Նոյեմբերի 11-14-ը Երևանում կանցկացվի Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության միջազգային 3-րդ մրցաշարը: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության ընդլայնված նիստում քննարկվեցին այդ ստուգատեսի նախապատրաստման և կազմակերպման հետ կապված հարցեր: Նիsտը վարում էր Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը: Ընտրվեց կազմկոմիտե` Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Հարություն Մելքոնյանի գլխավորությամբ: Հաստատվեց նախապատրաստական աշխատանքների պլանը, կատարվեց աշխատանքների բաշխում, տրվեցին համապատասխան հանձնարարկաններ: Մրցաշարի գլխավոր մրցավարի պարտականությունները կկատարի միջազգային կարգի մրցավար Ալեքսանդր Արևշատյանը: Մրցաշարի տեսուչը, կամ ինչպես հանդբոլում է ընդունված ասել դելեգատը` միջազգային կարգի մրցավար Արսեն Մխիթարյանն է:
Մրցաշարի մասնակիցներին կհյուրընկալի «Էրեբունի» հյուրանոցը: Հյուրերի մի մասն էլ կիջևանի «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում: Սպասվում է, որ Երևան կժամանեն Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի, մասնակից երկրների` Ռուսաստանի, Վրասատանի, Ուզբեկստանի հանդբոլի ֆեդերացիաների մի շարք ղեկավար աշխատողներ: Սպասվում է նաև Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Թոռ Լիանի այցը:
Հաստատվեց նաև մրցաշարի խաղացանկը: Նոյեմբերի 12-ին կկայանան Ռուսաստան- Ուզբեկստան, Հայաստան-Վրաստան, 13-ին` Հայաստան- Ռուսաստան, Վրաստան Ուզբեկստան , 14-ին` Ռուսաստան- Վրաստան, Հայաստան- Ուզբեկստան հանդիպումները: Մրցաշարի բացումը կկայանա նոյեմբերի 12-ին ժամը 13-ին, փակումը` նոյեմբերի 14-ին ժամը 19-ին: Մրցավայրը կորոշվի առաջիկա օրերին:
Ինչպես նախորդ տարվա այս ստուգատեսում, այս անգամ էլ Հայաստանի հավաքականը կգլխավորի մարզիչ Էդիկ Օհանյանը: Նրան կօգնի Ֆրանսիայի ներկայացուցիչ Պատրիկ Օթամյանը
Նիստում մինչև 18 տարեկան պատանիների Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ հաստատվեց Արմեն Գևորգյանը: Հաստատվեց այդ թիմի 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախապատրաստության պլանը:
Լսվեցին նաև «Սմարթ» ծրագրի ղեկավարների հաշվետվությունները: Այդ ծրագրով հանդբոլ են պարապում Հայաստանի տարբեր մարզերի, Երևանի դպրոցների սովորողները:
ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Ս. Գրիգորյանը հանձնարարեց կազմակերպության փոխնախագահ Հ. Մելքոնյանին առաջիկայում ուսումնասիրել, թե ինչքանով են ադյունավետ կազմակրպվում «Սմարթ» ծրագրով պարամունքները:
Նիստում քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր և համապատասխան որոշումներ կայացվեցին: