Նորություններ

Փոքրիկ հրաշք և մեծ հրավառություն

Վանաձորում կայացած «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային երկրորդ մրցաշարի եզրափակիչ ակորդը հիանալի ստացվեց: Հայաստանի և Վրաստանի հավաքականների հանդիպմանը հետևել ցանկացողների թիվն ավելի շատ էր, քան տրիբունաներում նստաեղեր կան: Եվ մարզապալատի 1200 նստատեղերն էլ զբաղեցված էին, իսկ մեծ թվով մարզասերներ էլ խաղահրապարակում կատարվող անցուդարձին հետևում էին կանգնած:

Ընթերցել...

Հայաստանի վարչապետն ընդունեց հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահին

Այսօր Երևան այցելեց Հանդբոլի միջազգայն ֆեդերացիայի նախագահ Հասան Մուստաֆան: Պատվավոր հյուրին ընդունեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Համատեղ քննարկվեցին գրավիչ այդ մարզաձևը Հայաստանում զարգացնելու հարցեր: Ապա նրանք ուղևորվեցին Վանաձոր, որպեսզի հետևեն «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարի վերջին` Հայաստանի և Վրաստանի հավաքականների խաղին:

Ընթերցել...

Հավասար հնարավորություններ

Այսօր հանդբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցաշարի վերջին հանդիպումը կանցկացնի Վանաձորում կազմակերպված միջազգային ստուգատեսում: Հակառակորդը Վրաստանի հավաքականն է: Հաջողության դեպքում մեր երկրի նորաստեղծ ընտրանին չորս հավաքականների մրցաշարում կգրավի երկրորդ տեղը, որը լուրջ ձեռքբերում կհամարվի: Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ամիրան Գոմախիձեն հայտնեց, որ չնայած կրած երկու պարտություններին, իրենց թիմն այսօր պայքարելու է հաղթանակի  հասնելու համար: Նա չթաքցրեց, որ Հայաաստանի հավաքականն իր վրա լավ  տպավորություն է թողնում և դժվար կլինի պարտության մատնել:

Ընթերցել...

Ովքեր են գլխավոր «մեղավորները»

Վանաձորում անցկացվող հանդբոլի միջազգային մրցաշարում Հայաստանի տղամարդկանց ընտրանու տարած հաղթանակն Իրանի հավաքականի նկատմամբ մեծ ոգևորություն է առաջացրել: Թերևս, այդ է պատճառը, որ այսօր Երևանից մեծ թվով լրագրողներ են ժամանելու մրցավայր, որպեսզի լուսաբանեն ստուգատեսի եզրափակիչ ակորդային իրադարձությունները: Իսկ առայժմ Վանաձորում շարունակ խոսում են նախօրյակին կատարված փոքր հրաշքի մասին, երբ Հայաստանի ընտրանին կարողացավ առավելության հասնել հանդբոլում հեղինակություն ունեցող Իրանի ներկայացուցիչների նկատմամբ`28:27:

Ընթերցել...

Բելառուսի հավաքականը խնայեց ուժերը

Վանաձորի մարզապալատում անցկացվող հանդբոլի տղամարդկանց հավաքականների միջազգային մրցաշարի երկրորդ օրը Բելառուսի հավաքականը 36:21 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչներին: Ընդ որում, Բելառուսի հավաքականը չօգտագրծեց իր ողջ ներուժը, և խաղահրապարկում էին հիմնականում թիմի երկրորդ կազմի խաղացողները: Հավանաբար, Բելառուսի հավաքականի մարզիչները խնայում էին ուժերն վերջին` Իրանի հավաքականի հետ հանդիպմանը լավ մասնակցելու համար:

Ընթերցել...

Պատմական հաղթանակ` հայկական հանդբոլում

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարում, որն անցկացվում է Վանաձորում, պատմական իրադարձություն արձանագրվեց: Նորաստեղծ, Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցներով համալրված Հայաստսնի տղամարդկանց հավաքականն աննախադեպ հաջողության հասավ` հաղթելով ուժեղ Իրանի  ընտրանուն` 28:27 հաշվով: Փաստը խոսուն է և վկայում է այն մասին, որ, հետևողական աշխատանք կատարելու դեպքում, կարելի է ավելի մեծ հաջողությունների հասնել: Ի դեպ, Հայաստանի և Իրանի հանդբոլիստների հանդիպումն առայժմ ամենագրավիչն է մրցաշարում բոլոր կայացածների մեջ և դրանում կասկած չկա:

Ընթերցել...

Tuesday the 9th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am