Նորություններ

Որակազրկումներ ոչ սպորտային արարքի համար

Ս/թ նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ ՀՀ  հանդբոլի ֆեդերացիայի կարգապահական և մրցավարական հանձնաժողովի նիստ, մարզիկների կողմից ոչ վայելուչ պահվաշքի և սպորտային արարքների համար: Օրակարգում դրված էր <<Պոլիտեխնիկ>> ակումբի խաղացող Սեյրան Մարգարյանի ոչ վայելուչ արարքը մրցավարների նկատմամբ: Ելույթ ունեցող բոլոր մասնակիցները միանշանակ եկան մեկ եզրահանգման, որ խաղացողի կողմից ոչ վայելուչ արարքը պետք է պատժվի համաձայն գործող կանոնակարգի: տարբեր առաջարկություններով հանդես եկան կարգապահական հանձնաժողովի նախագահ Մարկ Մելիքյանը, մրցումների գլխավոր մրցավար Արսեն Մխիթարյանը, խաղի մրցավարներ Հրաչ Մխիթարյանը, Շուշանիկ Թադևոսյանը, մարզչական խորհրդի նախագահ Սերգեյ Գևորգյանը: Քվեարկության արդյունքում որոշեցին`

1. Սեյրան Մարգարյանին զրկել 2 տարի ժամկետով, որից մեկ տարին պայմանականորեն որպես խաղացող հանդես գալուն

2. Ոչ սպորտային արարքի համար տուգանել 20000(քսան հազար) դրամով: տուգանքի ֆինանսական մուծումը կատարվում է ՀՀ հանդբոլի ֆեդերացիա, որոշումը ընդունելուց 15 օրյա ժամանակահատվածում: Հանձնաժողովի նիստի որոշման արձանագրությունը ուղարկել <<Պոլիտեխնիկ>>ակումբ:

Նույն նիստում լսցեվ նաև Ալավերդի թիմի խաղացող Ալիկ Պապոյանի նոչ սպորտային արարքի համար (կարմիր քարտ) տուգանել 20000(քսան հազար) դրամով: Որոշման արձանագրությունը ուղարկել համապատասխան ակումբի ղեկավարությանը և 15 օրյան ժամկետում մուծել տուգանքի չափը:

Հանձնաժողովի նիստում ելույթ ունեցավ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Հ. Մելքոնյանը, որը առաջարկեց կարգապահական հանձնաժողովին վերանայել կանոնակարգը, որոշ լրացումներով և առաջարկություններով ներկայացնել հաստատման ավելի խիստ և արդյունավետ կանոնակարգ, ինչպես խաղի ընթացքում, այնպես էլ խաղից հետո մարզիկների, մարզիչների և պատասխանատու անձանց կողմից ոչ վայելուչ պահվածքի համար:

ՀՀ հանդբոլի ֆեդերացիա

Վանաձորի հանդբոլի տղամարդկանց թիմը ՀՀ կրկնակի չեմպիոն

Ավարտվեց ՀՀ հանդբոլի մեծահասակների առաջնությունը:Չեմպիոնի կոչումը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Վանաձորի տղամարդկանց հավաքական թիմը(մարզիչ` Արարատ Բարսեղյան): Թիմը մինչև այդ դարձել էր նաև Համահայկական խաղերի հաղթող: Այս արդյունքները խոսում են այն մասին, որ ք. Վանաձորում մեծ ուշադրություն է դարձվում հանդբոլի զարգացմանը: Թիմը կազմված էր ինչպես փորձառու մարզիկներով, այնպես էլ երիտասարդ հանդբոլիստներով, որոնց փոխհամագործակցությունը խաղի ժամանակ, տվեց իր արդյունքը` բաղձալի արդյունքին հասնելուն: Վանաձորի հավաքական թիմը իրեն տեխնիկա-տակտիկական պատրաստությամբ, առանձնանում էր մնացած թիմերից: Ցանկալի է, որ այս թիմի կորիզի հիման վրա, տեղի մարզական կազմակերպությունները գտնեն համապատասխան հովանավորներ և ստեղծեն մարզական ակումբ, որը հետագայում, հրավիրված մի քանի հանդբոլիստներով համալրելու դեպքում, հանդես կգա Եվրոպայի ակումբային առաջնություններին, քանի որ միակ քաղաքն է, որն ունի միջազգային չափանիշներին համապատասխան մարզակառույց: ՀՀ հանդբոլի ֆեդերացիան իր պատրաստականությունն է հայտնում, որոշակի մարզագույքով օգնելու նոր ստեղծվելիք մարզական ակումբի թիմին:

Խաղերի  ավարտից հետո լսեցինք նաև մի շարք մասնագետների կարծիքը ՀՀ առաջնության վերաբերյալ և եկանք մի եզրահանգման, որ հաջորդ օրացուցային տարում մեծահասակների առաջնությունը անցկացվի մեկնումներով հնարավորության դեպքում առաջնությանը մասնակցի 8-ից ոչ պակաս թիմեր: Վերջում ավելացնենք, որ ուրախալի է այն փաստը, որ մրցանակակիրների պարգևատրումը կատարեց հանդբոլի երախտավորներից` ՀՀ բազմակի չեմպիոն, մինչև այսօր մարզիչ աշխատող (չնայած պատկառելի տարիքին) Աջափնյակ համայնքի մարզադպրոցի աշխատակից Ռիտա Հովակիմյանը:

Ավելի մանրամասն տարվա անցկացված միջոցառումների մասին հաշվետվություն կներկայացվի տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ժամանակ: Ուրախալի է նաև այն փաստը, որ առաջին անգամ բոլոր  մասնագետների միջոցով ընտրվեցին մրցաշարի 7 լավագույն խաղացողները, ըստ խաղային տեղերի, որի մասին կհայտնվի լրացուցիչ հաղորդագրությամբ:

Մրցաշարի արդյունքների մասին կտեղեկացնենո ամփոփիչ աղյուսակի տեսքով:

Ներկայացնում ենք ՀՀ տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության խաղերի արդյունքները աղյուսակի տեսքով

 

  

 

N

 

Մասնակից թիմեր

 

1

 

2

 

3

 

4

 

5

 

6

 

գնդակներ

 

միավոր

 

Տեղ

 

 

 

1

 

Ք. Ալավերդի

 

 

34:47


37_36 


40_26 

 

 

44:24

 

 

 

 

 

2

 

Ք.Վանաձոր

 

47:34

 


35_29 

 

 

48:36

 

41_34

 

 

 

 

 

3

 

Արցախ


36_37 


29_35 

 

 

39:33

 

35:29

 

 

 

 

 

 

4

 

Գավառ


26_40 

 

 

33:39

 


39_42 

 

27:31

 

 

 

 

 

5

 

Չարբախ

 

 

36:48

 

29:35


42_39 

 


27_25 

 

 

 

 

 

6

 

Պոլիտեխնիկ

 

24:44


34_41 

 

 

31:27


25_27 

 

 

 

 

 

 

Ցուրտ դահլիճ, թեժ պայքար

<<Օլիմպիական ապագա>> մարզադահլիճում սկսվեց մեծահասակների ՀՀ առաջնությունը: Որտեղ մասնակցում են 6 թիմեր, որոնք շրջանաձև համակարգով 5 օրյա պայքարում կվորոշեն հաղթողի կոչումը: 

Վերջերս եղանակի կտրուկ իջեցում բավականին դժվարություններ էր ստեղծել դահլիճի պայմաններին, որը սակայն կոմպենսացվեց բոլոր հանդիպումների թեժ պայքարով:  Ներկա մասնագետների կարծիքն էր, որ կարծես թե թիմերը բավականին լուրջ են նախապատրաստվել առաջնությանը, որը կարծես թե առաջին օրվա հանդիպումների հածիվներում այնքան էլ չարտացոլվեց: Ֆեդերացիայի նախագահության անդամների մտահոգությունը մրցավարների վերաբերյալ, շտկեցին մրցումների գլխավոր մրցավարներ Արսեն Մխիթարյանը, Սաշիկ Արևշատյանը, ազգային կարգի մրցավար Էդուարդ Օհանյանը, Հրաչ Մխիթարյանը, Մարկ Մելիքյանը, որոնք անմիջական մասնակցություն ունեցան ակտիվ մրցավարությունում:

Ցանկալի է նաև, որ մրցաշարին ներկա լինեն նաև սպորտի պատասխանատուները, որոնք ավելի լավ պատկերացում կունենան հանդբոլ մարզաձևի ներկա վիճակին: Այժմ մեր մարզասերներին ենք ներկայացնում առաջնության 1-ին օրվա հանդիպումների արդյունքները:

ք. Ալավերդի  -Պոլիտեխնիկ 44-24

ք. Գավառ - Արցախ 33-39

ք. Վանաձոր - Չարբախ 48-36

Հանդբոլի ֆեդերացիա 

Մեկնարկում է հանդբոլի տղամարդկանց առաջնությունը

 

 

Նոյեմբերի 12-ից մեկնարկում է ՀՀ հանդբոլի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնությունը, որն անցկացվելու է <<Օլիմպիական ապագա>> (նախկին բարձրագույն վարպետության մարզադպրոց) մարզադահլիճում: Առաջնությանը մասնակցում են հետևյալ թիմերը.

ք. Ալավերդի

ք. Վանաձոր

Արցախ

ք. Գավառ

Չարբախ

Պոլիտեխնիկ 

Ներկայացնում ենք առաջնության խաղացանկը` 

13.11.2019թ.

15:00 ք. Ալավերդի - Պոլիտեխնիկ 44-24

16:15 ք. Գավառ - Արցախ                33-39

17:30 ք. Վանաձոր - Չարբախ         48-36

14.11.2019թ.

15:00  Պոլիտեխնիկ - ք. Գավառ

16:15  ք. Ալավերդի - ք. Վանաձոր

17:30 Չարբախ - Արցախ

15.11.2019թ.

15:00 ք. Վանաձոր - Պոլիտեխնիկ

16:15 Արցախ - ք. Ալավերդի

17:30 ք. Գավառ - Չարբախ

16.11.2019թ.

11:00 Պոլիտեխնիկ - Չարբախ

12:15 ք. Ալավերդի - ք. Գավառ

13:30 ք. Վանաձոր - Արցախ

17.11.2019թ. 

11:00 Արցախ - Պոլիտեխնիկ

12:15 ք. Գավառ - ք. Վանաձոր

13:30 Չարբախ - ք. Ալավերդի

Մրցավարական խանձնախումբ       

Ավարտվեց 17տ պատանիների եզրափակիչ առաջնությունը

Ս/թ նոյեմբերի 7-10-ը Վանաձորի մարզապալատում անցկացվեց հանդբոլի 17տ պատանիների եզրափակիչ առաջնությունը: Նախնական խաղերում 4-ը լավագույն տեղեր գրաված թիմերի միջև (ԽՄՕՄՄ, ք. Վանաձոր, ք. Ալավերդի, Հանդբոլի մասնագիտացված մարզադպրոց): Բոլոր խաղային օրերն էլ առանձնացվեց բարդ խաղային պայքարում:

Ականատես մասնագետների և հատկապես ՀՀ հավաքականի ավագ մարզիչ Հրաչյա Մխիթարյանի կարծիքը միանշանակ մեկն էր, որ բոլոր մասնակից թիմերը առանձնանում էին իրենց տեխնիկա-տակտիկական պատրաստությամբ և 3-օրյա մրցակցությունից հետո նաև կազմվեց երիտասարդական հավաքականի թեկնածուների կազմը:

3-օրյա համառ պայքարից հետո թիմերը գրավեցին հետևյալ տեղերը.

1-ին տեղ -ԽՄՕՄՄ

2-րդ տեղ - ք. Վանաձոր

3-րդ տեղ - ք. Ալավերդի

4-րդ տեղ - Հանդբոլի մարզադպրոց

Ֆինանսական որոշ հարցեր պարզելուց հետո տղաների հավաքականը կմասնակցի Ուկրաինայում անցկացվելիք միջազգային մրցաշարին:

ՀՀ հանդբոլի ֆեդերացիա

 
Wednesday the 1st. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am