Նորություններ

Ի՞ՆՉՆ Է ԽԱՆԳԱՐԵԼ ՄԵՐՈՆՑ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած մինչև 18 տարեկան հանդբոլիստների Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարից առաջ արդեն հայտնի էր, որ այս անգամ Հայաստանի ներկայացուցիչներին հաջողությունն ուղեկից չի կարող լինել:

Ընթերցել...

Չեմպիոնները հայտնի են

Ավարտվեցին հանդբոլի Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնությունները: Կազմակերպիչներն հնարավորն արել էին, որ ստուգատեսը մասնակիցների համար մտապահվի: Եվ  միջոցառման փակման հանդիսավոր արարողության ժամանակ բոլոր` 228 խաղացողները, որպես նվեր ստացան մարզաշապիկներ, իսկ թիմերին հանձնվեցին հանդբոլի գնդակներ:

Ընթերցել...

Չեմպիոններին` ճամբարի ուղեգրեր

Մայիսի 27-ին ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մանեժում մեկնարկած Հայաստանի հանդբոլի մինչև 13 տարեկանների առաջնությանը մասնակցում են պատանիների 10 և աղջիկների 9 թիմեր: 

Ընթերցել...

Մերոնք` «մահվան խմբում»

Մայիսի  20-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ ուղևորվեց Հայաստանի հանդբոլի մինչև  տասնյոթ տարեկանների հավաքականը, որի կազում են Արման Համբարձումյանը, Հայկազ Մանուկյանը, Արամ Ռաֆայելյանը, Ռաֆիկ Սահակյանը, Դավիթ Սաքանյանը, Լևոն Հովսեփյանը, Ստեփան Ղազարյանը , Վահագն Հարությունյանը:Մրցավայրում նրանց կմիանան Ֆրանսիայում բնակվող և  մարզվող Յոան Հովսեփյանը, Կլեման Օթամյանը, Շանթ Կաբակյանը, Ժուլիեն Գիրիդլյանը, Դիմիտրի Օսկանյանը, Բաստիեն Մարկոսյանը: Հավաքականն ունի երեք մարզիչ: Հայաստանից են`  Զեփյուռ Վանեսյանը, Արարատ Բարսեղյանը: Ֆրանսիայից նրանց կմիանա Պատրիկ Օթամյանը: Հայաստանի հանդբոլիստների հետ միասին միևնույն խմբում են ընդգրկված նաև Սերբիայի, Բուլղարիայի, Հունաստանի հավաքականները:Կարելի է ասել, որ Հայաստանի ներկայացուցիչները հայտնվել են մահվան խմբում, քանի որ բոլոր մրցակիցներն էլ հանդբոլյին երկրների թիմեր են: Ընդ որում, պայքարը շարունակելու է միայն առաջին տեղը գրավողը: Խաղերը կայանալու են մայիսի 21-24-ին:

 20.05.10

Ներկայացման նմանվող մարզումներ

Հանդբոլի չեխ մասնագետ Մարտին Տումայի այցը Հայաստան աշխուժություն էր առաջացրել: Թերևս, այն պատճառով, որ հատկապես վերջին շրջանում այս մարզաձևը մեր երկրում զարգացնելու համար նպատակային տեսանելի աշխատանք է կատարվում: Դրա վկայությունն է նաև այն, որ Հայաստանի մարզուհիների ազգային հավաքականը վերջերս լավ է հանդես եկել Իսրայելում կազմակերպված «Չելենջ տրոֆի» եվրոպական պաշտոնական ստուգատեսում:


Ընթերցել...

Կրկին Գյումրին բացառություն

Մայիսի 14-ին Երևանի Հյուսիսային համալսարանի նիստերի դահլիճում սկսվեց սեմինար, որին մասնակցում են Հայստանի հանդբոլի մարզիչները: Այն վարում է Մարտին Տուման:

 Նախքան միջոցառումը սկսելը ներկաներին ողջունեց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Հարություն Մելքոնյանը:  Ներկայացնելով Տումային, նա նշեց, որ նա նախկինում բարձրակարգ խաղացող է եղել, աշխատել է մարզիչ, ճանաչված մասնագետ է Եվրոպայում: Ի դեպ, երկրորդ անգամ է չեխ մասնագետը պարապմունքներ անցկացնում մեր մարզիչների հետ:  Դասախոսությանը զուգահետ ցուցադրվեցին հանդբոլի երկու տեսաֆիլմեր: Դրանք նվիրված էին մինի հանդբոլին և մանկապատանեկան խմբերի հետ մարզումների կազմակերպմանը: Տեսական պարապմունքին հաջորդեց գործնականը: Օրվա երկրորդ կեսին սեմինարի շուրջ երեք տասնյակ մասնակիցները տեղափոխվեցին մայրաքաղաքի Ջոն Կիրակոսյանի անվան  դպրոցի մարզասրահ: Այստեղ ցուցադրական պարապմունք անցկացվեց մարզվողների խմբի հետ: Սեմինարը կշարունակվի մինչև մայիսի 16-ը: Միջոցառմանը մասնակցում են  Հայաստանի հանդբոլի բոլոր կենտրոնների ներկայացուցիչները: Բացառություն են կազմում միայն գյումրեցիները: Ի դեպ, Գյումրին պատվիրակներ չէր ուղարկել նաև օրերս Վանաձորում կազմակերպված Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնություններին: Այնպես որ, տխուր այս փաստը ևս չի կարելի պատահականությանը վերագրել:

Tuesday the 9th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am