Նորություններ

Միջազգային մրցաշարը դարձավ ավանդական

Այսօր Վանաձորի մարզապալատում կայացավ հանդբոլի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Դահլիճը լեփլեցուն էր հանդիսականներով: Շատ էին պատվավոր հյուրերը, լրագրողները` նաև արտասահմանից: Ներկաների թվում էին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ Բագրատ Բուռնազյանը:

Ընթերցել...

Բելառուսի հավաքականը կխաղա առանց պարապմունք անցկացնելու

Այսօր Վանաձորում կմեկնարկի հանդբոլի տղանարդկանց միջազգային մրցաշարը: Մասնակից բոլոր երկրների հավաքականներն արդեն մրցավայրում են: Երեկ երեկոյան Վանաձորի «Հայաստան» առողջարան հասավ Վրաստանի հավաքականը:  Իսկ ուշ գիշերով  նույն կացարանում տեղավորվեցին Բելառուսի հավաքականի հանդբոլիստները: Ի դեպ,  այդ երկրի հավաքականն այսօր ուժերն է չափելու Հայաստանի ընտրանու հետ:

Ընթերցել...

Մեկնարկից մեկ օր առաջ

Վանաձորի մարզապալատը, որը նախկինում մրցավայր է հանդիսացել տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների համար, սեպտեմբերի 2-ին կդառնա ևս մեկ ուշագրավ իրադարձության վայր: Այն կհյուընկալի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարի մասնակիցներին` Հայաստանի, Իրանի, Վրաստանի, Բելառուսի հավաքականներին: Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը կկազմակերպվի սեպտեմբրի  2-ին ժամը 15:00-ին, որից հետո կկայանան Վրաստան- Իրան և Հայաստան-Բելառուս հանդիպումները:

Ընթերցել...

Մամուլի ասուլիս ` գրավիչ միջազգային մրցաշարից առաջ

Այսօր Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում կայացավ  Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանի մամուլի ասուլիսը: Խոսակցության հիմնական թեման սեպտեմբերի 2-4-ը Վանաձորում կայանալիք «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարն էր, որին մասնակցելու են մեր երկրի, Բելառուսի, Վրաստանի, Իրանի  տղամարդկանց հավաքականները:Ասուլիսին ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ Բագրատ Բուռնազյանը,  Հայաստանի հանդբոլի հավաքականի մարզիչներ Էդուարդ Օհանյանը, Պատրիկ Օթամյանը, հավաքականը համալրած Ֆրանսիայում բնակվող և այդ երկրի ակումբներում խաղացող  մեր ինը հայրենակիցներ:

Ընթերցել...

Սպասվում են բարձրաստիճան հյուրեր

Սեպտեմբերի 3-ին Հայաստան կժամանի Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ, դոկտոր Հասան Մուստաֆան (Եգիպտոս): Այս  իրադարձությունն ուշագրավ է ոչ միայն այն առումով, որ նա առաջին անգամ է լինելու  տարածաշրջանում:

Ընթերցել...

Բելառուսի հավաքականը խաղեր է անցկացնում

Հայաստանի հանդբոլի տղամարդկանց հավաքականը նախապատրաստվում է սեպտեմբերի սկզբին Վանաձորում կայանալիք Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթի խաղարկության միջազգային մրցաշարին, որին մասնակցելու են նաև Վրաստանի, Իրանի. Բելառուսի ներկայացուցիչները: Մեր երկրի ընտրանին ամեն օր ժամը 18-ից սկսած մարզումներ է անցկացնում ֆրզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում: Ձեռքները ծալած չեն նստում նաև Հայաստանի հավաքականի մրցակիցները:

Ընթերցել...

Friday the 28th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am