլիսի-Վանաձոր` 32:20
Թբիլիսի-Բաթում` 34:15
Ալավերդի-Վանաձոր` 27:20
Ալավերդի-Բաթում` 22:14
Վանաձոր-Բաթում` 18:11