Նորություններ

Կուղեկցի՞ բախտը մերոնց

Մարտի 18-ին հանդբոլի Հայաստանի կանանց հավաքականը Երևանից ավտոբուսով ուղևորվելու է Թբիլիսի: Վրաստանի մայրաքաղաքից մերոնք ինքնաթիռով կմեկնեն Իսրայել: Թել Ավիվին մոտ գտնվող Ռամադ Հան քաղաքում մարտի 19-21-ը անցկացվելու է «Չելենջ տրոֆի» միջազգային մրցաշարը:

Ընթերցել...

Փորձություն Ավետյաց երկրում


Հանդբոլիստուհիների Հայաստանի ազգային հավաքականին առաջիկայում լուրջ փորձություն է սպասում Ավետյաց երկրում: Մեր ընտրանին մարտի 18-21-ը Իսրայելում մասնակցելու է «Չելենջ տրոֆի» միջազգային մրցաշարին: Այս ստուգատեսում հանդես են գալու Իսրայելի, Կիպրոսի,Մալթայի, Հայաստանի հավաքականները:

Ընթերցել...

Հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահության ընդլայնված նիստ` Կոնգրես հյուրանոցում

Փետրվարի 6-ին Երևանի  §Կոնգրես¦ Հյուրանոցում կայացավ հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի ընդլայնված նիստը:Այն անցավ գործնական մթնոլորտում: Հաշվետվություն տրվեց կատարված աշխատանքի մասին,տեղեկացվեց նոր մրցաշրջանում Հայաստանի առաջնությունների կազմակերպման, հանդբոլը մեր երկրում զարգացնելու կոչված հայ-ֆրանսիական համատեղ պայմանագրի մասին, հաստատվեց 2010-ի միջոցառումների պլանը: Տեղեկատվությամբ հանդես եկան հանդբոլի Հայաստանի և Արցախի  մարզերի ֆեդերացիաների նախագահները, եվրոպական մրցաշարերին նախապատրաստվող Հայաստանի կանանց և մինչև 18 տարեկան պատանիների հավաքականների մարզիչները, քննարկվեցին մարզիչների որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպման և մի շարք այլ հարցեր:

 

Ընթերցել...

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում համագործակցության պայմանագիր են ստորագրել «Աջակցություն Հայաստանի հանդբոլին» նորաստեղծ կազմակերպության և հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարները:

«Աջակցություն Հայաստանի հանդբոլին» կազմակերպությունը միավորում է Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բնակվող մեր հայրենակից հանդբոլիստների, պարզապես մարզասերների: Նպատակը մեկն է` գործուն աջակցություն դրսևորել հանդբոլը Հայաստանում զարգացնելու համար: Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի ներկայացուցիչները հանդբոլից եղանակ են ստեղծում աշխարհում, այդ երկրի խաղացողները հաղթել են  ամենաներկայացուցչական ստուգատեսներում, օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում: Հանդբոլի Ֆրանսիայի առաջնությունում 12 դիվիզիոն է: Եվ ահա, ֆրանսիական կողմը պարտավորվել է ի հայտ բերել տարբեր տարիքային խմբերի խաղացողների, որպեսզի նրանք ընդգրկվեն Հայաստանի հավաքական թիմերում, մասնակցեն եվրոպական ստուգատեսների:

Ընթերցել...

Երկրորդ տեղ Թբիլիսիի մրցաշարում

Ընթերցել...

Հաղթանակ Վրաստանի Մարզերի Հավաքականի Նկատմամբ

Հայաստանի պատանեկան հավաքականն իր երկրորդ հաղթանակը տոնեց Թբիլիսիի մրցաշարում այս անգամ առավելության հասնելով Վրաստանի մարզերի հավաքականի նկատմամբ 22:20 հաշվով:

 18

Monday the 21st. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am