Նորություններ

Շնորհակալագիր` Հայաստանի վարչապետին

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 3-ին Հայաստան էր ժամանել Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ, դոկտոր Հասան Մուստաֆան (Եգիպտոս), որպեսզի ներկա գտնվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի տղամարդկանց հավաքականների միջազգային մրցաշարին: Նա առաջին անգամ էր լինում տարածաշրջանում: Պատվավոր հյուրը մեր երկրում արժանի վերաբերմունքի արժանացավ, նրան ընդունեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: 

Ընթերցել...

Պատվավոր պրոֆեսորի կոչում` Հասան Մուստաֆային

Վանաձորում կայացած «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային երկրորդ մրցաշարի ավարտից հետո Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ դոկտոր Հասան Մուստաֆան Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանի հետ միասին վերադարձավ Երևան և հանդիպեց Հայաստանի ազգային օլիմպիկան կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին: Հանդիպումն անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում:

Ընթերցել...

Լավագույնները

Վանաձորում կայացած հանդբոլի միջազգային մրցաշարի ավարտից հետո հատուկ հանձնաժողովը, որի կազմում էին մասնակից երկրների հավաքականների գլխավոր մարզիչները, որոշեց  տարբեր օղակների, կամ ինչպես հանդբոլում ընդունված է ասել` տարբեր գծերի լավագույն խաղացողներին: Այդ պատվին արժանացան Բելառուսի հավաքականի հանդբոլիստներ Մաքսիմ Բարանևը (աջ անկյուն), Դնիտրի Չիստոբաևը (աջ կիսամիջին), Մաքսիմ Կորշակևիչը (ձախ անկյուն), Հրայր Սալաթյանը (ձախ կիսամիջին, Հայաստան), Իլյա Գոգոլաձեն (կենտրոն, Վրաստան) Շոթա Գրիշիկաշվիլին (առջևի գծի խաղացող, Վրևաստան), Ռեմի Ստամբուլյանը (դարպասապահ, Հայաստան):

 

Ընթերցել...

Փոքրիկ հրաշք և մեծ հրավառություն

Վանաձորում կայացած «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային երկրորդ մրցաշարի եզրափակիչ ակորդը հիանալի ստացվեց: Հայաստանի և Վրաստանի հավաքականների հանդիպմանը հետևել ցանկացողների թիվն ավելի շատ էր, քան տրիբունաներում նստաեղեր կան: Եվ մարզապալատի 1200 նստատեղերն էլ զբաղեցված էին, իսկ մեծ թվով մարզասերներ էլ խաղահրապարակում կատարվող անցուդարձին հետևում էին կանգնած:

Ընթերցել...

Հայաստանի վարչապետն ընդունեց հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահին

Այսօր Երևան այցելեց Հանդբոլի միջազգայն ֆեդերացիայի նախագահ Հասան Մուստաֆան: Պատվավոր հյուրին ընդունեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Համատեղ քննարկվեցին գրավիչ այդ մարզաձևը Հայաստանում զարգացնելու հարցեր: Ապա նրանք ուղևորվեցին Վանաձոր, որպեսզի հետևեն «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարի վերջին` Հայաստանի և Վրաստանի հավաքականների խաղին:

Ընթերցել...

Հավասար հնարավորություններ

Այսօր հանդբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցաշարի վերջին հանդիպումը կանցկացնի Վանաձորում կազմակերպված միջազգային ստուգատեսում: Հակառակորդը Վրաստանի հավաքականն է: Հաջողության դեպքում մեր երկրի նորաստեղծ ընտրանին չորս հավաքականների մրցաշարում կգրավի երկրորդ տեղը, որը լուրջ ձեռքբերում կհամարվի: Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ամիրան Գոմախիձեն հայտնեց, որ չնայած կրած երկու պարտություններին, իրենց թիմն այսօր պայքարելու է հաղթանակի  հասնելու համար: Նա չթաքցրեց, որ Հայաաստանի հավաքականն իր վրա լավ  տպավորություն է թողնում և դժվար կլինի պարտության մատնել:

Ընթերցել...

Friday the 28th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am