Նորություններ
Հայտարարություն
- Հինգշաբթի, 19 Դեկտեմբեր 2019 14:02
Հայտնում ենք, որ առաջին անգամ անց է կացվում հանրապետության<<Լավագույն մարզիչ>> մրցույթ-ստուգատես: Առաջարկում ենք բոլոր մարզադպրոցներին, մարզակումբներին, մրցավարներին, որոնք մասնակցում են Հայաստանի առաջնություններին, ներկայացնել իրենց կարծիքը մինչև 2019թ. դեկտեմբերի 25-ը ՀՀ հանդբոլի ֆեդերացիա կամ գրել ֆեդերացիայի պաշտոնական ֆեյսբուկյան էջին(https://www.facebook.com/Armenian-Handball-Federation-101683674565288/):
ՀՀ հանդբոլի ֆեդերացիա
Շնորհավորում ենք
- Հինգշաբթի, 19 Դեկտեմբեր 2019 12:05
Հայաստանի Հանդբոլի ֆեդերացիան շնորհավորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մագիստրատուրայի ուսանող Սեյրան Կրոյանին, մագիստրական թեզի գերազանց պաշտպանության կապակցությամբ: Ի դեպ պետք է նշել, որ Ս. Կրոյանը հանդիսանում է Բելգիական ՙՙ Գենտ՚՚ հանդբոլի տղամարդկանց թիմի մարզիչը, որը հանդես է գալիս Բելգիայի բարձրագույն խմբում: Մագիստրոս Սեյրան Կրոյանը ցանկություն է հայտնել անցկացնել մի շարք մարզումներ Հայաստանի երիտասարդական հավաքական թիմի հետ: Մարզումների վայրը և ժամկետը կհայտնվի լրացուցիչ մեր կայքի կամ ֆեյսբուքյան էջում:
Միջազգային որակավորման դասընթացներ հանդբոլից
- Երկուշաբթի, 16 Դեկտեմբեր 2019 16:16
Ս/թ դեկտեմբերի 12-14-ը ք. Երևանում անցկացվեց մարզիչ-մանկավարժների որակավորման դասընթացներ Եվրոպայի և Հայաստանի հոնդբոլի ֆեդերացիայի փոխհամագործակցության <<Սմարթ>> ծրագրի շրջանակներում: Եվրոպայի ֆեդերացիայի կողմից այս անգամ միջազգային դասախոս է ներկայացել պրոֆեսոր Իգոր Շեստակովը: Նախօրոք համաձայնեցված երկկողմ պայմանավորվածությամբ, կազմվել էր որակավորման դասընթացի թեմատիկան, ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքների ձևաչափով:
Ուրախալի է այն փաստը, որ դասընթացներին մասնակցեցին մեր հանրապետության տարբեր համայնքներից 44 մարզիչ-մանկավարժներ և ցավալի է, որ բացառություն կազմեց Գյումրու մարզադպրոցների մարզիչների ոչ պատասխանատու վերաբերմունքը նման լուրջ միջոցառմանը: Հետաքրքիր էր նաև այն փաստը, որ պարապմունքներին մասնակցեց նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մագիստրոս, Բելգիայի հանդբոլի բարձրագույն խմբի տղամարդկանց <<Գենտ>> թիմի մարզիչ Սեյրան Կրոյանը, որը բավականին լուրջ կարծիք հայտնեց հրավիրված մասնագետի հասցեին: Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները ստացան որակավորման հավաստագրեր:
Ուշադրություն հանդբոլի բոլոր մարզիչներին, մարզադպրոցների տնօրեններին, մարզակումբների ղեկավարներին
- Երկուշաբթի, 02 Դեկտեմբեր 2019 12:16
Ս/թ դեկտեմբերի 12-14-ը Երևանում անց է կացվելու մարզիչ-մանկավարժների տեսական և գործնական սեմինար պարապմունքներ, որը կանցկացնի հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի կողմից նշանակված մասնագետ Իգոր Շեստակովը: Որակավորման դասընթացները կանցկացվեն Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնում` ս/թ դեկտեմբերի 13-ին: Դասընթացները կանցկացվեն ռուսերեն լեզվով և մասնակիցները սեմինար պարապմունքների ավարտից հետո կստանան միջազգային հավաստագրեր: Ցանկացողները կարող են ցուցակագրվել կուրսերի անցկացման պատասխանատու, ֆեդերացիայի մարզչական խորհրդի նախագահ Սերգեյ Գևորգյանի մոտ:
Կոնտակտային հեռախոս` 055681328
Սկսվել է հանդբոլի կանանց Աշխարհի 24-րդ առաջնությունը
- Երկուշաբթի, 02 Դեկտեմբեր 2019 12:09
Հայտնում ենք մեր մարզասերներին, մասնավորապես հանդբոլի սիրահարներին, որ ս/թ նոյեմբերի 30-ից Ճապոնիայի Կումամոտո քաղաքում սկսվել է կանանց հանդբոլի Աշխարհի 24-րդ առաջնությունը, որին մասնակոցում են 24 թիմեր, որոնք բաժանված են 4 ենթախմբերի, յուրաքանչյուրում 6-ական հավաքականներ: Ի տերբերություն Աշխարհի նախորդ առաջնության, այս տարվա կանոնակարգով, եզրափակիչ փուլ են դուրս գալիս յուրաքանչյուր ենթախմբից 3-ական թիմեր, որոնք էլ կպայքարեն մրցանակային տեղերի համար:
Ուշագրավ է այն փաստը, որ թիմերը մրցումներն անց են կացնում Ճապոնիայի Կումամոտո քաղաքի գիմնազիայի մարզադահլիճներում, որտեղ տեղավորվում են 2000-ից ոչ պակաս հանդիսականներ: Երազել կարելի է նման դահլիճներ ունենալու մասին: ՀՀ հանդբոլի ֆեդերացիան ամենօրյա նորություններ կտեղադրի իր կայքում, մարզասերներին էլ ավելի ինֆորմացված պահելու համար աշխարհի առաջնության արդյունքներին: Թիմերը բաժանվել են 4 ենթախմբերի: Ստորև ներկայացնում ենք մրցաշարային աղյուսակները, որը կթարմացվի յուրաքանչյուր խաղային օրվանից հետո: Միաժամանակ տեղեկացնում ենք մարզասերներին, որ խաղերի ուղիղ հեռարձակումներին կարող եք հետևել ռուսական МАТЧ ТВ ալիքներով, եթե ունեք այդ հնարավորությունը:
A ենթախումբ
N |
Թիմեր |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Միավոր |
Գրաված տեղ |
1 |
Նորվեգիա |
|
28:25 |
36:20 |
28:30 |
30:24 |
42:16 |
8 |
2 |
2 |
2 |
0 |
2 |
2 |
|||||
2 |
Սերբիա |
25:28 |
|
29:27 |
23:36 |
32:25 |
46:27 |
6 |
3 |
0 |
2 |
0 |
2 |
2 |
|||||
3 |
Սլովենիա |
20:36 |
27:29 |
|
32:26 |
24:33 |
39:26 |
4 |
5 |
0 |
0 |
|
2 |
0 |
2 |
||||
4 |
Նիդերլանդներ |
30:28 |
36:23 |
26:32 |
|
35:28 |
51:23 |
8 |
1 |
2 |
2 |
0 |
|
2 |
2 |
||||
5 |
Անգոլա |
24:30 |
25:32 |
33:24 |
28:35 |
|
40 :30 |
4 |
4 |
0 |
0 |
2 |
0 |
|
2 |
||||
6 |
Կուբա |
16:42 |
27:46 |
26:39 |
23:51 |
30:40 |
|
0 |
6 |
0
|
0 |
0 |
0 |
0 |
B ենթախումբ
N |
Թիմեր |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Միավոր |
Գրաված տեղ |
1 |
Դանիա |
|
25:26 |
26:26 |
20:18 |
24:18 |
37:12 |
7 |
3 |
0 |
1 |
2 |
2 |
2 |
|||||
2 |
Գերմանիա |
26:25 |
|
27:27 |
25:27 |
34:20 |
34:8 |
7 |
2 |
2 |
1 |
0 |
2 |
2 |
|||||
3 |
Հրվ. Կորեա |
26:26 |
27:27 |
|
29:27 |
33:27 |
34:17 |
8 |
1 |
1 |
1 |
|
2 |
2 |
2 |
||||
4 |
Ֆրանսիա |
18:20 |
27:25 |
27:29 |
|
19:19 |
46:7 |
5 |
4 |
0 |
2 |
0 |
|
1 |
2 |
||||
5 |
Բրազիլիա |
18:24 |
24:30 |
27:33 |
19:19 |
|
31:9 |
3 |
5 |
0 |
0 |
0 |
1 |
|
2 |
||||
6 |
Ավստրալիա |
12:37 |
8:34 |
17:34 |
7:46 |
3:31 |
|
0 |
6 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
C ենթախումբ
N |
Թիմեր |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Միավոր |
Գրաված տեղ |
1 |
Հունգարիա |
|
25:29 |
24:25 |
30:20 |
27:28 |
39:15 |
5 |
4 |
0 |
0 |
2 |
1 |
2 |
|||||
2 |
Իսպանիա |
29:25 |
|
27:26 |
29:20 |
31:16 |
43:16 |
10 |
1 |
2 |
2 |
2 |
2 |
2 |
|||||
3 |
Մոնտենեգրո |
25:24 |
26:27 |
|
29:25 |
27:26 |
30:21 |
8 |
2 |
2 |
0 |
|
2 |
2 |
2 |
||||
4 |
Սենեգալ |
20:30 |
20:29 |
25:29 |
|
24:29 |
30:20 |
2 |
5 |
0 |
0 |
0 |
|
0 |
2 |
||||
5 |
Ռումինիա |
28:27 |
16:31 |
26:27 |
29:24 |
|
22:20 |
6 |
3 |
2 |
0 |
0 |
2 |
|
2 |
||||
6 |
Ղազախստան |
15:39 0 |
16:43 0 |
21:30 0 |
20:30 0 |
20:22 0 |
|
0 |
6 |
D ենթախումբ
N |
Թիմեր |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Միավոր |
Գրաված տեղ |
1 |
Ռուսաստան |
|
30:32 |
33:23 |
35:22 |
34:13 |
26:11 |
8 |
2 |
0 |
2 |
2 |
2 |
2 |
|||||
2 |
Շվեդիա |
32:30 |
|
34:26 |
30:23 |
26:16 |
32:19 |
10 |
1 |
2 |
2 |
2 |
2 |
2 |
|||||
3 |
Ճապոնիա |
23:33 |
26:34 |
|
24:20 |
28:16 |
35:18 |
6 |
3 |
0 |
0 |
|
2 |
2 |
2 |
||||
4 |
Արգենտինա |
22:35 |
23:30 |
20:24 |
|
25:16 |
34:28 |
4 |
4 |
0 |
0 |
0 |
|
2 |
2 |
||||
5 |
Կոնգո ԴՀ |
13:34 |
16:26 |
16:28 |
16:25 |
|
25:24 |
2 |
5 |
0 |
0 |
0 |
0 |
|
2 |
||||
6 |
Չինաստան |
11:26 0 |
19:32 0 |
15:38 0 |
28:34 0 |
24:25 0 |
|
0 |
6 |
Շնորհավորում ենք
- ՈՒրբաթ, 22 Նոյեմբեր 2019 15:27
ՀայաստանիՀանրապետության 2019թ. հանդբոլի մեծահասակների առաջնության լավագույն խաղացողները
ըստ խաղային տեղերի
1. 1. Ձախ անկյուն 1)Մխիթարյան Վարդգես(Արցախ) 5 ձայն 2) Վարդանյան Կարեն (Չարբախ) 3 ձայն, Ազիզյան Արայիկ(Վանաձոր) 3 ձայն
2. Ձախ կիսամիջին1)Սահակյան Ռաֆիկ (Արցախ) 3 ձայն,2) Մխիթարյան Վարդգես (Արցախ) 3 Ձայն 3) Շևչենկո Բորիս (Վանաձոր) 3 Ձայն
3. Կենտրոն 1) Դալլաքյան Էրիկ (Վանաձոր) 11 ձայն, 2) Զախարյան Աշոտ(Գավառ) 3 ձայն
4. Աջ կիսամիջին1) Շևչենկո Բորիս (Վանաձոր) 6 ձայն, 2) Սահակյան Սարգիս (Արցախ) 3 ձայն, 3) Մկրտչյան Նարեկ (Վանաձոր) 2 ձայն
5. Աջ անկյուն 1) Ազիզյան Սուրեն (Պոլիտեխնիկ) 3 ձայն,2) Սիմոնյան Էրիկ(Ալավերդի) 2 ձայն, 3) Վարդանյան Կարեն (Չարբախ) 2 ձայն
6. Գծի խաղացող 1) Շերմազանով Դավիթ(Արցախ) 5 ձայն, 2) Ավագյան Գևորգ (Չարբախ) 5 ձայն 3) Այվազյան Գեորգի (Պոլիտեխնիկ) 3 ձայն
7. Դարպասապահ 1) Հովսեփյան Էդգար(Վանաձոր) 5 ձայն 2) Բոքսյան Հայկ (Արցախ) 4 ձայն 3) Ապրեսյան Սերգեյ (Պոլիտեխնիկ) 3 ձայն