Նորություններ
Ցավակցական
- Չորեքշաբթի, 27 Փետրվար 2019 11:59
Կյանքից հեռացել է Երևանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Աշոտ Ղազարյանի մայրը:
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան խորին ցավակցությունն է հայտնում Ղազարյանների ընտանիքին:
Հանդբոլի մրցավարական սեմինար
- Շաբաթ, 23 Փետրվար 2019 13:04
Երևանում փետրվարի 23-ին անցկացվեց հանդբոլի մրցավարական սեմինար: Սեմինարը վարում էր հանդբոլի միջազգային կարգի մրցավար Ալեքսան Արևշատյանը:
Սեմինարին մասնակցում էին երիտասարդ մրցավարներ ինչպես Երևանից, այնպես էլ Գեղարքունիքի և Լոռու մարզերից:
Սեմինարի հիմանական նպատակը երիտասարդ սկսնակ և փորձառու մրցավարներին նախապատրաստել գարնանը մեկնարկող ՀՀ հանդբոլի տարբեր տարիքային առաջնություններին:
Անցկացվեցին տեսական և գործնական պարապմունքներ: Քննարկվեցին մրցավարության նորույթները, խաղի կանոնների հետ կապված վերջին փոփոխությունները, խաղերում վիճելի պահերը: Ցուցադրվեցին մի քանի տեսանյութեր: Սեմինարի ընթացքում տեղի ունեցան տարաբնույթ քննարկումներ` կապված մրցավարական տարբեր հարցերի հետ:
-Ուշագրավ է, որ սեմինարի մասնակիցների մեծամասնությունն իգական սեռի մրցավարներ են: Ի դեպ, թե՛ Եվրեպայի հանդբոլի ֆեդերացիան, թե՛ Միջազգային հանդբոլի ֆեդերացիան լուրջ ուշադրություն են դարձնում և խրախուսում են, որպեսզի մեծանա կին մրցավարների թիվը: Նմանատիպ սեմինարները շարունակական են լինելու,- ասաց Ա. Արևշատյանը:
Հայտարարություն. մարզչի թափուր աշխատատեղ
- Չորեքշաբթի, 20 Փետրվար 2019 18:25
Երևան քաղաքի մարզադպրոցներում առկա են հանդբոլի մարզչի թափուր աշխատատեղեր: Բոլոր նրանք, ովքեր ունեն հանդբոլի մարզչի մասնագիտացված կրթություն, կարող են դիմել Հայաստանի հանդբոլի ֆեդերացիա:
Հայտարարություն. մրցավարների սեմինար-պարապմունքներ
- Երեքշաբթի, 19 Փետրվար 2019 17:45
Հայտնում ենք բոլոր մարզադպրոցներին, մարզական ակումբներին, ԲՈՒՀ-երի ակումբներին, որ ս/թ փետրվարի 23-ին ժամը 12:00-ին տեղի կունենա երիտասարդ մրցավարների սեմինար պարապմունքներ:
Ցանկացողները կարող են մասնակցել վերը նշված միջոցառմանը՝ դիմելով Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ Ալեքսան Արևշատյանին:
Հայտարարություն
- Հինգշաբթի, 07 Փետրվար 2019 08:40
Հայտնում ենք՝բոլոր մարզադպրոցներին, մարզական ակումբներին, ԲՈՒՀ-երի ակումբներին, որտեղ գործում են հանդբոլի ուսումնամարզական խմբեր, դիմել Հայաստանի հանդբոլի ֆեդերացիա՝գնդակներ ստանալու համար:
Հայտարարություն
- Հինգշաբթի, 07 Փետրվար 2019 08:36
Հայտնում ենք՝Հայաստանի հանրապետությանհանրակրթական դպրոցներում աշխատող ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչներին, որոնք ունեն «հանդբոլ» մասնագիտության որակավորում և դահլիճային պայմաններ հանդբոլ դասավանդելու համար, խնդրում ենք դիմել ֆեդերացիա՝գնդակներ ստանալու, ինչպես նաև հետագա համագործակցություն ապահովելու համար: