Նորություններ

Ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրության անցկացման օրը

   Հոկտեմբերի 26-ին ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության նիստերի դահլիճում գումարվեց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության նիստ, որին մասնակցում էր նախագահության 12 անդամ: Նիստը վարում էր Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Օհանյանը: Օրակարգի գլխավոր հարցը ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրության օրը նշանակելն էր: Նիստի ընթացքում որոշվեց 2018 թվականի դեկտեմբերի 15-ին հրավիրել հաշվետու կոնֆերանս, որի ընթացքում կամփոփվի 2018 թվականի խաղային մրցաշրջանը և կանցկացվի Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրություն: Համաժամանակ որոշվեց մասնակից պատվիրակների թիվը. այն է` 40:

 

Ընթերցել...

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները` չեմպիոն

Երևանի Շենգավիթի մարզադպրոցում հոկտեմբերի 16-21-ն անցկացվեց Հայաստանի հանդբոլի մինչև 14 տարեկան պատանիների առաջնությունը: Ուշագրավ է, որ մրցաշարն աչքի ընկավ մասնակից թիմերի քանակով  և դիտարժան, լարված հանդիպումներով: Առաջնությանը մասնակցեց 8 թիմ` բաժանված 2 խմբի`

1-ին խումբ`          2-րդ խումբ`

Շենգավիթ             Աջափնյակ

Գյումրի                 Արցախ

Վանաձոր               Ալավերդի

ԽՄՕՄՄ                 ՀԲՄԴ

Ընթերցել...

Հանդբոլի Մ14 աղջիկների առաջնություն

Հոկտեմբերի 9-12-ը Երևանի Շենգավիթի մարզադպրոցում ացկացվեց Հայաստանի հանդբոլի մինչև 14 տարեկան աղջիկների առաջնությունը: Ինչպես Մ12 աղջիկների առաջնությանը, այնպես էլ այս ստուգատեսին մասնակցում էր 4 թիմ` Աջափնյակ, Արցախ, ԽՄՕՄՄ, ՀԲՄԴ:

Առաջին խաղային օրը գրանցվեցին հետևյալ արդյունքները`

10.10.2018

ԽՄՕՄՄ-ՀԲՄԴ` 18:18 (9:8)

Արցախ-Աջափնյակ` 14:18 (4:8)

Մրցաշարի 2-րդ օր`

Ընթերցել...

ԽՄՕՄՄ-ի թիմը` հանդբոլի Մ12 աղջիկների առաջնության չեմպիոն

Հոկտեմբերի 4-7-ը Երևանի Շենգավիթի մարզադպրոցում անցկացվեց Հայաստանի հանդբոլի մինչև 12 տարեկան աղջիկների առաջնությունը:

Մրցաշարին մասնակցեց 4 թիմ` ՀԲՄԴ, ԽՄՕՄՄ, Աջափնյակ, Արցախ:

Առաջնության 3 խաղային օրերի ընթացքում գրացվեցին հետևյալ արդյունքները`

05.10.2018

Արցախ-Աջափնյակ` 9:4 (3:1)

ՀԲՄԴ-ԽՄՕՄՄ` 3:26 (2:15)

Ընթերցել...

Հանդբոլի ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Էդուարդ Օհանյանը

Հուլիսի 18-ին ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունում գումարվեց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության նիստ:

 Նիստի ընթացքում որոշվեց, որ մինչ արտահերթ նախագահական ընտրությունները ֆեդերացիայի նախագահի պարտականությունները կկատարի ֆեդերացիայի փոխնախագահ Էդուարդ Օհանյանը:

Ընթերցել...

Կյանքից անժամանակ հեռացավ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը

Հուլիսի 3-ին 64 տարեկան հասակում կյանքից հեռացավ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը:

Սարգիս Գրիգորյանը երկար տարիներ զբաղվել է հանդբոլով, հանդես է եկել հանդբոլի Հայաստանի հավաքականի կազմում: Եղել է Հայաստանի բազմակի չեմպիոն, ճանաչվել հանրապետության հանդբոլի լավագույն դարպասապահ: 

Հանդիսանում է Հայաստանում լողափնյա հանդբոլի հիմնադիրներից մեկը:

Սարգիս  Գրիգորյանը 2002 թվականից Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահն է:

Մեծ է Ս. Գրիգորյանի ներդրումը Հայաստանի հանդբոլի զարգացման գործում: Չորս անգամ անց է կացրել ՀՀ Վարչապետի գավաթ միջազգային մրցաշար, որի ժամանակ Հայաստան են ժամանել բազմաթիվ հյուրեր հանդբոլի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաներից: Հարգարժան հյուրերի թվում եղել է հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Հասան Մուստաֆան, ինչն աննախադեպ էր, և նրա առաջին այցն էր տարածաշրջան: Պատվավոր հյուրերից էին նաև Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի նախկին նախագահներ Թոռ Լիանը, Ժան Բրիոն, ինչպես նաև Եվրոպայի ֆեդերացիայի ներկայիս նախագահ Մայքլ Վեդերերը, որն այն ժամանակ եղել է Եվրոպայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Ընթերցել...

Saturday the 6th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am