Նորություններ
Հայտարարություն
- Հինգշաբթի, 07 Փետրվար 2019 08:34
Հանդբոլի ֆեդերացիան Ձեր քննարկման է ներկայացնում նոր կանոնադրության նախագիծը:
Խնդրում ենք բոլոր մասնագետներին, որոնք ունեն դիտողություններ և առաջարկություններ, գրավոր ներկայացնել ֆեդերացիա՝լրացուցիչ քննարկելու և դրանք կանոնադրությունում ընդգրկելու համար: Խնդրում ենք Ձեր առաջարկությունները անելիս հաշվի առնեք հասարակական կազմակերպությունների մասին օրենքի դրույթները:
Հայտարարություն
- Հինգշաբթի, 07 Փետրվար 2019 08:31
Հայտնում ենք՝բոլոր հանդբոլիստներին և հանդբոլի սիրահարներին, որ այսուհետ հանդբոլի ֆեդերացիայի անդամ դառնալու համար հարկավոր է դիմում ներկայացնել Հայաստանի հանդբոլի ֆեդերացիա անդամ դառնալու համար և մուծել տարեկան անդամավճար հետևյալ չափի·
1. Մեծահասակներ- 10.000դրամ մեկ տարվա համար
2. Ուսանողներ և մարզադպրոցի սաներ – 5.000դրամ
Ծանոթություն: Անդամվճարները կարող եք մուտքագրել հանդբոլի ֆեդերացիայիհետևյալ դրամային հաշվեհամարին՝նշելով անդամավճար բառը:Վճարումները կարող եք կատարել ինչպես միանգամյա,այնպես էլ ըստ ամիսների՝նշված գումարի չափով:
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հարություն Մելքոնյանը
- Շաբաթ, 15 Դեկտեմբեր 2018 17:16
Դեկտեմբերի 15-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցի նիստերի դահլիճում անցկացվեց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրություն, որին մասնակցում էին հաստատված 40 պատվիրակներից` 37-ը:
Կոնֆերանսի պատվիրակները նախագահության անդամ Արամ Կարապետյանին ընտրեցին կոնֆերանսի նախագահ: Պարոն Կարապետյանը նախ ներկայացրեց ընտրությունների անցկացման կանոնակարգը` համաձայն Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի կանոնադրության: Հաջորդիվ հայտարարվեց Երևանի Աջափնյակի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի տնօրեն Արսեն Մխիթարյանի առաջարկած թեկնածուի անունը` Արսեն Խաչատրյան: Նախագահության անդամ Սուրեն Գրիգորյանը հանդես եկավ ելույթով և առաջարկեց Հարություն Մելքոնյանի թեկնածությունը:
Այսպիսով, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրությանն առաջադրվեցին 2 թեկնածու` Արսենը Խաչատրյանը և Հարություն Մելքոնյանը:
Մինչ թեկնածուների ելույթները, պատվիրակները ընտրեցին հաշվիչ հանձնաժողովի 3 անդամնրին` Վահան Սարգսյան, Արսեն Մխիթարյան և Վլադիմիր Աբրահամյան: Ապա թեկնածուները հանդես եկան ելույթներով և ներկայացրին իրենց ծրագրերը, որից հետո ելույթներ ունեցան Մարկ Մելիքյանը, Արսեն Մխիթարյանը, Դերենիկ Գաբրիելյանը:
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Ա. Խաչատրյան, առաջարկեց ընտրությունն անցկացնել փակ քվեարկությամբ: Առաջարկը դրվեց քվեարկության, սակայն պատվիրակների մեծամասնությունը` նախագահության 22 անդամ բաց քվեարկության կողմ էր:
ՀՀ հանդբոլի տղամարդկանց առաջնություն
- Չորեքշաբթի, 21 Նոյեմբեր 2018 20:06
Երևանի «Դինամո» մարզադահլիճում նոյեմբերի 16-21-ը անցկացվեց ՀՀ հանդբոլի տղամարդկանց առաջնությունը: Մրցաշարին մասնակցում էր 7 թիմ` բաժանված 2 խմբի`
1-ին 2-րդ
Վանաձոր Չարբախ
Արցախ «Գորբունով» ակումբ
Գավառ ԵՊՀ
ՀԱՊՀ (Պոլիտեխնիկ)
Խմբային առաջին օրը գրանցվեցին հետևյալ արդյունքները`Արցախ-Վանաձոր` 35:41 (20:19), Պոլիտեխնիկ-Գավառ` 33:40 (18:22), ԵՊՀ-Չարբախ` 32:20 (15:9):
Ստուգատեսի 2-րդ օրը` նոյեմբերի 17-ին, նախ ուժերը չափեցին Վանաձորի և Պոլիտեխնիկի հանդբոլիստները: Լոռու մարզը ներկայացնող հավաքականը երկու խաղակեսերում էլ վստահ հաղթանակ տարավ` 32:13 (13:8):
Հավասար պայքարում ընթացավ Չարբախ-Գորբունով հանդիպման առաջին խաղակեսը` 9:9: Երկրորդ խաղակեսում Գորբունովի թիմը երեք գնդակի առավելությամբ` 25:23 հաշվով, առաջ անցավ մրցակցից` գրանցելով հաղթանակ:
Գավառ-Արցախ հանդիպմանը գրանցվեց 29:40 (17:11) հաշիվ:
Խմբային փուլի վերջին օրը գրանցվեցին հետևյալ արդյունքները` Պոլիտեխնիկ-Արցախ` 23:25 (9:14), Գորբունով-ԵՊՀ` 18:22 (11:12), Վանաձոր-Գավառ` 32:23 (16:13):
Արցախի թիմը` Մ16 աղջիկների հանդբոլի ՀՀ առաջնության հաղթող
- ՈՒրբաթ, 16 Նոյեմբեր 2018 19:48
Նոյեմբերի 11-16-ը Վանաձորում անցկացվեց ՀՀ հանդբոլի մինչև 16 տարեկան աղջիկների առջնությունը: Ստուգատեսին մասնակցում էր 6 հավաքական` Աջափնյակ, ԽՄՕՄՄ, ՀԲՄԴ, Վանաձոր, Ալավերդի և Արցախ:
Մրցաշարի խաղացանկը և գրանցված արդյունքները`
12.11.2018
Արցախ-ԽՄՕՄՄ` 11:7 (4:2)
Ալավերդի-ՀԲՄԴ` 22:22 (10:10)
Վանաձոր-Աջափնյակ` 21:16 (11:8)
Մ16 պատանիների հանդբոլի ՀՀ առաջնություն
- Երկուշաբթի, 05 Նոյեմբեր 2018 18:59
Հոկտեմբերի 30-ից - նոյեմբերի 4-ը Վանաձորում անցկացվեց մինչև 16 տարեկան պատանիների հանդբոլի ՀՀ առաջնությունը: Մրցաշարին մասնակցեց 6 թիմ` ԽՄՕՄՄ, ՀԲՄԴ, Գավառ, Վանաձոր, Ալավերդի և Գյումրի:
Խաղային առաջին օրը` հոկտեմբերի 31-ին նախ ուժերը չափեցին Գավառի և Վանաձորի ներկայացուցիչները: Տանտերերը` Վանաձորի հանդբոլիստները երկու խաղակասերում էլ վստահ հաղթանակ տարան` 29:16 (15:7):
ԽՄՕՄՄ-Գյումրի հանդիպմանն ակնհայտ առաջատար էին Երևանը ներկայացնող Խաղային մարզաձևերի օլիմպիական մարզադպրոցի հանդբոլիստները` 40:8 (20:5):
Ալավերդի-ՀԲՄԴ հանդիպմանը գրանցվեց 37:26 (20:10) հաշիվը:
Մրցաշարի երկրորդ օրը` նոյեմբերի 1-ին կայացած հանդիպումներին գրանցվեցին հետևյալ արդյունքները` Գյումրի-ՀԲՄԴ` 6:30 (2:16), Վանաձոր-Ալավերդի` 23:22 (15:11), ԽՄՕՄՄ-Գավառ` 44:12 (18:4):
Նոյեբերի 2-ին նախ ուժերը չափեցին Գավառի և Գյումրիի թիմերը: Առաջին խաղակեսն ընթացավ հավասար պայքարում` 6:6: Երկրորդ խաղակեսում Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչներին հաջողվեց առավել վստահ հանդես գալ և հաղթանակ գրանցել 24:12:
Կրկին գրեթե հավասազոր պայքարում ընթացավ Ալավերդի-ԽՄՕՄՄ հանդիպման առաջին խաղակեսը` 10:11: Չնայած ԽՄՕՄՄ-ի հանդբոլիստները առաջին խաղակեսի ավարտին 1 գնդակի առավելությամբ առջևում էին, սակայն երկրորդ խաղակեսում 3 գնդակի տարբերությամբ զիջեցին մրցակցին: Հանդիպումն ավարվեց 29:26 հաշվով:
Խաղային երրորդ օրը տանտերերը տարան հերթական հաղթանակը (24:22 (12:13)): Այս անգամ մրցակիցը Երևանը ներկայացնող ՀԲՄԴ-ի թիմն էր: