Նորություններ
Աստղիկ Գյուրջինյանը տասն արժանավորների թվում
- ՈՒրբաթ, 08 Հոկտեմբեր 2010 01:04
Ուսուցչի օրվա կապակցությամբ Հայաստանի 10 մանկավարժներ արժանացել են ՀՀ վարչապետի հուշամեդալի: Ուրախալի է, որ ուսուցիչների հետ մեկտեղ որպես մանկավարժ պարգևատրվել է Շենգավիթի համայնքի համալիր թիվ 1 մարզադպրոցի մարզիչ, հանդբոլի Հայաստանի կանանց հավաքականի մարզիչ Աստղիկ Գյուրջինյանը: Հուշամեդալը մասնագետներին շնորհվել է մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում և կրթության, մանկավարժության բնագավառներում ունեցած վաստակի համար:
Արցախցիները մրցանակի են ձգտում
- ՈՒրբաթ, 08 Հոկտեմբեր 2010 01:01
Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվող հանդբոլի մրցաշարին մասնակցող Արցախի պետական համալսարանի թիմը մտադրվել է ստուգատեսում անմասն չմնալ խաղարկվող պարգևներից: Արցախի պետական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Սլավիկ Հարությունյանը հայտնեց, որ այս թիմը ստեղծվել է երկու տարի առաջ: Աջակցել է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան, տրամադրելով դարպասներ, մարզագույք, գնդակներ:
Անհարմար էր, որ մրցումներ չէին անցկացվում
- ՈՒրբաթ, 08 Հոկտեմբեր 2010 00:57
Այս օրերին Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով Երևանում անցկացվող հանդբոլի մրցաշարի մասին իր տեսակետը հայտնեց Հայաստանի ուսանողական մարզական խաղերի գլխավոր մրցավար Ժորա Բաղդասարյանը: Նա մասնավորապես ասաց. «Ուրախալի է, որ այսպիսի թվով թիմեր են մասնակցում մրցաշարին: Ընդ որում, խաղամակարդակների տարբերությունը մեծ է: Այդուհանդերձ, մրցումները մեծ աշխուժություն են առաջացրել: Հանդբոլը ուսանողական մարզաձև է, սիրված է երիտասարդների կողմից և անհարմար էր, որ բուհերի միջև մրցումներ չէին անցկացվում:
Մրցասպարեզում ուսանող հանդբոլիստներն են
- ՈՒրբաթ, 08 Հոկտեմբեր 2010 00:47

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում մեկնարկել է Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով հանդբոլի մրցաշարը: Ուշագրավն այն է, որ վերջին երկու տարիներին այս մարզաձևի ներկայացուցիչներն ուսանողական մարզական խաղերում չէին չափել ուժերը: Եվ ահա, կրկին ուսանող հանդբոլիստներն իրենց կարողությունները փորձելու հնարավորություն են ստացել: Պայքարի ոլորտ են ներգրավվել 7 թիմեր: Հաղթողն սուպերեզրափակչում կմրցի ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հավաքականի հետ:
Տարաձայնություն` միայն մեկ հարցում
- Չորեքշաբթի, 06 Հոկտեմբեր 2010 17:25
Ուղերձ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ղեկավար գործընկերոջս
Քանիցս առիթ է եղել ողջունելու «Հատիսի» հաղթանակները, որոնք անշուշտ ձեռք են բերվել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի, այդ կազմակերպության ղեկավարի տքնաջան աշխատանքի և կազմակերպչական ունակությունների շնորհիվ: Հայաստանում բասկետբոլի առաջխաղացումը բոլորիս ուրախությունն է: Աղջիկների «Հատիս» բասկետբոլային թիմը մարզական մեծ ճանապարհի սկզբում է և մեծ սպորտը չի կարող չունենալ բիզնես ծրագիր: Բիզնես պրոյեկտ ասվածն ունի դրական նկատառում և այստեղ այլաբանություն չի կարելի փնտրել:
Անցանկալի հակառակորդներ
- ՈՒրբաթ, 24 Սեպտեմբեր 2010 21:21
Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի համաժողովում, որն անցկացվում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, վիճակահանությամբ որոշվեցին մինչև տասնյոթ տարեկան հանդբոլիստուհիների 2011-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստանի ներկայացուցիչների մրցակիցները: