Նորություններ

Զարգացող երկրների աշխարհի 2-րդ առաջնություն. ամփոփում

 

  Հունիսի 12-18-ը Բուլղարիայի Գաբրովո և Վելիկո Տարնովո քաղաքներում անցկացվեց Զարգացող երկրների տղամարդկանց հանդբոլի աշխարհի առաջնությունը (2nd IHF Men's Emerging Nations Championship 2017), որին մասնկցեց նաև ՀՀ ազգային հավաքականը: Տղամարդկանց հանդբոլի ՀՀ ընտրանին 2-րդ անգամ մասնակցեց այս ստուգատեսին՝ գլխավոր մարզիչ Արարատ Բարսեղյանի և մարզիչ Աշոտ Հակոբյանի ղեկավարությամբ: Պատվիրակության ղեկավարն էր ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ ՝ Էդուարդ Օհանյանը:

  Առաջնությանը Հայաստանի ընտրանին հանդես եկավ D խմբում, որտեղ մերոնք զիջեցին 2015-ին չեմպիոն դարձած Ֆարերյան կղզիների թիմին, 2015-ին 6-րդ հորիզոնականը զբաղեցրած՝ Մոլդովայի հավաքականին և Չինաստանի ընտրանուն (ստորև ներկայացված էին արդյունքները): 

 9-16-րդ հորիզոնականների մրցապայքարում Հայաստանի հավաքականը նախ մրցեց Ադրբեջանի թիմի հետ: Ճիշտ է, մերոնք 21:39 հաշվով պարտություն կրեցին, սակայն հարկ է նշել, որ հանդիպումն անցավ սպորտային մթնոլորտում և ոչ սպորտային պահվածք թիմերի կողմից չդրսևորվեց:

 Մրցաշարի վերջին հանդիպմանը՝ Հայաստան-Ալբանիա խաղում, հայ հանդբոլիստները 1 գնդակի տարբերությամբ՝ 23:24 հաշվով, զիջեցին մրցակցին, չնայած որ առաջին խաղակեսի ավարտին առջևում էին:

 Թիմը Հայաստանում կլինի հունիս 20-ին և առաջիկայում կգումարվի նախագահության նիստ՝ քննարկելու հավաքականի վատ ելույթները Բուլղարիայում...

 Բուլղարիա մեկնած թիմի կազմը՝ Հայկ Բոքսյան ՖԻՄԱ, Արման Համբարձումյան ՖԻՄԱ, Ռաֆիկ Սահակյան ՖԻՄԱ, Սեյրան Մարգարյան ՖԻՄԱ, Գևորգ Ավագյան ՖԻՄԱ, Հրաչիկ Մարգարյան ՖԻՄԱ, Հայկազ Մանուկյան ՖԻՄԱ, Անդրանիկ Գրիգորյան ՎԱՆԱՁՈՐ, Սամվել Սարգսյան ՎԱՆԱՁՈՐ, Դավիթ Շերմազանյան ՎԱՆԱՁՈՐ, Տիգրան Թադևոսյան ՎԱՆԱՁՈՐ, Վահագն Հարությունյան ՎԱՆԱՁՈՐ, Սերոբ Սերոբյան ՖԻՄԱ, Ռաֆիկ Սարգսյան ՖԻՄԱ

 Առաջնության ոսկե մեդալակիրներ դարձան կրկին 2015-ի չեմպիոնները՝ Ֆարերյան կղզիների հանդբոլիստները, արծաթե մեդալակիրներ՝ Թուրքիայի ներկայացուցիչները, բրոնզե՝ Կոսովոյի թիմը:

Ընթերցել...

Հայաստանի հանդբոլի տղամարդկանց հավաքականը նախապատրաստվում է Զարգացող երկրների աշխարհի 2-րդ առաջնությանը

  Հայաստանի տղամարդկանց հավաքականը մասնակցելու է  Զարգացող երկրների տղամարադկանց հանդբոլի աշխարհի 2-րդ առաջնությանը (2nd IHF  Men’s Emerging Nations Championship 2017):

  Հունիսի 12-18-ը Բուլղարիայի Գաբրովո և Վելիկո Տարնովո քաղաքները հյուրընկալելու են 16 երկրների ներկայացուցիչների՝ բաժանված 4 խմբի:

  Մերոնք D խմբում են և ուժերն են չափելու Չինաստանի, Ֆարերյան կղզիների, Մոլդովայի ներկայացուցիչների հետ:

A

B

C

D

Թուրքիա

Կոսովո

Ալբանիա

Իսլանդիա

Լյուքսեմբուրգ

Վրաստան

Մալթա

Անգլիա

Կիպրոս

Բուլղարիա

Անդորրա

Ադրբեջան

Չինաստան

Ֆարերյան կղզիներ

Մոլդովա

Հայաստան

   Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Արարատ Բարսեղյանի և մարզիչ Աշոտ Հակոբյանի ղեկավարությամբ, վաղուց սկսել են նախապատրաստությունը: Թիմը նախ ուսումնամարզական հավաք անցկացրեց Վանաձորում, իսկ այժմ գտվում է Վրաստանում և անցկացնում է ստուգողական հանդիպումներ Վրաստանի լավագույն թիմների հետ: Նշենք, որ ազգային հավաքականը ձևավորվել է Հայաստանի հանդբոլի տղամարդկանց առաջնությունից հետո, որտեղ հաղթող է ճանաչվել ՖԻՄԱ-ի թիմը:

  Բուլղարիա մեկնող Հայաստանի պատվիրակության ղեկավարն է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիա  փոխանախագահ Էդուարդ Օհանյանը:

Ընթերցել...

ՖԻՄԱ-ն՝ չեմպիոն

  Մայիսի 1-5-ը Երևանում անցկացվեց ՀՀ հանդբոլի տղամարդկանց առաջնությունը: Մրցանակային տեղեր զբաղեցնելու համար պայքարում էր 6 թիմ՝ ՖԻՄԱ, Վանաձոր, ԽՄՕՄՄ-ԲԿՄԱ, «Գորբունով» մ/ա, Պոլիտեխնիկ և Արցախ:

    Մրցաշարի վերջին օրը նախ պետք է հանդիպեին առաջնության առաջատարը՝ ՖԻՄԱ-ն և ետնապահը՝ «Գորբունով» մ/ա-ը: Վերջինս չներկայացավ խաղին և գրանցվեց տեխնիկական պարտություն (0:10):

    ԽՄՕՄՄ-ԲԿՄԱ - Պոլիտեխնիկ հանդիպմանը գրանցվեց 24:37 հաշիվը, իսկ Արցախ - Վանաձոր մրցապայքարում ուժեղ էին Լոռու մարզի ներկայացուցիչները (28:36):

   Այսպիսով, ավարտվեց ՀՀ հանդբոլի տղամարդկանց առաջնությունը: Մրցաշարի չեմպիոն դարձան Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հանդբոլիստները (ՖԻՄԱ), երկրորդ տեղը՝ Լոռո մարզի ներկայացուցիչները (Վանաձոր) և երրորդը՝ ԼՂՀ-ի թիմը(Արցախ):

Մրցաշարային աղյուսակ՝

ՖԻՄԱ՝ 10 միավոր

Վանաձոր՝ 8 միավոր

Արցախ՝ 4 միավոր

ԽՄՕՄՄ-ԲԿՄԱ՝ 4 միավոր

Պոլիտեխնիկ՝ 4 միավոր

«Գորբունով» մ/ա՝ 0 միավոր

 

ՖԻՄԱ՝ 8 միավոր, Վանաձոր՝ 6, 4-ական միավոր՝ Արցախ և ԽՄՕՄՄ-ԲԿՄԱ

 Մայիսի 4-ին կայացան ՀՀ հանդբոլի տղամարդկանց առաջնության 4-րդ տուրի հանդիպումները:

 Մրցաշարի առաջատարները՝ ՖԻՄԱ-ի հանդբոլիստները, ուժերը չափեցին  Պոլիտեխնիկի ներկայացուցիչների հետ: Առաջին խաղակեսում մրցակիցները հավասարաչափ գրոհներ էին կազմակերպում և , ի վերջո, խաղակեսի ավարտին ՖԻՄԱ-ի թիմը 1 գնդակի առավելությամբ (16:15) առջևում էր: 2-րդ խաղակեսում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատական ինստիտուտի հանդբոլիստներն առավել վստահ գործեցին և արդեն 5 գնդակի առավելությամբ՝ 39:34 հաշվով, տարան հերթական հաղթանակը: 

 Վանաձոր - «Գորբունով» մ/ա հանդիպմանը գրանցվեց տեխնիկական պարտություն (10:0):

  4-րդ տուրում վերջինը խաղահրապարակ դուրս եկան Արցախի և ԽՄՕՄՄ-ԲԿՄԱ-ի հավաքականները: Երկու խաղակեսերում էլ հաջողությունն արցախցի հանդբոլիստների կողմն էր: Խաղն ավարտվեց 37:33 (16:12)  հաշվով՝ ի օգուտ Արցախի թիմի:

 Այսպիսով, ամփոփելով ՀՀ հանդբոլի տղամարդկանց առաջնության նախավերջին օրը՝ թիմերը վաստակել են հետևյալ միավորները՝

 ՖԻՄԱ՝ 8 միավոր

 Վանաձոր՝ 6 միավոր

ԽՄՕՄՄ-ԲԿՄԱ՝ 4 միավոր

Արցախ՝ 4 միավոր

Պոլիտեխնիկ՝ 2 միավոր

«Գորբունով» մ/ա՝ 0 միավոր

Մայիսի 5-ին կայանալիք հանդիպումներ՝

ՖԻՄԱ- «Գորբունով» մ/ա

ԽՄՕՄՄ-ԲԿՄԱ - Պոլիտեխնիկ

Արցախ - Վանաձոր

 

Ընթերցել...

Թեժ պայքար մրցաշարի 3-րդ օրը

  Խաղահրապարակում շարունակում են պայքարը ՀՀ հանդբոլի տղամարդկանց թիմերը՝ ՖԻՄԱ, ԽՄՕՄՄ-ԲԿՄԱ, Պոլիտեխնիկ, Վանաձոր, «Գորբունով» մ/ա, Արցախ:

  Նախ ուժերը չափեցին առաջնությունում 4-ական միավոր վաստակած թիմերը՝ Վանաձորը և ՖԻՄԱ-ն: Առաջին խաղակեսի ավարտին մեկ գնդակի առավելությամբ առջևում էին ՖԻՄԱ-ի ներկայացուցիչները: Երկրորդ խաղակեսում վերջիններս առավել վստահ հանդես եկան և հաղթեցին 30:22 (12:11) հաշվով:

  Արցախ-Պոլտեխնիկ հանդիպմանը հաջող հանդես եկան ԼՂՀ-ի հանդբոլիստները և վաստակեցին առաջին 2 միավորը մրցաշարում:

  ԽՄՕՄՄ-ԲԿՄԱ - «Գորբունով» մ/ա հանդիպմանը գրանցվեց 41:38 (19:16) հաշիվը:

  Մրցաշարային աղյուսակ՝

 ՖԻՄԱ՝ 6 միավոր

 Վանաձոր՝ 4 միավոր

 ԽՄՕՄՄ-ԲԿՄԱ՝ 4 միավոր

 Պոլիտեխնիկ՝ 2 միավոր

 Արցախ՝ 2 միավոր

 «Գորբունով» մ/ա՝ 0 միավոր

Մայիսի 4-ին կայանալիք հանդիպումներ՝

 Պոլտեխնիկ-ՖԻՄԱ

 Վանաձոր -«Գորբունով» մ/ա

 Արցախ - ԽՄՕՄՄ-ԲԿՄԱ

Ընթերցել...

4-ական միավորով առջևում են ՖԻՄԱ-ի և Վանաձորի թիմերը

 
  Երևանում մայիսի 2-ին կայացան ՀՀ հանդբոլի տղամարդկանց մրցաշարի 2-րդ տուրի հանդիպումները:

  Խաղահրապարակ առաջինը դուրս եկան 2-ական միավորներ վաստակած թիմերը՝ Երևանը ներկայացնող ՖԻՄԱ-ն և ԼՂՀ-ն ներկայացնող Արցախը: Թե՛ առաջին և թե՛ երկրորդ խաղակեսում առավելության հասան ՖԻՄԱ-ի հանդբոլիստները՝ 36:25 (17:10) և վաստակեցին հերթական 2 միավորն առաջնությունում:

  Մրցաշարի 2-րդ օրն էլ կրկին վստահ հանդես եկան Վանաձորի ներկայացուցիչները: 20 գնդակի առավելությամբ՝ 52:32 (25:18) հաշվով, Լոռու մարզի ներկայացուցիչները հաղթեցին ԽՄՕՄՄ-ԲԿՄԱ-ի հանդբոլիստներին:

   «Գորբունով» մ/ա-Պոլիտեխնիկ խաղն ավարտվեց 28:32 (14:13) հաշվով:

  Մրցաշարային աղյուսակ

 ՖԻՄԱ՝ 4 միավոր

 Վանաձոր՝ 4 միավոր

 ԽՄՕՄՄ-ԲԿՄԱ՝ 2 միավոր

 Պոլիտեխնիկ՝ 2 միավոր

 Արցախ՝ 0 միավոր

 «Գորբունով» մ/ա՝ 0 միավոր

Մայիսի 3-ին կայանալիք հանդիպումներ՝

Վանաձոր-ՖԻՄԱ

Արցախ-Պոլիտեխնիկ

ԽՄՕՄՄ-ԲԿՄԱ - «Գորբունով» մ/ա

Ընթերցել...

Wednesday the 16th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am