Նորություններ
Մամուլի ասուլիս ` գրավիչ միջազգային մրցաշարից առաջ
- Երկուշաբթի, 30 Օգոստոս 2010 17:32

Սպասվում են բարձրաստիճան հյուրեր
- Հինգշաբթի, 26 Օգոստոս 2010 11:06

Սեպտեմբերի 3-ին Հայաստան կժամանի Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ, դոկտոր Հասան Մուստաֆան (Եգիպտոս): Այս իրադարձությունն ուշագրավ է ոչ միայն այն առումով, որ նա առաջին անգամ է լինելու տարածաշրջանում:
Բելառուսի հավաքականը խաղեր է անցկացնում
- ՈՒրբաթ, 20 Օգոստոս 2010 13:59
Հայաստանի հանդբոլի տղամարդկանց հավաքականը նախապատրաստվում է սեպտեմբերի սկզբին Վանաձորում կայանալիք Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթի խաղարկության միջազգային մրցաշարին, որին մասնակցելու են նաև Վրաստանի, Իրանի. Բելառուսի ներկայացուցիչները: Մեր երկրի ընտրանին ամեն օր ժամը 18-ից սկսած մարզումներ է անցկացնում ֆրզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում: Ձեռքները ծալած չեն նստում նաև Հայաստանի հավաքականի մրցակիցները:
Նախապատրաստվում են Ֆրանսիայում և Հայաստանում
- Երեքշաբթի, 10 Օգոստոս 2010 12:23
Հայաստանի հանդբոլի տղամարդկանց հավաքականը նախապատրաստվում է սեպետեմբերի 1-5-ին Վանաձորում կայանալիք Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության միջազգային երկրորդ մրցաշարին, որին մասնակցելու են նաև Իրանի, Բելառուսի, Վրաստանի հավաքականները: Հայաստանի ներկայացուցիչների մրցակիցներն ուժեղ են, քան որ այն երկրներից են, որոնցում հանդբոլը դասվում է առաջատար մարզաձևերի շարքին: Կարճ ասած, բոլորն էլ հանդբոլի ավանդույթներ, նաև միջազգային համարում ունեցող երկրների հավաքականներ են:
Միջազգային մրցաշար` Վանաձորում
- Չորեքշաբթի, 14 Հուլիս 2010 14:23
Այս տարվա աշնան սկզբին Լոռու մարզում կկայանա հանդբոլի ուշագրավ երկու մրցաշար: Սեպտեմբերի 1-5-ին Վանաձորի մարզապալատը կհյուրընկալի Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության տղամարդկանց մրցաշարի մասնակիցներին: Զուգահեռ կանցկացվի նաև մինչև 16 տարեկան հանդբոլիստների և հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության երկրորդ փուլը: Փաստորեն, պատանի մարզիկ-մարզուհիները հնարավորություն կունենան ոչ միայն մրցումների բովում կարողությունները ստուգել, այլև բարձրակարգ հանդբոլիստներով համալրված հավաքականների հանդիպումներին հետևել:
Սեմինար` Վանաձորում
- Չորեքշաբթի, 23 Հունիս 2010 18:19
Միջազգային օլիմպիական կոմիտեի «Համերաշխություն» ծրագրով Վանաձորում հանդբոլի մարզիչների համար անցկացվեց 9-օրյա սեմինար: Կազմակերպիչներն էին ՄՕԿ-ը, Հանդբոլի միջազգային ֆեդերացիան, ՀԱՕԿ-ը, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան: Փաստորեն, մեր մասնագետները բարձրացրին իրենց որակավորումը, ստացան մարզչական միջազգային առաջին կարգ: