Նորություններ
Շնորհավորում ենք
- ՈՒրբաթ, 22 Նոյեմբեր 2019 15:27
ՀայաստանիՀանրապետության 2019թ. հանդբոլի մեծահասակների առաջնության լավագույն խաղացողները
ըստ խաղային տեղերի
1. 1. Ձախ անկյուն 1)Մխիթարյան Վարդգես(Արցախ) 5 ձայն 2) Վարդանյան Կարեն (Չարբախ) 3 ձայն, Ազիզյան Արայիկ(Վանաձոր) 3 ձայն
2. Ձախ կիսամիջին1)Սահակյան Ռաֆիկ (Արցախ) 3 ձայն,2) Մխիթարյան Վարդգես (Արցախ) 3 Ձայն 3) Շևչենկո Բորիս (Վանաձոր) 3 Ձայն
3. Կենտրոն 1) Դալլաքյան Էրիկ (Վանաձոր) 11 ձայն, 2) Զախարյան Աշոտ(Գավառ) 3 ձայն
4. Աջ կիսամիջին1) Շևչենկո Բորիս (Վանաձոր) 6 ձայն, 2) Սահակյան Սարգիս (Արցախ) 3 ձայն, 3) Մկրտչյան Նարեկ (Վանաձոր) 2 ձայն
5. Աջ անկյուն 1) Ազիզյան Սուրեն (Պոլիտեխնիկ) 3 ձայն,2) Սիմոնյան Էրիկ(Ալավերդի) 2 ձայն, 3) Վարդանյան Կարեն (Չարբախ) 2 ձայն
6. Գծի խաղացող 1) Շերմազանով Դավիթ(Արցախ) 5 ձայն, 2) Ավագյան Գևորգ (Չարբախ) 5 ձայն 3) Այվազյան Գեորգի (Պոլիտեխնիկ) 3 ձայն
7. Դարպասապահ 1) Հովսեփյան Էդգար(Վանաձոր) 5 ձայն 2) Բոքսյան Հայկ (Արցախ) 4 ձայն 3) Ապրեսյան Սերգեյ (Պոլիտեխնիկ) 3 ձայն
ՈւՍՈւՑՈՂԱԿԱՆ ԱՅՑԵԼՈւԹՅՈւՆ ՄԱՐԶԵՐ
- Չորեքշաբթի, 20 Նոյեմբեր 2019 13:27
ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի վերջին նիստում նախագահության անդամ ընտրվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը, որը մասնավոր այցով գտնվելով Օձուն համայնքում, հանդիպես թիվ 1 և թիվ 2 դպրոցների կոլեկտիվների և աշակերտների հետ և նրանց տրամադրեց ինչպես հանդբոլի գնդակներ,
այնպես էլ մասնագիտական գրականություն, մի պայմանով, որ այսուհետև ֆիզկուլտուրայի դասերը անցկացնելիս ծրագրում ընդգրկել հանդբոլի պարապմունքներ, որը հիմնական նյութ է հանդիսանում դպրոցական ուսումնական ծրագրերում: Ցանկալի է նաև այս ավանդույթը շարունակեն նաև ֆեդերացիայի նախագահության մյուս անդամները:
Ուշագրավ փաստ էր նաև, որ այցելած դպրոցներից մեկի տնօրենը նախկինում պարապել է հանդբոլով և եղել է Ալավերդու հավաքական թիմի անդամ:
ՀՀ մեծահասակների առաջնության ամփոփիչ աղյուսակ
- Երկուշաբթի, 18 Նոյեմբեր 2019 12:03
N |
Մասնակից թիմեր |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
գնդակներ |
միավոր |
Տեղ
|
1 |
Ք. Ալավերդի |
|
34:47 |
37:36 |
40:26 |
29:25 |
44:24 |
|
8 |
II |
2 |
Ք.Վանաձոր |
47:34 |
|
35:29 |
38:23 |
48:36 |
41:34 |
|
10 |
I |
3 |
Արցախ |
36:37 |
29:35 |
|
39:33 |
35:29 |
35:27 |
|
6 |
III |
4 |
Գավառ |
26:40 |
23:38 |
33:39 |
|
39:42 |
27:31 |
|
0 |
VI |
5 |
Չարբախ |
25:29 |
36:48 |
29:35 |
42:39 |
|
27:25 |
|
4 |
IV |
6 |
Պոլիտեխնիկ |
24:44 |
34:41 |
27:35 |
31:27 |
25:27 |
|
|
2 |
V |
Որակազրկումներ ոչ սպորտային արարքի համար
- Երկուշաբթի, 18 Նոյեմբեր 2019 11:21
Ս/թ նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի կարգապահական և մրցավարական հանձնաժողովի նիստ, մարզիկների կողմից ոչ վայելուչ պահվաշքի և սպորտային արարքների համար: Օրակարգում դրված էր <<Պոլիտեխնիկ>> ակումբի խաղացող Սեյրան Մարգարյանի ոչ վայելուչ արարքը մրցավարների նկատմամբ: Ելույթ ունեցող բոլոր մասնակիցները միանշանակ եկան մեկ եզրահանգման, որ խաղացողի կողմից ոչ վայելուչ արարքը պետք է պատժվի համաձայն գործող կանոնակարգի: տարբեր առաջարկություններով հանդես եկան կարգապահական հանձնաժողովի նախագահ Մարկ Մելիքյանը, մրցումների գլխավոր մրցավար Արսեն Մխիթարյանը, խաղի մրցավարներ Հրաչ Մխիթարյանը, Շուշանիկ Թադևոսյանը, մարզչական խորհրդի նախագահ Սերգեյ Գևորգյանը: Քվեարկության արդյունքում որոշեցին`
1. Սեյրան Մարգարյանին զրկել 2 տարի ժամկետով, որից մեկ տարին պայմանականորեն որպես խաղացող հանդես գալուն
2. Ոչ սպորտային արարքի համար տուգանել 20000(քսան հազար) դրամով: տուգանքի ֆինանսական մուծումը կատարվում է ՀՀ հանդբոլի ֆեդերացիա, որոշումը ընդունելուց 15 օրյա ժամանակահատվածում: Հանձնաժողովի նիստի որոշման արձանագրությունը ուղարկել <<Պոլիտեխնիկ>>ակումբ:
Նույն նիստում լսցեվ նաև Ալավերդի թիմի խաղացող Ալիկ Պապոյանի նոչ սպորտային արարքի համար (կարմիր քարտ) տուգանել 20000(քսան հազար) դրամով: Որոշման արձանագրությունը ուղարկել համապատասխան ակումբի ղեկավարությանը և 15 օրյան ժամկետում մուծել տուգանքի չափը:
Հանձնաժողովի նիստում ելույթ ունեցավ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Հ. Մելքոնյանը, որը առաջարկեց կարգապահական հանձնաժողովին վերանայել կանոնակարգը, որոշ լրացումներով և առաջարկություններով ներկայացնել հաստատման ավելի խիստ և արդյունավետ կանոնակարգ, ինչպես խաղի ընթացքում, այնպես էլ խաղից հետո մարզիկների, մարզիչների և պատասխանատու անձանց կողմից ոչ վայելուչ պահվածքի համար:
ՀՀ հանդբոլի ֆեդերացիա
Վանաձորի հանդբոլի տղամարդկանց թիմը ՀՀ կրկնակի չեմպիոն
- Երկուշաբթի, 18 Նոյեմբեր 2019 11:05
Ավարտվեց ՀՀ հանդբոլի մեծահասակների առաջնությունը:Չեմպիոնի կոչումը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Վանաձորի տղամարդկանց հավաքական թիմը(մարզիչ` Արարատ Բարսեղյան): Թիմը մինչև այդ դարձել էր նաև Համահայկական խաղերի հաղթող: Այս արդյունքները խոսում են այն մասին, որ ք. Վանաձորում մեծ ուշադրություն է դարձվում հանդբոլի զարգացմանը: Թիմը կազմված էր ինչպես փորձառու մարզիկներով, այնպես էլ երիտասարդ հանդբոլիստներով, որոնց փոխհամագործակցությունը խաղի ժամանակ, տվեց իր արդյունքը` բաղձալի արդյունքին հասնելուն: Վանաձորի հավաքական թիմը իրեն տեխնիկա-տակտիկական պատրաստությամբ, առանձնանում էր մնացած թիմերից: Ցանկալի է, որ այս թիմի կորիզի հիման վրա, տեղի մարզական կազմակերպությունները գտնեն համապատասխան հովանավորներ և ստեղծեն մարզական ակումբ, որը հետագայում, հրավիրված մի քանի հանդբոլիստներով համալրելու դեպքում, հանդես կգա Եվրոպայի ակումբային առաջնություններին, քանի որ միակ քաղաքն է, որն ունի միջազգային չափանիշներին համապատասխան մարզակառույց: ՀՀ հանդբոլի ֆեդերացիան իր պատրաստականությունն է հայտնում, որոշակի մարզագույքով օգնելու նոր ստեղծվելիք մարզական ակումբի թիմին:
Խաղերի ավարտից հետո լսեցինք նաև մի շարք մասնագետների կարծիքը ՀՀ առաջնության վերաբերյալ և եկանք մի եզրահանգման, որ հաջորդ օրացուցային տարում մեծահասակների առաջնությունը անցկացվի մեկնումներով հնարավորության դեպքում առաջնությանը մասնակցի 8-ից ոչ պակաս թիմեր: Վերջում ավելացնենք, որ ուրախալի է այն փաստը, որ մրցանակակիրների պարգևատրումը կատարեց հանդբոլի երախտավորներից` ՀՀ բազմակի չեմպիոն, մինչև այսօր մարզիչ աշխատող (չնայած պատկառելի տարիքին) Աջափնյակ համայնքի մարզադպրոցի աշխատակից Ռիտա Հովակիմյանը:
Ավելի մանրամասն տարվա անցկացված միջոցառումների մասին հաշվետվություն կներկայացվի տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ժամանակ: Ուրախալի է նաև այն փաստը, որ առաջին անգամ բոլոր մասնագետների միջոցով ընտրվեցին մրցաշարի 7 լավագույն խաղացողները, ըստ խաղային տեղերի, որի մասին կհայտնվի լրացուցիչ հաղորդագրությամբ:
Մրցաշարի արդյունքների մասին կտեղեկացնենո ամփոփիչ աղյուսակի տեսքով:
Ներկայացնում ենք ՀՀ տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության խաղերի արդյունքները աղյուսակի տեսքով
- ՈՒրբաթ, 15 Նոյեմբեր 2019 11:34
N |
Մասնակից թիմեր |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
գնդակներ |
միավոր |
Տեղ
|
1 |
Ք. Ալավերդի |
|
34:47 |
37_36 |
40_26 |
|
44:24 |
|
|
|
2 |
Ք.Վանաձոր |
47:34 |
|
35_29 |
|
48:36 |
41_34 |
|
|
|
3 |
Արցախ |
36_37 |
29_35 |
|
39:33 |
35:29 |
|
|
|
|
4 |
Գավառ |
26_40 |
|
33:39 |
|
39_42 |
27:31 |
|
|
|
5 |
Չարբախ |
|
36:48 |
29:35 |
42_39 |
|
27_25 |
|
|
|
6 |
Պոլիտեխնիկ |
24:44 |
34_41 |
|
31:27 |
25_27 |
|
|
|
|