Նորություններ
ՀՀ հանդբոլի Մ12 տարեկան պատանիների առաջնությունը
- Չորեքշաբթի, 13 Հունիս 2018 10:12
Երևանի Շենգավիթի մարզադպրոցում մեկնարկել է ՀՀ հանդբոլի Մ12 պատանիների առաջնությունը: Մրցաշարին մասնակցում է 7 թիմ` Շենգավիթ (գլխավոր մարզիչ` Զեփյուռ Վանեսյան), Աջափնյակ (գլխավոր մարզիչներ` Հրաչ Մխիթարյան և Ռիտա Հովակիմյան) , Նոր-Նորք, Արցախ (գլխավոր մարզիչներ` Վալերի Քոչարյան և Թամարա Հովհաննիսյան) , ՀԲՄԴ (գլխավոր մարզիչ` Սեյրան Մարգարյան), ԽՄՕՄՄ, Վանաձոր (գլխավոր մարզիչ`Արարատ Բարսեղյան) : Վերջիններս բաժանված են 2 խմբի`
1-ին` 2-րդ`
Շենգավիթ ՀԲՄԴ
Աջափնյակ ԽՄՕՄՄ
Նոր-Նորք Վանաձոր
Արցախ
Գորբունով ՀԱ` չեմպիոն (Մ18 երիտասարդներ)
- Երկուշաբթի, 23 Ապրիլ 2018 10:08
Ապրիլի 22-ին Երևանում կայացան ՀՀ հանդբոլի մինչև 18 տարեկան երիտասարդների առաջնության վերջին տուրի հանդիպումները:
Նախ կայացավ ՀԲՄԴ-ԽՄՕՄՄ հանդիպումը` վիճարկելով 5-6-րդ տեղերը: Առաջին խաղակեսի ողջ ընթացքում թիմերը հավասարապես գրոհներ էին կազմապերպում (19:19): Երկրորդ խաղակեսի ավարտին ԽՄՕՄՄ-ի թիմը կարողացավ 2 գնդակի առավելությամբ` 36:34 հաշվով, հաղթանակ տոնել և զբաղեցնել 5-րդ հորիզոնականը:
Ապա ուժերը չափեցին Աջափնյակի և Արցախի ներկայացուցիչները: Պայքարն լարված էր և դիտարժան: Թիմերը պայքարում էին 3-4-րդ հորիզոնականների համար: Արցախի հավաքականը 34:30 (14:15) առավելության հասավ` արժանանալով առաջնության բրոնզե մեդալին:
Մրցաշարի վերջին հանդիպումը կայացավ 1-ին և 2-րդ ենթախմբերի հաղթողների միջև` Վանաձոր-Գորբունով ՀԱ: 16 գնդակի առավելությամբ (38:22(16:13)) վստահ հաղթանակ տարան Գորբունով ՀԱ հանդբոլիստները ` դառնալով առաջնության չեմպիոն:
Երևանում մեկնարկել է Մ18 երիտասարդական առաջնությունը
- Հինգշաբթի, 19 Ապրիլ 2018 11:37
Երևանում մեկնարկել է ՀՀ հանդբոլի մինչև 18 տարեկան երիտասարդների առաջնությունը: Մրցաշարին մասնակցում է 7 թիմ՝ ԽՄՕՄՄ, Արցախ. Աջափնյակ, ՀԲՄԴ (1-ին ենթախումբ) և Վանաձոր, Գորբունով ՀԱ, Գավառ (2-րդ ենթախումբ):
Ապրիլի 18-ին կայացած հանդիպումների արդյունքները՝
Վանաձոր-Գորբունով ՀԱ ՝ 29:34 (13:13)
ԽՄՕՄՄ-ՀԲՄԴ՝ 41:44 (18:23)
Արցախ-Աջափնյակ՝ 38:46 (13:21)
Առաջնության 2-րդ օրը գրանցվեցին հետևյալ արդյունքները՝
Վանաձոր-Գավառ՝ 46:40 (22:19)
Արցախ-ԽՄՕՄՄ՝ 47:21 (23:6)
ՀԲՄԴ-Աջափնյակ՝ 42:50 (15:23)
20.04.2018
Գորբունով ՀԱ- Գավառ` 45:35 (19:16)
ՀԲՄԴ-ԼՂՀ` 24:47 (12:23)
Աջափնյակ-ԽՄՕՄՄ`32:25 (19:10)
21.04.2018
Գավառ-ԽՄՕՄՄ` 36:37 (20:17)
Աջափնյակ-Վանաձոր` 32:33 (12:15)
Գորբունով ՀԱ-Արցախ` 38:25 (14:12)
Կյանքից հեռացել է հանդբոլի վաստակավոր մարզիչ Ռոմիկ Տիգրանյանը
- Երկուշաբթի, 12 Մարտ 2018 15:31
Մարզաշխարհի մարդիկ և հատկապես հանդբոլիստները քաջ գիտեն ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ Ռոմիկ Տիգրանյանին: Հենց այն փաստը, որ արդեն 60 տարի սպորտում էր, մեկնաբանության կարիք չունի:
Մարզաշխարի ճանաչված, հարգված և հեղինակություն վայելող մարդկանցից էր Ռ. Տիգրանյանը: Չնայած պատկառելի տարիքին (այս տարի լրանում է 80 ամյակը) միշտ էլ աշխատել է երիտասարդական եռանդով: Նրան կես կատակ կես լուրջ անվանում էին Հայաստանի հավաքականի մշտական մարզիչ:
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան հայտնում է իր խորին ցավակցությունը Ա. Տիգրանյանի ընտանիքին և հարազատներին:
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՀԱՆԴԲՈԼԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ (լուսանկար)
- Չորեքշաբթի, 15 Նոյեմբեր 2017 10:15
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի Կոտայքի մարզային ներկայացուցչության նախաձեռնությամբ Հրազդան քաղաքում կազմակերպվել է հանդբոլի պատանեկան մրցաշար:
Հանդբոլի մրցաշարին մասնակցել և ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ողջույնի խոսքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ, Կոտայքի մարզի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Կ. Մարգարյանը:
Մարզական միջոցառմանը ներկա է գտնվել և Հայաստանի հանդբոլի ֆեդերացայի նախագահ Սարգիս Գրիգորյանի կողմից մասնակիցներին ողջունել է ֆեդերացիայի փոխնախագահ Էդուարդ Օհանյանը:
Հանդբոլի պատանեկան մրցաշարի շրջանակներում միմյանց հետ մրցել են դպրոցականների կրտսեր (յուրաքանչյուր թիմում 14 աշակերտ) և ավագ (յուրաքանչյուր թիմում 7 աշակերտ) տարիքային խմբերից կազմված մարզական թիմերը:
Կոտայքի մարզի հանդբոլի պատանեկան մրցաշարի ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն.
ավագ և կրտսեր տարիքային խմբերի թիմերում ընդգրկված բոլոր դպրոցականները պարգևատրվել են ՀՀ Կոտայքի
մարզպետի շնորհակալագրերով ու խորհրդանշական հուշամեդալներով:
Հասան Մուստաֆան վերընտրվել է
- Կիրակի, 12 Նոյեմբեր 2017 10:58
Նոյեմբերի 11-12-ն Անթալիայում անցկացվեց Միջազգային հանդբոլի ֆեդերացիայի 36-րդ համաժողովը, որին մասնակցեց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Աննա Մելքոնյանը:
Օրակարգի գլխավոր հարցը Միջազգային հանդբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն էր: 104 կողմ և 9 դեմ ձայնով նախագահ վերընտրվեց եգիպտացի Հասան Մուստաֆան: Վերջինս գլխավորում է ՄՀՖ-ն 2000 թվականից:
- Ես ցանկանում եմ ողջունել այս համաժողովի բոլոր մասնակիցներին,- ասաց դոկտոր Մուստաֆան` շարունակելով,- Միջազգային հանդբոլի ֆեդերացիայի համար շատ կարևոր է աշխատել ձեզնից յուրաքանչյուրի հետ մեկ ուղությամբ: Ինձ հաճելի է լսել յուրաքանչյուր ֆեդերացիայի զարգացման ծրագիր: Ցանկանում եմ օգնել և օժանդակել ձեզ և լսել ձեզնից այն, ինչ հարկավոր է ՄՀՖ-ից: