Նորություններ

ԸՆԿԵՐ ՆԱԶԱՐՅԱՆԸ

Հայաստանում կես դարից ավելի պատմություն ունի ժամանակակից հանդբոլ մարզաձևը, որի հիմնադիրներից և երախտավորներից է հանդիսանում Հայաստանի վաստակավոր մարզիչ, Լենինական քաղաքում հանդբոլ մարզաձևի հիմնադիրներից մեկը` Հենրիկ Նազարյանը:

Չնայած պատկառելի տարիքին` վերջերս է լրացել նրա ծննդյան 80-ամյակը, նա մեծ ոգևորությամբ, երիտասարդին  հատուկ  նախաձեռնությամբ, շարունակում է իրեն առաքելությունը հանդբոլի զարգացման գործում: Նա երիտասարդ տարիքում եղել է առաջատար մարզիկ և երկար տարիներ իր թիմակիցների հետ հանրապետական և համամիութենական մրցաշարերում պատվով պաշտպանել է մեր հանրապետության մարզական դրոշի պատիվը:

Հենրիկ Նազարյանը մի ամբողջ կյանք անմնացորդ նվիրվել է մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործին: Մանկավարժական և մարդկային բարձր որակների, վաստակած փորձի ու հմտության, իր իսկ նկատմամբ խստապահանջության շնորհիվ նա այսօր էլ վայելում է իր նախկին կոլեկտիվի անդամների, բազմաքանակ հանդբոլիստների և նրանց ծնողների սերն ու հարգանքը:

Որպես ղեկավար Հենրիկ Նազարյանը եղել է շրջահայաց, ակտիվ նախաձեռնող ու կազմակերպիչ, որպես մարզիչ` պահանջկոտ, կարգ ու կանոնի մարդ, որպես ծնող և ընկեր` անշահախնդիր, անբասիր:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան շնորհավորում է Հենրիկ Նազարյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ և ակնկալում սերտ համագործակցություն, ինչու չէ նաև մեթոդական օգնություն, ինչպես Գյումրու, այնպես էլ ՀՀ հավաքական թիմերին, ունեցած գիտելիքներն ու փորձը ի օգուտ հանդբոլի զարգացման ներդնելու համար:

Եվ որպես վերջաբան, բոլոր հանդբոլիստների մեծագույն ցանկությունն է, որ լինես առողջ ու միշտ շրջապատված լինես քո սաներով, թոռնիկներով և ընկերներով:

Մրցավարական սեմինար

Համահայկական 7-րդ խաղերին ընդառաջ հանդբոլի ֆեդերացիան նախաձեռնել է մրցավարական սեմինարների շարք այն մրցավարների և կոմիսարների մասնակցությամբ, որոնք պետք է սպասարկեն խաղերը։ Սեմինարներն անց են կացնում միջազգային կարգի կոմիսար Աննա Մելքոնյանը և միջազգային կարգի մրցավար Ալեքսան Արևշատյանը։ 

Մասնակիցները ծանոթանում են կանոնների վերջին փոփոխություններին, քննարկում են խաղի ընթացքում վիճելի դրվագները և տեղի է ունենում մտքերի փոխանակում։ Նմանատիպ միջոցառումները կրելու են պարբերական բնույթ։

Հանդբոլի երախտավորները

Մի քանի օր առաջ կայացավ Երևանի շրջանների միջև անցկացվող հանդբոլի  բակային առաջնությունը:

Բավականին հետաքրքիր բովանդակություն ունեցող այս առաջնությունում աչքի ընկավ մի կին,ով մեծ նվիրվածությամբ իր թիմի երեխաների հետ՝ ջանք չխնայելով փորձում էր արժանագույնս ներկայանալ մրցաշարին:

 Հարցազրույցի միջոցով պարզ դարձավ նրա անցած ուղին  սպորտում և, չնայած երկար տարիների փորձին, նրա մոտ դեռ չի պակասում մարզչական ջիղը։   

Խոսքը Ռիտա Հովակիմյանի մասին  է, ով ծնվել է 1943թ., սովորել է N90 դպրոցում, սկզբնական շրջանում զբաղվել է բասկետբոլով։ Այնուհետև ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական  պետական ինստիտուտ՝ <<Բասկետբոլ>> մասնագիտությամբ,  որտեղ մեկ  տարի սովորելուց հետո տեղափոխվել է  հանդբոլի բաժին ։

15 տարվա ընթացքում, երբ Ռիտա Հովակիմյանը զբաղվում էր Հանդբոլ սպորտաձևով, ակտիվ  մասնակցություն  է  ցուցաբերել  Հայաստանի հավաքականի թիմում՝ լինելով առաջատար մարզուհիներից մեկը: Մասնակցել է բոլոր մրցաշարերին՝  նվաճելով տարբեր մրցանակներ:

Ռիտա Հովակիմյանը ՀՀ բազմակի չեմպիոն է, ՖԻՄԱ-ի կազմում լավագույններից մեկն էր։ Ակտիվ սպորտային գործունեությունը դադարեցնելուց հետո միանգամից անցել է մարզչական աշխատանքների։

Աշխատելով երկար տարիներ և իր փորձը փոխանցելով տարբեր սերունդների՝ հանդբոլի լեգենդ Ռիտա Հովակիմյանը մինչ այսօր չի լքել սպորտը: Անգամ  այս տարիքում  շարունակում է աշխատել՝ բոլորովին  չզիջելով երիտասարդ մարզիչներին: Նա աշխատում է առանց ջանք և եռանդ խնայելու, մեծ նվիրվածությամբ և հոգատարությամբ: 

Նման մարդիկ խիստ անհրաժեշտ են մեր սպորտի զարգացման գործում։

Ավարտվեց հանդբոլի ևս մեկ տոնակատարություն մարզաձևի լեգենդ Ռիտա Հովակիմյանի մասնակցությամբ

Ս/թ հուլիսի 15-19ը Թումո ստեղծարար կենտրոնի մարզահրապարակում անցկացվեց հանդբոլի բակային մրցաշար, որին մասնակցում էին 6 վարչական շրջանների բակային հավաքական թիմեր։ Մրցաշարի կանոնադրությամբ թիմերի կազմերում թույլատրվում էր ընդգրկել ինչպես պատանիներ, այնպես էլ աղջիկներ։ Համառ պայքարում անցկացված միջոցառմանը մասնակցում էին Շենգավիթի, Աջափնյակի, Նոր Նորքի, Դավիթաշենի, Կենտրոնի և Արաբկիրի թիմերը, որոնց խաղերը վերածվել էին տոնակատարության։ Անհրաժեշտ է առանձնացնել նաև մրցման փակման արարողությունը, որին ներկա էին ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Հարություն Մելքոնյանը, Երևան քաղաքի ֆեդերացիայի նախագահ Աշոտ Ղազարյանը, Երևանի քաղաքապետարանի վարչության պետ Յուրի Մամիկոնյանը, Երևան քաղաքի սպորտկոմիտեի նախագահ Հրանտ Ենոքյանը, ինչպես նաև մի շարք պատասխանատու աշխատակիցներ համայնքներից և սպորտկոմիտեից։

Շատ հուզիչ էր ֆեդերացիայի նախագահ Հարություն Մելքոնյանի ողջույնի խոսքը մասնակիցներին, մասնավորապես բոլոր մարզիկներին մեծ ոգևորությամբ ներկայացրեց Աջափնյակ համայնքի մարզադպրոցի մարզիչ Ռիտա Հովակիմյանին` նշելով նրա արժանիքները հանդբոլի մասսայականացման և զարգացման գործում, անվանելով նրան << քայլող լեգենդ>> և հավաստիացրեց ներկաներին, որ նա շուտով կարժանանա հատուկ մրցանակի ֆեդերացիայի, ինչու չէ նաև հատուկ մեդալի քաղաքապետարանի կողմից։ Ավելորդ չէ նշել այն փաստը, ֆեդերացիայի նախագահը առանձնացրեց այն արժանիքները, որոնք գնահատվում են մասնագետի կենդանության օրոք։

Այնուհետև անցկացվեց մրցանակակիրների պարգևատրման արարողությունը, որտեղ ինչպես հանրապետական ֆեդերացիան, այնպես էլ քաղաքային սպորտ կոմիտեն նախատեսել էին բազում մրցանակներ ու մարզական գույք։

Մրցաշարն  ավարտվեց` մեծ ոգևորություն պարգևելով բոլոր մասնակիցներին։ Ցանկալի է, որ հաջորդ տարվա մրցաշարին մասնակցեն Երևան քաղաքի բոլոր համայնքների թիմերը։

Հանդբոլի ֆեդերացիայի կատարած աշխատանքները 6 ամսվա ընթացքում

Աշխարհագրություն

  1. Հանդիպում Աբովյան քաղաքի քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ, որտեղ եղավ առաջարկություն Աբովյան քաղաքում վերականգնել հանդբոլի ավանդույթները և պայմանավորվածություն ձեռք բերվեց մարզադպրոցում ստեղծել հանդբոլի խմբեր: Իսկ քաղաքի 5 դպրոցների և մարզադպրոցներին ֆեդերացիայի կողմից տրամադրվեցին գնդակներ և գրականություն` դպրոցներում ֆիզկուլտուրայի դասերն ավելի արդյունավետ անցկացնելու համար:
  2. Հանդիպում Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ, որտեղ նույն հաջորդականությամբ պայմանավորվեցին ստեղծել մարզում հանդբոլի խմբեր,: Ֆեդերացիայի կողմից տրամադրվեցին գնդակներ, իսկ Արգավանդ համայնքի դպրոցին գնդակներից բացի տրվեցին նաև դարպասներ և արդեն 2 ամիս է գործում են հանդբոլի խմբեր և ֆիզկուլտուրայի դասերօն անցկացվում են հանդբոլի պարապմունքներ:
  3. Հանդիպում Սիսիանի մարզադպրոցի տնօրեն Ռ. Այվազյանի հետ: Մարզադպրոցում արդեն գործում են հանդբոլի տղաների և աղջիկների խմբեր: Ֆեդերացիայի կողմից տրամադրվեցին գնդակներ և մարզադպրոցի պատանիների թիմը մասնակցեց ՀՀ պատանեկան առաջնությանը, որ ճանապարհածախսը և գիշերավարձը հոգաց հանդբոլի  ֆեդերացիան:
  4. Հանդիպում Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցի տնօրեն Սեյրան Մամյանի հետ, որի հետ եղավ պայմանավորվածություն մարզադպրոցում ստեղծել հանդբոլի պատանիների և աղջիկների թիմեր և ի ուրախություն մեզ, մարզադպրոցի պատանիների թիմը մասնակցեց ՀՀ պատանեկան առաջնությանը, որ ճանապարհածախսը և գիշերավարձը հոգաց հանդբոլի ֆեդերացիան: մարզադպրոցին հատկացվեցին նաև գնդակներ և մասնագիտական գրականություն:
  5. Հանդիպում Հրազդան համայնքի ղեկավար Ս. Միքայելյանի հետ, որի հետ լուրջ համագործակցության ծրագիր մշակվեց: Նույնիսկ եղավ առաջարկ նոր ուսումնական տարվանից մարզադպրոցում վերականգնել հանդբոլի խմբերը, որոնց հետ կաշխատի Երևանից հրավիրված մասնագետ, միջազգային կարգի մրցավար Ալեքսան Արևշատյանը: Ֆեդերացիայի կողմից մարզադպրոցին և մի շարք հանրակրթական դպրոցների հատկացվեց գնդակներ, որի տրամադրումը կլինի պարբերաբար:
  6. Հանդիպում Թալինի համայնքի ղեկավարի հետ, որի ընթացքում առաջարկ եղավ Թալինի այն հանրակրթական դպրոցներում, որտեղ կան պայմաններ հանդբոլի դասեր անցկացնելու, ֆեդերացիան տրամադրեց գնդակներ և մասնագիտական գրականություն:
  7. Նախնական պայմանավորվածությամբ հեռախոսակապով կայացել է խոսակցություն Տավուշի մարզպետի աշխատակազմի ղեկավարի հետ և մոտ օրերս ֆեդերացիայի կողմից կտրամադրվի մարզական գույք և մասնագիտական գրականություն, սահմանամերձ համայնքի դպրոցներին` համաձայն մարզպետարանի կողմից ներկայացրած ցուցակի:
  8. Ֆեդերացիայի նախագահության որոշ անդամների հետ և Արցախի հանրապետության հանդբոլի ֆեդերացիայի նախագահության անդամների հետ կազմակերպվել է հանդիպում ք. Ստեփանակերտում, որի ընթացքում մանրամասն քննարկվել է հանդբոլի զարգացման հետագա ծրագրերը, եղել է կոնկրետ առաջարկներ հետագա համագործակցությունը շարունակելու համար: Հանդբոլի ֆեդերացիայի կողմից տրամադրվել է մասնագիտական գրականություն, հանդբոլի հանդիպումների տեսաժապավեններ, դարպասներ և գնդակներ:Աղյուսակ 1 և 2
        Դարպասներ Գնդակներ
    1.         Հանդբոլի Մ/Դ 2 զույգ 50
    2.         Աջափնյակի Մ/Դ   40
    3.         Շենգավիթի Մ/Դ 1 զույգ 37
    4.         ԽՄՕՄՄ   30
    5.         Նոր-Նորքի Մ/Դ   26
    6.         Արցախ 1 զույգ 50
    7.         Վանաձոր   23
    8.         Գյումրի   20
    9.         Ալավերդի   43
    10.      Գավառ 1 զույգ 20
    11.      Նոյեմբերյան   10
    12.      Արմավիր 1 զույգ 23
    13.      ՖԻՄԱ 1 զույգ 20
    14.      ԵՊՀ   7
    15.      ՀՊՏՀ   6
    16.      Վանաձորի Մանկավարժական   6
    17.      Թալին   15
    18.      ՀՀ երիտ. Հավաքական   15
    19.      Առևտրի քոլեջ   5
    20.      ԵՐՊԻ   6
    21.      Աբովյան   10
    22.      Արտաշատի քոլեջ   10
    23.      Հրազդան   10
    24.      Քվանտ վարժարան   5
    25.      Գորիս   10
    26.      Վանաձորի թիվ 2 դպրոց   5
    27.      Սիսիան   10
      Ընդամենը 7 436
           

    Ցուցակ

    Գույքի բաշխման 2019թ. ՀՀ հանրակրթական դպրոցներին և քոլեջներին (մայիս-հունիս ամիսներին)

     

    Կազմակերպություն

    Գնդակ

    Դպրոցների քանակ

    1.       

    ք. Երևան

    60

    30

    2.       

    ք. Գյումրի

    5

    2

    3.       

    Ք. Վանաձոր

    6

    3

    4.       

    Ք. Սիսիան

    6

    3

    5.       

    Ք. Գորիս

    6

    3

    6.       

    Ք. Արմավիր

    10

    3

    7.       

    Ք. Աբովյան

    10

    5

    8.       

    Առևտրի քոլեջ

    5

    1

    9.       

    Ք. Հրազդան

    10

    5

    10.   

    Ք. Քաջարան

    4

    2

    11.   

    Ք. Ալավերդի

    10

    3

    12.   

    Ք. Ստեփանակերտ

    20

    10

    13.   

    Արարատի քոլեջ

    5

    1

    14.   

    Դավիթաշեն համայնք

    10

    5

    15.   

    Աջափնյակ համայնք

    10

    5

    16.   

    Կենտրոն համայնք

    10

    5

    17.   

    Նոր Նորք համայնք

    10

    5

    18.   

    Արցախի դպրոցներ

    12

    25

    19.   

    Վայքի դպրոցներ

    12

    25

    20.   

    Վարդենիսի դպրոցներ

    2

    4

    21.   

    Գավառի դպրոցներ

    10

    5

    22.   

    Մաթեմատիկական թեքումով դպրոց

    5

    1

    23.   

    Մալաթիա Սեեբաստիա համայնք

    4

    2

    24.   

    Տավուշի մարզ

    6

    3

    25.   

    Շենգավիթ համայնք

    10

    5

    26.   

    Ք. Մարտունի

    6

    3

     

        
  9. Ֆեդերացիայի կողմից ՀՀ և Արցախի հանրապետության բոլոր կարույցների, մարզադպրոցներին, ԲՈՒՀ-երին և հանրակրթական դպրոցներին տրամադրվել են դարպասներ, ցանցեր և գնդակներ:
  10. Ֆեդերացիայի կողմից մշակվել է նոր կանոնադրություն, որի հանձնարարականը եղել է հաշվետու կոնֆերանսի ժամանակ, որը տեղադրվել է ֆեդերացիայի պաշտոնական կայքում առաջարկություններ, փոփոխություններ կատարելու համար և սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներին կներկայացվի նախագահությոնը հաստատելու և պետռեգիստրում հաստատելու համար:
  11. Ֆեդերացիայի պաշտոնական կայքում և բոլոր շահագրգիռ կազմակերպություններին ներկայացվել է 2020թ. օրացույցային պլանը, նախնական քննության և առաջարկությունների համար, որպեսզի հաստատվի նախագահության նիստում և ներկայացվի վերադաս համապատասխան բաժին:
  12. 2019թ օրացույցային պլանով նախատեսված մարզական միջոցառումները, որոնք նախատեսված էին 1-ին կիսամյակում, կատարվել են, բացառությամբ մեկ ուսումնամարզական հավաքի, որը հրամանով տեղափոխվել է 2-րդ կիսամյակ: ՀՀ հանդբոլի ֆեդերացիան իր շնորհակալությունն է հայտնում Օլիմպիական ապագա մարզական կենտրոնին (տնօրեն Յու. Բեգլարյան), Շենգավիթի մարզադպրոցին (տնօրեն Դ. Ֆահրադյան) իրենց կողմից ղեկավարած կազմակերպությունների մարզադահլիճները տրամադրելու և պատշաճ պայմաններով ապահովելու համար:

        Հանդիպում

Հանդիպում տեղի ունեցավ ՀՀ կրթության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանի հետ, որի ընթացքում մանրամասն ներկայացվեց ֆեդերացիայի կատարած աշխատանքները, ինչպես նաև մանրամասն խոսվեց այն աշխատանքների մասին, որոնք դեռ չեն կատարվել և եղավ կոնկրետ առաջարկություններ հետագա գործունեությունը և փոխհամագործակցությունը շարունակելու համար: Մասնավորապես նշվեց մարզաբազաների բացակայության հարցը: <<Վարչապետի գավաթ>> մրցաշարի անցկացումը , կադրերի պատրաստման գործընթացը, մարզիչների ցածր ֆինանսավորման հարցը և ք. Գյումրիում հանդբոլի ավանդույթների վերականգնումը, որն այսօր կարևոր հարցերից մեկն է: Եղավ կոնկրետ առաջարկություններ և հետագա գործունեության ու սերտ համագործակցության հետ կապված:

Հանդիպում տեղի ունեցավ Երևանի մի շարք մարզադպրոցների աղջիկների հետ(ԽՄՕՄՄ, Դավթաշեն, Շենգավիթ), ինչպես նաև ընկերական հանդիպումներ, որի նպատակն էր ի հայտ բերել աղջիկների քանակը, ըստ տարիքային խմբերի, որոնցից հետագայում կհամալրվի Երևան քաղաքի հավաքականը:

ՕՐԱՑՈՒՅՑԱՅԻՆ ՊԼԱՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՕՐԱՑՈՒՅՑԱՅԻՆ ՊԼԱՆ

2020Թ. ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ (ՆԱԽԱԳԻԾ)

 

N

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ  ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՎԱՅՐԸ

ԺԱՄԿԵՏԸ

1.

14տ. պատանիների առաջնություն Iշրջան

ք.Երևան

I եռամսյակ

2.

16տ. աղջիկների առաջնություն Iշրջան

ք.Երևան

I եռամսյակ

3.

14տ. աղջիկների առաջնություն Iշրջան

ք.Երևան

I եռամսյակ

4.

16տ. պատանիների առաջնություն

 I և II շրջան

մեկնումներով

տարվա ընթացքում (շաբաթ և կիրակի օրերին)

5.

18տ. աղջիկների առաջնություն

ք.Երևան

II եռամսյակ

6.

18տ. պատանիների առաջնություն Iշրջան

ք.Երևան

II եռամսյակ

7.

ՈՒսումնամարզական հավաք, 16տ. պատանիների հավաքական թիմ

ք.Ալավերդի

II եռամսյակ

8.

Մասնակցությունը մրցաշարի 16տ. պատանիների հավաքական թիմ

ըստ  հրավերի (Վրաստան)

II եռամսյակ

9.

16տ. աղջիկների առաջնություն II շրջան

ք.Երևան

II եռամսյակ

10.

ՈՒսումնամարզական հավաք, 16տ. աղջիկների հավաքական թիմ

ք.Երևան

II եռամսյակ

11.

Մասնակցությունը մրցաշարի

ըստ հրավերի (Վրաստան)

II եռամսյակ

12.

Լողափնյա հանդբոլի առաջնություն տղամարդիկ և կանայք

Գեղարք. մարզ

IIIեռամսյակ

13.

18տ. պատանիների առաջնություն IIշրջան

ք.Ալավերդի

III եռամսյակ

14.

14տ. պատանիների առաջնություն IIշրջան

ք.Երևան

III եռամսյակ

15.

14տ. աղջիկների առաջնություն IIշրջան

ք.Երևան

III եռամսյակ

16.

14տ. պատանիների առաջնություն /եզրափակիչ 4թիմեր/

ք.Վանաձոր

III եռամսյակ

17.

14տ. աղջիկների առաջնություն /եզրափակիչ 4թիմեր/

ք.Երևան

III եռամսյակ

18.

ՈՒսումնամարզական հավաք, պատ.-ներ

նշանակովի

IV եռամսյակ

19.

18տ. պատանիների առաջնություն /եզրափակիչ 4թիմեր/

ք.Վանաձոր

IV եռամսյակ

20.

Մասնակցությունը միջազգային մրցաշարի պատանիներ

ըստ հրավերի (Ռուսաստանի Դաշնություն)

IV եռամսյակ

21.

16տ. աղջիկների առաջնություն /եզրափակիչ/

ք.Երևան

IV եռամսյակ

22.

ՀՀ տղամարդկանց առաջնություն

ք.Երևան

IV եռամսյակ

23.

Վետերանների մրցաշար

ք.Երևան – ք.Ստեփանակերտ

IV եռամսյակ

 

Գործադիր տնօրեն                                                                                               Դ.Ներսեսյան

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ· նախատեսվում է նաև ֆեդերացիայի գավաթի մրցումներ կանանց և տղամարդկանց թիմերի միջև՝ նախնական հայտեր լինելու դեպքում:

 

 

Friday the 22nd. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am