Նորություններ

Շնորհավորում ենք

Հայաստանի հանրապետության վաստակավոր մարզիչ, եվրոպական կարգի տեսուչ Արսեն Մխիթարյանն այսօր նշում է իր 60-րդ տարեդարձը: Իրականությունն այն է, որ Արսեն Մխիթարյանն ավարտելով Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, իր գործունեությունը շարունակել է մարզչի պատվավոր աշխատանքում: Անդավաճան նվիրվելով հանդբոլին նա իր փորձն ու հմտությունները փոխանցել է իր սաներին: Ա. Մխիթարյանը հանրապետությունում առաջիններից մեկն է, ով արժանացել է եվրոպական կարգի տեսուչի կոչման և մինչ օրս էլ շարունակում է հանդես գալ որպես տեսուչ`
Եվրոպայի ազգային և ակումբային առաջնություններում:
Վերջերս կայացած հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի կազմակերպչական և մրցավարական հանձնախմբերի համատեղ նիստում հաստատվեցին 2021/2022 թթ. Եվրոպայի տարբեր առաջնությունների սպասարկող մրցավարներն ու տեսուչները, որտեղ հուրախություն մեզ` մեր հանրապետությունից հաստատվեց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, Աջափնյակի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն` Արսեն Մխիթարյանը:
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահությունը, հանդբոլային ընտանիքը և անձամբ ֆեդերացիայի նախագահ, պրոֆեսոր Հարություն Մելքոնյանը շնորհավորում է հոբելյարին` ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, ցանկանում առողջություն, նորանոր հաջողություններ հանդբոլի հետագա գործունեությունում:

Շնորհավորում ենք

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ` ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը մի շարք աշխատակիցների և մարզաշխարհի ներկայացուցիչների պարգևատրեց Հայկ Փարսադանյանի անվան հոբելյանական մեդալով, որոնց թվում էր Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ, պրոֆեսոր Հարություն Մելքոնյանը:
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան շնորհավորում է պարոն Մելքոնյանին և մաղթում նորանոր ձեռքբերումներ:

Ուրախալի է Արցախի թիմի մասնակցությունը

Աննախադեպ թվով թիմեր են մասնակցում Երևանում անցկացվող Հայաստանի հանդբոլի պատանեկան առաջնությանը: Մասնակից 10 թիմերը համալրված են հեռանկարային մարզիկներով, որոնք էլ հետագայում կհամալրեն Հայաստանի հավաքական թիմերը: Ուրախալի է այն փաստը, որ 10 թիմերից 5-ը Հայստանի տարբեր մարզերը ներկայացնող թիմերն են` Ալավերդի(մարզիչ` Կ. Պեպանյան), Վանաձոր(մարզիչ Ա. Բարսեղյան), Գավառ(մարզիչ` Վ. սարգսյան), Գյումրի(մարզիչ` Ա. Գրիգորյան) և մասնավորապես Արցախի թիմը(մարզիչ` Վ. Քոչարյան), ինչպես նաև Երևանը ներկայացնող Շենգավիթի թիմը(մարզիչ` Զ. Վանեցյան), ՀԲՄԴ 1-ին թիմը(մարզիչ` Թ. Մինասյան), ՀԲՄԴ 2-րդ թիմը(մարզիչ` Ա. Փանոսյան), ԲԿՄԱ-ի թիմը(մարզիչ` Վ. Աբրահամյան), Նոր-Նորքի մարզադպրոցի թիմը(մարզիչ` Գ. Միքայելյան):

Պետք է հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանին, որ տրամադրեց ինստիտուտի մարզադահլիճը, վերը նշված միջոցառումը անցկացնելու համար: Ի դեպ Դ. Խիթարյանը միաժամանակ հանդիսանում է նաև Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ:

Ցանկալի կլիներ, որ մեծ թվով թիմերի մասնակիցները նաև տիրապետեին ժամանակակից հանդբոլ խաղի յուրահատուկ տեխնիկական պատրաստությանը, որը ցավոք դեռ հասանելի չև: Բայց մասնակից թիմերի մարզիչները, ինչպես նաև մասնագետները միակարծիք են, որ նման արդյունավետության հասնելու համար հարկավոր է նաև մեր մարզական մեկնաբաններին, հեռուստատեսության ղեկավարներին ավելի շատ ուշադրություն դարձնեն հանդբոլի մրցումների մեկնաբանմանը, հատկապես միջազգային մրցաշարեր ցուցադրելիս: Այս բացը կարծես թե ուզում է լրացնել ԿԳՄՍ-ի փոխնախարար պարոն Կարեն Գիլոյանը, որը մինչև այս պաշտոնին անցնելն էլ ցանկություն ուներ կազմակերպելու մարզական ալիքի բացելու հարցը,որը կարծում ենք այսօրվա հրամայականնա, մարզական աշխատանքները ավելի բարձր մակարդակով լուսաբանելու համար, ինչու չէ նաև ժամանակակից մարզական միջոցառումները տարբեր մարզաձևերից հասանելի դարձնելու մարզական հասրակությանը:

Մրցումների արդյունքների վերաբերյալ կլինի ամենօրյա ինֆորմացիա, որը հասանելի կլինի  նաև մեր կայքում:

Հայտարարություն

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան հայտնում է, որ ՀՀ հանդբոլի Մ-15 տարեկան պատանիների առաջին շրջանի առաջնության վիճակահանությունը տեղի կունենա ս/թ մարտի 4-ին, ժամը՝ 15:30-ին Աջափնյակի մարզադպրոցում: Խնդրում ենք բոլոր թիմերի ներկայացուցիչներին ներկա գտնվել վիճակահանությանը:

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Եթե այսօր, այս իրավիճակում հանդբոլը Հայաստանում որոշակի մասսայականություն է վայելում, դա կարծում ենք մեր մարզիչների, տարբեր կառույցների ղեկավարների աշխատանքների արդյունքն է: Սակայն այսօր չի կարելի անտեսել այն աշխատանքը, որը կատարվում է հանդբոլի միջազգային կառույցների հետ, ինչն արդեն հանդբոլի ֆեդերցիայի գլխավոր քարտուղար Աննա Մելքոնյանի քրտնաջան, պրպտող աշխատանքի շնորքն է: Չի կարելի չգնհատել այն ձեռքբերումը, որ այսօրվա ստեղծված դժվարին պայմաններում(պանդեմիա, ռազմական դրություն) նա կարողացավ Եվրոպական ֆեդերացիայից <<պոկել>> Սմարթ ծրագրով նախատեսված պրոյեկտ, որից այսօր օգտվում են հանդբոլի մարզիչները, ինչպես նաև մարզական գույք, որով ապահովվում են ՀՀ և Արցախի ինչպես մարզադպրոցները, այնպես էլ հանրակրթական դպրոցները:

Այսօր Աննա Մելքոնյանի խմբագրությամբ հանդբոլի բոլոր մարզիչները օգտվում են հանդբոլի խաղի կաննոները գրքից, մայրենի լեզվով գրված: Պաշտոնական կանոնների հայերեն տարբերակը մրցավարներն, մանկավարժներին, մարզիչներին, ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչներին կօգնի ավելի արդյունավետ կազմակերպել հանդբոլի մարզումները, ինչպես նաև մրցումների կազմակերպմանը և անցկացմանը:

Հանդբոլի ֆեդերացիան որոշել է այսուհետ ավելի մեծ ուշադրություն դարձնել հանդբոլի մասնագետների ծննդյան տարեդարձներին, որ հետագայում դառնա ավանդույթ:

Հանդբոլի ֆեդերացիայի նախագահությունը հաշվի առնելով Աննա Մելքոնյանի արժանիքները և խորը հարգանքը, որը վայելում է մասնագետների կողմից, ինչպես նաև տարիների անդուլ աշխատանքը, որի շնորհիվ ձեռք է բերել մեծ անուն ու հեղինակություն, շնորհավորում է ծննդյան տոնի առթիվ և ցանկանում հետագա մասնագիտական նվաճումներ և քաջ առողջություն:

ՀՀ հանդբոլի ֆեդերացիա

Այցերը շարունակվում են

Շարունակվում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության անդամների, մարզիչների, մրցավարական կազմի այցելությունները Հայաստանի համայնքներ, հանդբոլի զարգացման վիճակը ուսումնասիրելու և հնարավորության սահմաններում գույքի և մասնագիտական գրականությունով ապահովելու համար:

Հերթական այցը կայացավ շաբաթ և կիրակի օրերին Ապարանի համայնք, որի նախաձեռնողը եղավ ֆեդերացիայի փոխնախագահ Արսեն

Մխիթարյանը: Նա այցելել է համայնքի մի շարք հանրակրթական դպրոցներ, ուսումնասիրել նրանց մարզադահլիճների հագեցվածությունը և ընտրվել է 2 կրթօջախներ, որոնք ապահովված են մարզադահլիճով և մարզահրապարակներով: Մի շարք հանդիպումներ է ունեցել կրթօջախի տնօրենների, ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների, համայնքի մարզադպրոցի ղեկավարության հետ և պայմանավորվել է, որ ֆեդերացիան կտրամադրի համապատասխան մարզագույք(դարպասներ, գնդակներ), իսկ իրենք պարտավորվել են ֆիզկուլտուրայի դասերին ընդգրկել հանդբոլի ծրագրով առաջարկվող ուսումնական նյութ, իսկ հետագայում նաև մարզադպրոցում բացել հանդբոլի մասնագիտական խմբեր:

Մարզագույք տրամադրվեց ԿԳՄՍ նախարարության  Ապարանի ֆիզիկա-մաթեմատիկական ավագ դպրոցին(տնօրեն Ն. Բարսեղյան, ֆկ ուսուցիչ Վ. Աբրահամյան) և թիվ 1 հիմնական դպրոցին (տնօրեն Ա. Ալեքսանյան, ֆկ ուսուցիչներ՝ Է. Սարգսյան, Ա. Սաֆարյան):

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահությունը կշարունակի իրեն այցերը հանրապետության տարբեր համայնքներ՝ հատկապես սահմանամերձ քաղաքներ, վերը նշված ծրագիրը և հանդբոլի մասսայականությունը զարգացնելու ուղղությամբ:

 

Wednesday the 1st. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am