Նորություններ
Արցախի թիմը` Մ16 աղջիկների հանդբոլի ՀՀ առաջնության հաղթող
- ՈՒրբաթ, 16 Նոյեմբեր 2018 19:48
Նոյեմբերի 11-16-ը Վանաձորում անցկացվեց ՀՀ հանդբոլի մինչև 16 տարեկան աղջիկների առջնությունը: Ստուգատեսին մասնակցում էր 6 հավաքական` Աջափնյակ, ԽՄՕՄՄ, ՀԲՄԴ, Վանաձոր, Ալավերդի և Արցախ:
Մրցաշարի խաղացանկը և գրանցված արդյունքները`
12.11.2018
Արցախ-ԽՄՕՄՄ` 11:7 (4:2)
Ալավերդի-ՀԲՄԴ` 22:22 (10:10)
Վանաձոր-Աջափնյակ` 21:16 (11:8)
Մ16 պատանիների հանդբոլի ՀՀ առաջնություն
- Երկուշաբթի, 05 Նոյեմբեր 2018 18:59
Հոկտեմբերի 30-ից - նոյեմբերի 4-ը Վանաձորում անցկացվեց մինչև 16 տարեկան պատանիների հանդբոլի ՀՀ առաջնությունը: Մրցաշարին մասնակցեց 6 թիմ` ԽՄՕՄՄ, ՀԲՄԴ, Գավառ, Վանաձոր, Ալավերդի և Գյումրի:
Խաղային առաջին օրը` հոկտեմբերի 31-ին նախ ուժերը չափեցին Գավառի և Վանաձորի ներկայացուցիչները: Տանտերերը` Վանաձորի հանդբոլիստները երկու խաղակասերում էլ վստահ հաղթանակ տարան` 29:16 (15:7):
ԽՄՕՄՄ-Գյումրի հանդիպմանն ակնհայտ առաջատար էին Երևանը ներկայացնող Խաղային մարզաձևերի օլիմպիական մարզադպրոցի հանդբոլիստները` 40:8 (20:5):
Ալավերդի-ՀԲՄԴ հանդիպմանը գրանցվեց 37:26 (20:10) հաշիվը:
Մրցաշարի երկրորդ օրը` նոյեմբերի 1-ին կայացած հանդիպումներին գրանցվեցին հետևյալ արդյունքները` Գյումրի-ՀԲՄԴ` 6:30 (2:16), Վանաձոր-Ալավերդի` 23:22 (15:11), ԽՄՕՄՄ-Գավառ` 44:12 (18:4):
Նոյեբերի 2-ին նախ ուժերը չափեցին Գավառի և Գյումրիի թիմերը: Առաջին խաղակեսն ընթացավ հավասար պայքարում` 6:6: Երկրորդ խաղակեսում Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչներին հաջողվեց առավել վստահ հանդես գալ և հաղթանակ գրանցել 24:12:
Կրկին գրեթե հավասազոր պայքարում ընթացավ Ալավերդի-ԽՄՕՄՄ հանդիպման առաջին խաղակեսը` 10:11: Չնայած ԽՄՕՄՄ-ի հանդբոլիստները առաջին խաղակեսի ավարտին 1 գնդակի առավելությամբ առջևում էին, սակայն երկրորդ խաղակեսում 3 գնդակի տարբերությամբ զիջեցին մրցակցին: Հանդիպումն ավարվեց 29:26 հաշվով:
Խաղային երրորդ օրը տանտերերը տարան հերթական հաղթանակը (24:22 (12:13)): Այս անգամ մրցակիցը Երևանը ներկայացնող ՀԲՄԴ-ի թիմն էր:
Ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրության անցկացման օրը
- Շաբաթ, 27 Հոկտեմբեր 2018 12:32
Հոկտեմբերի 26-ին ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության նիստերի դահլիճում գումարվեց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության նիստ, որին մասնակցում էր նախագահության 12 անդամ: Նիստը վարում էր Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Օհանյանը: Օրակարգի գլխավոր հարցը ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրության օրը նշանակելն էր: Նիստի ընթացքում որոշվեց 2018 թվականի դեկտեմբերի 15-ին հրավիրել հաշվետու կոնֆերանս, որի ընթացքում կամփոփվի 2018 թվականի խաղային մրցաշրջանը և կանցկացվի Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրություն: Համաժամանակ որոշվեց մասնակից պատվիրակների թիվը. այն է` 40:
Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները` չեմպիոն
- Հինգշաբթի, 25 Հոկտեմբեր 2018 20:54
Երևանի Շենգավիթի մարզադպրոցում հոկտեմբերի 16-21-ն անցկացվեց Հայաստանի հանդբոլի մինչև 14 տարեկան պատանիների առաջնությունը: Ուշագրավ է, որ մրցաշարն աչքի ընկավ մասնակից թիմերի քանակով և դիտարժան, լարված հանդիպումներով: Առաջնությանը մասնակցեց 8 թիմ` բաժանված 2 խմբի`
1-ին խումբ` 2-րդ խումբ`
Շենգավիթ Աջափնյակ
Գյումրի Արցախ
Վանաձոր Ալավերդի
ԽՄՕՄՄ ՀԲՄԴ
Հանդբոլի Մ14 աղջիկների առաջնություն
- ՈՒրբաթ, 12 Հոկտեմբեր 2018 20:34
Հոկտեմբերի 9-12-ը Երևանի Շենգավիթի մարզադպրոցում ացկացվեց Հայաստանի հանդբոլի մինչև 14 տարեկան աղջիկների առաջնությունը: Ինչպես Մ12 աղջիկների առաջնությանը, այնպես էլ այս ստուգատեսին մասնակցում էր 4 թիմ` Աջափնյակ, Արցախ, ԽՄՕՄՄ, ՀԲՄԴ:
Առաջին խաղային օրը գրանցվեցին հետևյալ արդյունքները`
10.10.2018
ԽՄՕՄՄ-ՀԲՄԴ` 18:18 (9:8)
Արցախ-Աջափնյակ` 14:18 (4:8)
Մրցաշարի 2-րդ օր`
ԽՄՕՄՄ-ի թիմը` հանդբոլի Մ12 աղջիկների առաջնության չեմպիոն
- Կիրակի, 07 Հոկտեմբեր 2018 19:51
Հոկտեմբերի 4-7-ը Երևանի Շենգավիթի մարզադպրոցում անցկացվեց Հայաստանի հանդբոլի մինչև 12 տարեկան աղջիկների առաջնությունը:
Մրցաշարին մասնակցեց 4 թիմ` ՀԲՄԴ, ԽՄՕՄՄ, Աջափնյակ, Արցախ:
Առաջնության 3 խաղային օրերի ընթացքում գրացվեցին հետևյալ արդյունքները`
05.10.2018
Արցախ-Աջափնյակ` 9:4 (3:1)
ՀԲՄԴ-ԽՄՕՄՄ` 3:26 (2:15)