Նորություններ

Մ16 պատանիների հանդբոլի ՀՀ առաջնություն

 Հոկտեմբերի 30-ից - նոյեմբերի 4-ը Վանաձորում անցկացվեց մինչև 16 տարեկան պատանիների հանդբոլի  ՀՀ առաջնությունը: Մրցաշարին մասնակցեց 6 թիմ` ԽՄՕՄՄ, ՀԲՄԴ, Գավառ, Վանաձոր, Ալավերդի և Գյումրի

Խաղային առաջին օրը` հոկտեմբերի 31-ին նախ ուժերը չափեցին Գավառի և Վանաձորի ներկայացուցիչները: Տանտերերը` Վանաձորի հանդբոլիստները երկու խաղակասերում էլ վստահ հաղթանակ տարան` 29:16 (15:7):

  ԽՄՕՄՄ-Գյումրի հանդիպմանն ակնհայտ առաջատար էին Երևանը ներկայացնող Խաղային մարզաձևերի օլիմպիական մարզադպրոցի հանդբոլիստները` 40:8 (20:5):

   Ալավերդի-ՀԲՄԴ հանդիպմանը գրանցվեց 37:26 (20:10) հաշիվը:

Մրցաշարի երկրորդ օրը` նոյեմբերի 1-ին կայացած հանդիպումներին գրանցվեցին հետևյալ արդյունքները` Գյումրի-ՀԲՄԴ` 6:30 (2:16), Վանաձոր-Ալավերդի` 23:22 (15:11), ԽՄՕՄՄ-Գավառ` 44:12 (18:4):

  Նոյեբերի 2-ին նախ ուժերը չափեցին Գավառի և Գյումրիի թիմերը: Առաջին խաղակեսն ընթացավ հավասար պայքարում` 6:6:  Երկրորդ խաղակեսում Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչներին հաջողվեց առավել վստահ հանդես գալ և հաղթանակ գրանցել 24:12:

   Կրկին գրեթե հավասազոր պայքարում ընթացավ Ալավերդի-ԽՄՕՄՄ հանդիպման առաջին խաղակեսը` 10:11: Չնայած ԽՄՕՄՄ-ի հանդբոլիստները առաջին խաղակեսի ավարտին 1 գնդակի առավելությամբ առջևում էին, սակայն երկրորդ խաղակեսում 3 գնդակի տարբերությամբ զիջեցին մրցակցին: Հանդիպումն ավարվեց 29:26 հաշվով:

  Խաղային երրորդ օրը տանտերերը տարան հերթական հաղթանակը (24:22 (12:13)): Այս անգամ մրցակիցը Երևանը ներկայացնող ՀԲՄԴ-ի թիմն էր:

Ընթերցել...

Ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրության անցկացման օրը

   Հոկտեմբերի 26-ին ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության նիստերի դահլիճում գումարվեց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության նիստ, որին մասնակցում էր նախագահության 12 անդամ: Նիստը վարում էր Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Օհանյանը: Օրակարգի գլխավոր հարցը ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրության օրը նշանակելն էր: Նիստի ընթացքում որոշվեց 2018 թվականի դեկտեմբերի 15-ին հրավիրել հաշվետու կոնֆերանս, որի ընթացքում կամփոփվի 2018 թվականի խաղային մրցաշրջանը և կանցկացվի Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրություն: Համաժամանակ որոշվեց մասնակից պատվիրակների թիվը. այն է` 40:

 

Ընթերցել...

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները` չեմպիոն

Երևանի Շենգավիթի մարզադպրոցում հոկտեմբերի 16-21-ն անցկացվեց Հայաստանի հանդբոլի մինչև 14 տարեկան պատանիների առաջնությունը: Ուշագրավ է, որ մրցաշարն աչքի ընկավ մասնակից թիմերի քանակով  և դիտարժան, լարված հանդիպումներով: Առաջնությանը մասնակցեց 8 թիմ` բաժանված 2 խմբի`

1-ին խումբ`          2-րդ խումբ`

Շենգավիթ             Աջափնյակ

Գյումրի                 Արցախ

Վանաձոր               Ալավերդի

ԽՄՕՄՄ                 ՀԲՄԴ

Ընթերցել...

Հանդբոլի Մ14 աղջիկների առաջնություն

Հոկտեմբերի 9-12-ը Երևանի Շենգավիթի մարզադպրոցում ացկացվեց Հայաստանի հանդբոլի մինչև 14 տարեկան աղջիկների առաջնությունը: Ինչպես Մ12 աղջիկների առաջնությանը, այնպես էլ այս ստուգատեսին մասնակցում էր 4 թիմ` Աջափնյակ, Արցախ, ԽՄՕՄՄ, ՀԲՄԴ:

Առաջին խաղային օրը գրանցվեցին հետևյալ արդյունքները`

10.10.2018

ԽՄՕՄՄ-ՀԲՄԴ` 18:18 (9:8)

Արցախ-Աջափնյակ` 14:18 (4:8)

Մրցաշարի 2-րդ օր`

Ընթերցել...

ԽՄՕՄՄ-ի թիմը` հանդբոլի Մ12 աղջիկների առաջնության չեմպիոն

Հոկտեմբերի 4-7-ը Երևանի Շենգավիթի մարզադպրոցում անցկացվեց Հայաստանի հանդբոլի մինչև 12 տարեկան աղջիկների առաջնությունը:

Մրցաշարին մասնակցեց 4 թիմ` ՀԲՄԴ, ԽՄՕՄՄ, Աջափնյակ, Արցախ:

Առաջնության 3 խաղային օրերի ընթացքում գրացվեցին հետևյալ արդյունքները`

05.10.2018

Արցախ-Աջափնյակ` 9:4 (3:1)

ՀԲՄԴ-ԽՄՕՄՄ` 3:26 (2:15)

Ընթերցել...

Հանդբոլի ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Էդուարդ Օհանյանը

Հուլիսի 18-ին ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունում գումարվեց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության նիստ:

 Նիստի ընթացքում որոշվեց, որ մինչ արտահերթ նախագահական ընտրությունները ֆեդերացիայի նախագահի պարտականությունները կկատարի ֆեդերացիայի փոխնախագահ Էդուարդ Օհանյանը:

Ընթերցել...

Tuesday the 20th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am